Մարդիկ անում են ամեն ինչ քաշը կարգավորելու համար:

Օրգանիզմն ունի մի քանի ակտիվ կետեր, որոնց մերսումը բերում է նյութափոխանակության արագացման և ախորժակի նվազեցման:

Ակուպրեսուրան, կամ կետային մերսումը, հին չինական փորձ է, որը հիմա հասանելի է բոլորին:

Ավելորդ քաշի դեմ պայքարելու այս թեթև ու հաճելի եղանակն օգնում է առանց ցավ զգալու նիհարել ու լավ ինքնազգացողություն ունենալ:

1. Կետ «Դույ-դուան»

Ախորժակը նվազեցնելու գլխավոր կետերից մեկն է: Այն գտնվում է քթի և վերին շուրթի միջև: Այս կետը մերսեք մի քանի րոպե, հատկապես, երբ ցանկանում եք ազատվել ընկճախտից:

2. Կետ «Ախորժակ»

Ականջների վրա կա մոտ 200 ակտիվ կենսաբանական կետ, որոնց մերսումը բարելավում է բոլոր օրգանների աշխատանքը և արագացնում նյութափոխանակությունը: Այս կետը մերսեք որքան հնարավոր է հաճախ:

3. Կետ «Ցյույ-չի»

Փոքր-ինչ ծալեք Ձեր արմունկն ու արտաքին հատվածից՝ մի փոքր դեպի եզրային մաս, սկսեք մերսել այս կետը: Այս կետի՝ օրական 1 րոպե տևողությամբ մերսումը բարելավում է աղիների աշխատանքը:

4. Կետ «Ցզու-սան-լի»

Նիհարելու գործընթացին նպաստող ակտիվ կետերի մեծ մասը տեղակայված է ոտքերին: Դրանց թվում է նաև «Ցզու-սան-լի» կետը, որն անվանում են նաև երկարակեցության կետ:

loading...