ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն այնքան էլ հեշտ չի լինի: Առավոտյան գործերին կխանգարեն ձգձգումները, տհաճ իրադարձություններն ու խառնաշփոթը: Եթե համբերատար, համառ ու լուրջ լինեք, կկարողանաք հաղթահարել օրվա բացասական միտումները:

Օրվա երկրորդ կեսը անակնկալների ու անսպասելի իրադարձությունների շրջան է: Դրանց պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները, հետաձգել գործերը, տեղափոխել հանդիպումները: Աշխատեք չանհանգստանալ այդ պատճառով, քանի որ բոլոր դեպքերում կկարողանաք իրագործել մտածածը: Միայն թե դա սովորականից ավելի մեծ ջանքեր կպահանջի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Զգույշ գործելով՝ կկարողանաք գործերում հաջողությունների հասնել, գլուխ հանել այն գործերից, որոնք ավելի վաղ անհույս էին թվում: Կարևոր է չշտապել, կշռադատել ամեն քայլն ու հույսը դնել միայն սեփական ուժերի վրա: Դժվար թե կարողանաք համագործակցության կամ համատեղ գործունեության մասին պայմանավորվել:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից, օրն այնպես պլանավորեք, որ ժամանակ մնա հանգստանալու ու հետաքրքիր գործով զբաղվելու: Ավելի շատ շփվեք ուրախ մարդկանց հետ, խուսափեք մռայլ մարդկանցից: Այսօր ուրիշների վատ տրամադրությունը սովորականից ավելի ուժեղ կազդի ձեզ վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար է հանգստի համար: Եթե գործերը հետաձգելու հնարավորություն չկա, աշխատեք հոգսերի մի մասը վստահել համախոհներին. նրանք չեն հրաժարվի աջակցել ձեզ: Հեշտ չի լինի գլուխ հանել ստեղծագործական աշխատանքից. այսօր լավ գաղափարների պակաս կունենաք: Կարող եք հին պլաններին վերադարձ կատարել, իրագործել այն, ինչ ավելի վաղ չէր հաջողվել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Դրանք հաճելի կլինեն, եթե լավ ընկերախմբով մեկնեք: Մտերիմներին ուրախացնելու, սիրելիի տրամադրությունը բարձրացնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արդյունավետ ու հետաքրքիր օր է, որը հարմար է նոր գործերի, համախոհների փնտրտուքի, համագործակցության սկիզբ դնելու համար: Կարող եք մասնակցել համատեղ նախագծերին ուղղված աշխատանքներին, որոնք հետաքրքիր ու հեռանկարային կթվան: Ներքին ձայնը ճիշտ հուշումներ կանի: Հնարավոր են շահավետ գործարքներ, դրամական մուտքեր: Հաջող կլինեն գնումները, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին:

Հավանական են ընտանեկան խնդիրներն ու կենցաղային դժվարությունները: Ընթացիկ գործերը սովորականից ավելի մեծ ժամանակ ու ուժ կպահանջեն: Երեկոյան կարող եք մտերիմների հետ զրուցել ապագայի մասին, քննարկել համատեղ պլանները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հեշտ չի լինի ցանկալի արդյունքների հասնել, սակայն չեք հանձնվի, և դա ճիշտ որոշում կլինի: Համառությունն ու աշխատասիրությունը հաջողություններ կբերեն: Հնարավոր են արդյունավետ գործնական բանակցություններ, նոր համախոհներ կգտնեք, որոնք կօգնեն ձեզ բոլոր հարցերում: Այնտեղ , որտեղ խոսքը գումարին կվերաբերվի, սխալներ թույլ չեք տա:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Վեճեր կծագեն դատարկ բաների պատճառով, դժվարությամբ զիջումների կգնաք: Սակայն լուրջ կոնֆլիկտներից ամեն դեպքում կկարողանաք խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր մեծ է դրական միտումների ազդեցությունը, ամեն ինչ լավ կընթանա: Կարող եք հաջողել բոլոր այն գործերում, որոնք առաջ դժվար կամ անիրագործելի էին թվում: Օգնության ու խորհուրդների կարիք չեք ունենա: Նոր խնդիրների լուծմանը մեծ ոգևորությամբ կանցնեք, և ձեզ կարելի է հասկանալ. օրը շատ հարմար է ինքնադրսևորվելու, շրջապատին կարողությունները ցույց տալու համար:

