ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուշադիր եղեք: Այսօր գործած ամենափոքր սխալն անգամ լուրջ հետևանքներ կարող է ունենալ: Ծագած խնդիրներն իրենք իրենց չեն լուծվի, այնպես որ, պետք չէ ձևացնել, թե դրանք գոյություն չունեն: Հնարավոր են տհաճ հանդիպումներ, ստիպված կլինեք շփվել մարդկանց հետ, ում չեք համակրում: Կարևոր կլինի հույզերը կառավարելը. պետք չէ ցուցադրել իրական վերաբերմունքը:

Զգույշ եղեք ֆինանսական գործերում. հնարավոր են կորուստներ, անհաջող գործարքներ: Խոշոր գնումները լավ է հետաձգել, առավել ևս եթե դրանք ապառիկ եք անելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հեշտ օր չի սպասվում: Կկարողանաք անել այն, ինչ մտածել եք, եթե չնյարդայնանաք: Լավ է նախապես գործողությունների պլան կազմել ու ամենայն մանրամասնությամբ հետևել դրան: Արդյունքների կհասնեք, եթե մանրուքները չշեղեն և կարողանաք խուսափել գայթակղություններից:

Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Ընկերներն ու հարազատները հիանալի խորհուրդներ կտան, սիրելին կբարձրացնի տրամադրությունը: Երեկոն լավ է անցկացնել այն մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները: Դրական հույզերի պակաս չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հանգիստ, բայց այնքան էլ արդյունավետ օր չէ: Այն հարմար է սկսած գործերն ավարտին հասցնելու, գործերում կարգուկանոն հաստատելու համար: Կարող եք համատեղ աշխատանքի, համագործակցության հետ կապված հարցեր քննարկել, սակայն նկատի առեք, որ այսօր ընդունված որոշումներն ավելի ուշ կվերանայվեն, իսկ համաձայնությունները կարող են փոփոխության ենթարկվել:

Ցանկալի է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Բուժիչ պրոցեդուրաներ ընդունեք. դրանք օգտակար կլինեն ու ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լավ օր է գործնական ու ֆինանսական հարցեր լուծելու համար: Լուրջ տրամադրված կլինեք, ոչինչ աչքից բաց չեք թողնի: Մանրուքների հանդեպ ուշադրություն ու կենտրոնացվածություն պահանջող աշխատանքը ձանձրալի չի թվա. դրանից շատ լավ գլուխ կհանեք: Կարող եք լուծել անշարժ գույքի հետ կապված հարցերը:

Օրը հարմար է շփումների համար: Հատկապես լավ լեզու կգտնեք կանանց հետ. նրանք ձեզ կես խոսքից կհասկանան, դուք էլ նույնկերպ կպատասխանեք: Հաճելի տպավորություն կթողնեն ընկերական հանդիպումները, իսկ սիրային ժամադրությունները կհիասթափեցնեն, եթե ինքներդ դրանք յուրահատուկ չդարձնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ոչ միանշանակ օր է: Պատրաստ եղեք, որ նպատակներին հասնելը հեշտ չի լինելու: Պետք չէ, սակայն, հրաժարվել մտածածից, հետաձգել գործերը. հաջողության հասնելու բոլոր հնարավորություններն ունեք: Օգնության կհասնի մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Կկարողանաք շահել ազդեցիկ անձանց համակրանքն ու վստահությունը, աջակցություն ստանալ նրանցից:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը հաջող կլինի: Դրանք ներդաշնակ կընթանան, լուրջ տարաձայնություններ էլ չեն ծագի: Սովորականից ավելի զգացմունքային կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հիանալի օր է՝ արգասաբեր, խոստումնալից ու հետաքրքիր: Հնարավոր են հաջողություններ աշխատանքի մեջ, չի լինի այնպիսի մասնագիտական խնդիր, որն այսօր չկարողանաք լուծել: Հիանալի կտրվեն փորձարկումները, գործերի հանդեպ ստեղծագործական մոտեցումը կօգնի այնտեղ, որտեղ փորձված մեթոդներն անարդյունավետ կլինեն:

Հաճելի հանդիպումներ են սպասվում: Այսօր լավ լեզու կգտնեք կանանց հետ: Վատ չեն ընթանա հարաբերությունները նաև տղամարդկանց հետ, եթե ավելի նրբանկատ լինեք: Հնարավոր են անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը խոստանում է արգասաբեր լինել: Գործերը, որոնցով այսօր կզբաղվեք, իսկապես հետաքրքիր կլինեն, ուստի զարմանալի չէ, որ մեծ ոգևորությամբ կանցնեք դրանց կատարմանը: Լավ կանցնեն հանդիպումները պոտենցիալ գործընկերների ու գործատուների հետ: Հնարավոր է համագործակցության սկիզբ դրվի, որը շատ օգտակար կլինի ձեզ համար, շատ բան կսովորեցնի, կօգնի անհրաժեշտ կապեր հաստատել:

