Մաշկի վրա մրջյունների վազվզոց, վերջավորությունների նուրբ դող և սրտի զարկերի արագացում. այդ անսովոր ֆիզիկական զգացողությունները հայտնի են համարյա բոլորին:

Դրանք ստացել են ֆրիսոն անունը, ինչը ֆրանսերենից թարգմանած նշանակում է դողալ:

Ոմանք այնքան են գրգռվում, որ գիտնականներն այդ երևույթը հաճախ անվանում են «մաշկային օրգազմ»:

Հաշվի առնելով, որ ֆրիսոնը մի շարք առավելություններ ունի, օրինակ՝ կարող է նվազեցնել ցավերը և արթնացնել ուրիշներին օգնելու ցանկություն, այդ ընդունակությունը արժե զարգացնել և վայելել կյանքի հասարակ ուրախությունները:

Ինչպես ֆրիսոն զգալ

 

1 Երաժշտություն: «Մաշկային օրգազմ» առաջացնող հայտնի երաժշտական ստեղծագործություններից են Ադելի Someone Like You երգը, Սերգեյ Ռախմանինովի №2 դաշնամուրային կոնցերտը նվագախմբի հետ, Oasis խմբի Wonderwall երգը:

2 Հատուկ ձայներ: Տարբեր ձայներ` տերևների խշխշոցից մինչև եգունգների խրթխրթոցը գրատախտակի վրա:

3 Համ: Կտրուկ համերը որոշ մարդկանց մեջ առաջացնում են ֆիզիկական զգացողություններ:

4 Կինոնկարներ: Տարբեր մարդկանց մեջ տարբեր կինոնկարներ ֆիզիկական զգացողություններ են առաջացնում:

5 Հպում: Նուրբ, զգայական մերսումը շատերին է հաճույք պատճառում:

loading...