Հնարավոր են անսովոր ծանոթություններ. չի բացառվում, որ դրանք սիրային շարունակություն կունենան: Այստեղ կարող եք ամբողջությամբ հույսը դնել ներքին ձայնի վրա. այն կհուշի, թե ինչպես է պետք գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ օր է, սակայն այն չի կարելի վատ կամ անհաջող անվանել: Եթե ձեզ ճիշտ դրսևորեք, ամեն ինչ հաջող կընթանա: Մի վախեցեք գործերում նախաձեռնություն ցույց տալ, այսօր դա շատ տեղին կլինի: Հաճելի կլինեն հանդիպումները հին ծանոթների հետ, հիանալի ժամանակ կանցկացնեք մանկության կամ երիտասարդության ընկերների հետ:

Համարձակ անցեք բարդ գործերին, մասշտաբային նախագծերին: Լուրջ ջանքեր կպահանջվեն, սակայն բավական համբերություն ու համառություն կունենաք սկսածն ավարտին հասցնելու համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի հանդիպումներ ու ուղևորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը շատ հաջող կլինի: Կարող եք կարևոր ու պատասխանատու գործեր, լուրջ բանակցություններ ու հանդիպումներ պլանավորել օրվա այս հատվածի համար: Հեշտ կլինի պոտենցիալ գործընկերների ու համախոհների հետ լեզու գտնելը: Օրվա ընթացքում ավելի զգույշ ու ուշադիր է պետք լինել, քանի որ աստիճանաբար կմեծանա սխալվելու հավանականությունը:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Հոգնեցուցիչ ֆիզիկական աշխատանքի, սպորտով զբաղվելու համար ամենալավ օրը չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է: Ներքին ձայնը կօգնի պատասխաններ գտնել ամենաբարդ հարցերին: Կհետևեք նրա խորհուրդներին, այդ պատճառով էլ սխալներ թույլ չեք տա: Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Նույնիսկ ամենալուրջ գործնական բանակցությունները թեթև կընթանան, կկարողանաք ձեր կողմը գրավել զրուցակցին: Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբը:

Հոգ կտանեք ոչ միայն սեփական հետաքրքրությունների, այլ նաև շրջապատի բարեկեցության մասին, նրանք էլ ձեզ նույնկերպ կպատասխանեն: Ինչ-որ հին խնդիրներ լուծելու, տհաճ իրավիճակից ելք գտնելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լավ օր է գործնական շփման համար, կարող եք քննարկել կարևոր հարցերը՝ չվախենալով տարաձայնություններից ու կոնֆլիկտներից: Մի շտապեք պլաններն ու մտահղացումները կյանքի կոչել: Վճռական գործողությունների համար ամենահարմար շրջանը չէ, լավ է սպասել ավելի հարմար պահի:

Մտերիմների հետ շփումներն այսօր նրբանկատություն կպահանջեն, ձեր կողմից արված նույնիսկ ամենաանմեղ նկատողությունները կարող են երկիմաստ ու վիրավորական թվալ: Հատուկ ուշադրություն դարձրեք ավագ հարազատներին. հիմա դա կարևոր է և′ ձեզ, և′ նրանց համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վճռական տրամադրված կլինեք և վստահ կլինեք ձեր ճշմարտացիության վրա: Դժվար թե ինչ-որ մեկը կարողանա հետ պահել ձեզ մտածածից, նույնիսկ եթե ձեր գաղափարները կապված լինեն մեծ ռիսկի հետ: Ռազմավարության պլան մշակելու համար արժե հետևել խորհուրդներին. այդպես կկարողանաք խուսափել սխալներից:

Օրվա երկրորդ կեսը զգուշություն է պահանջում: Դա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր գործիքների հետ են աշխատում կամ էքստրեմալ սպորտով են զբաղվում: Խուսափեք ծանրաբեռնվածությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եթե այսօր կարևոր գործեր եք պլանավորել, լավ է դրանցով հենց առավոտվանից զբաղվեք: Այս դեպքում սկսածն ավարտին հասցնելու հավանականությունն ավելի մեծ կլինի: Օրվա ընթացքում ավելի ու ավելի դժվար կլինի կենտրոնանալը. շուտ կհոգնեք, հանգստի կարիք կունենաք: Հնարավոր են վեճեր դատարկ բաների պատճառով, տարաձայնություններ ընկերների հետ: Սիրելիի հետ հարաբերությունները կարող են փչանալ խանդի, չհիմնավորված կասկածների պատճառով:

Կարևոր է սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելը: Մի ստանձնեք գործեր, որոնք ձեր ուժերից վեր են: Հույսը դրեք փորձի ու առողջ բանականության վրա, պրովոկացիաների մի ենթարկվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

loading...