Չնայած շատ գործեր կունենաք, ժամանակ կգտնեք նաև մտերիմների հետ շփվելու համար: Հնարավոր են հանդիպումներ ընկերների հետ, սիրային ժամադրություններ կամ ոչ մեծ ընտանեկան միջոցառման կազմակերպում: Այս ամենը կուրախացնի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող օր է: Մի քանի ժամվա ընթացքում կկարողանաք շատ բանի հասնել, եթե ժամանակն իզուր չվատնեք: Նկատի ունեցեք, որ դրական միտումների ազդեցությունը օրվա ընթացքում կնվազի, ձգձգումներ կառաջանան գործերի մեջ, դժվար կլինի ուզածին հասնելը: Ցանկացած կարևոր հանդիպում լավ է կայացնել մինչև ճաշի ժամը:

Կարևոր է առանձնացնել գործնական ու անձնական հարաբերությունները: Օրը հարմար չէ ծառայողական սիրավեպի սկզբի համար. նույնիսկ ամենաաննշան սիրախաղից լավ է հրաժարվել: Օրվա երկրորդ կեսին խուսափեք խոշոր գնումներից. դրանք հաջող չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարեհաջող օր է: Կարող եք ընթացիկ գործերով զբաղվել, որոնք ձեզ ծանոթ ու հասկանալի են: Շատ ավելի դժվար կլինի նրանց համար, որոնք անծանոթ ոլորտում նոր գործ կձեռնարկեն : Չնայած այդտեղ էլ հաջողությունը չի բացառվում. միայն թե ավելի մեծ ջանքեր պետք է գործադրեք, ավելի ուշադիր լինեք մանրուքների հանդեպ: Օրվա կեսին կարող եք կարևոր բանակցություններ վարել, պետկազմակերպություններ այցեր կատարել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ:

Ժամանակ գտեք վերջին օրերի իրադարձությունները վերլուծելու համար, փորձեք գլուխ հանել սեփական զգացմունքներից: Հնարավոր է հենց այսօր հասկանաք, թե որոնք են եղել ձեր արարքների իրական դրդապատճառները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար է աշխատանքի համար: Ցանկացած գործից գլուխ հանելը սովորականից ավելի հեշտ կլինի: Արագ համախոհներ կգտնեք, հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ: Պատահական հանդիպումը կամ ծանոթությունը ոչ աշխատանքային միջավայրում երկարատև համագործակցության սկիզբ կդնի:

Հնարավոր են մանր ընտանեկան տհաճություններ, չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները: Հակված կլինեք ուրիշների գործերի մասին մակերեսային դատելուն, չստուգված տեղեկատվությանը հավատալուն, ուստի կարող եք սխալներ թույլ տալ: Հիշեք, որ անձնական հարաբերություններին վերաբերվող որոշումներ ընդունելիս պետք չէ շտապել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարևոր է հույզերը ղեկավարելը, բարդ իրավիճակներում սառնություն պահպանելը: Օրը լարված կընթանա, եթե հետ չկանգնեք սուր արտահայտություններ անելուց ու հակասական վարք ցուցաբերելուց: Խուսափեք այն կոնֆլիկտներին մասնակցությունից, որոնք ձեզ չեն վերաբերվում:

Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ, աշխատավարձի ուշացում: Օրվա երկրորդ կեսին հավանական են չպլանավորված ուղևորություններն ու հանդիպումները, որոնք վատ չեն ընթանա, սակայն կստիպեն անհանգստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգիստ ու հաճելի, սակայն այնքան էլ արդյունավետ օր չէ: Հետաքրքիր գործով զբաղվելու, նոր բան սովորելու հնարավորություն կունենաք: Դժվար թե միանգամից գլխապտույտ հաջողությունների հասնեք, սակայն ձեռք բերված գիտելիքները շուտով պետք կգան: Օրվա կեսը հարմար է ընկերների հետ հանդիպումների, զբոսանքների համար: Օրվա այս շրջանում կարող եք գնումներ անել:

Երեկոյան ցանկալի է խուսափել լուրջ ծանրաբեռնվածություններից. դրանցից կարող է վատանալ ինքնազգացողությունը: Օգտակար կլինեն բուժիչ պրոցեդուրաներն ու մերսումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

loading...