Լյարդը կարևորագույն օրգաններից մեկն է, այն կյանքի աղբյուր է, այդ իսկ պատճառով լյարդի հանդեպ հատուկ ուշադրություն է ահրաժեշտ: Քանի որ լյարդը մեր օրգանիզմում ֆիլտրի դեր է կատարում, հաճախ այն նույնպես մաքրվելու կարիք է զգում:

Հաճախակի դեղերի օգտագործումն ու արտաքին ազդակներն ազդում են լյարդի ֆունկցիայի վրա: Այդ իսկ պատճառով, ձեզ ենք ներկայացնում բնական բաղադրատոմս, որը կօգնի անցավ մաքրել լյարդն ու թարմ տեսք ստանալ:

Մաքուր լյարդն առողջության գրավականն է: Այն էներգիա է հաղորդում, մաքրում է արյունը և բարձրացնում է տրամադրությունը:

Լյարդը պետք է մաքրել ամեն օր: Բաղադրատոմսը, որը ներկայացրել է healthyfoodhouse.com-ը, պատրաստվում է ընդամենը մեկ րոպեում, սակայն արդյունքն ուղղակի ապշեցնում է:

Պարզապես խառնեք 1 գդալ ձիթապտղի յուղն ու 1ճ/գ կիտրոնի հյութը և այս խառնուրդն օգտագործեք ամեն օր՝ արթնանալուց անմիջապես հետո:

Այս խառնուրդի օգտակար հատկանիշները

Ձիթապտղի յուղը բացում է լեղապարկի և լյարդի միացնող կապերը: Լյարդը լեղի է արտադրում, որը կարևոր է մարսողության համար:

Ավելին, ձիթապտղի յուղն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ: Այն կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների, ներառյալ՝ սրտի կաթվածի, բարձր ճնշման և բարձր տրիգլիցերիդների և խոլեստերինի ռիսկը: Ձիթապտղի յուղը մաքրում է արյան անոթները, պայքարում է բորբոքումների դեմ, խթանում է նյութափոխանակությունը:

Մյուս կողմից, բոլորս էլ գիտենք կիտրոնի օգտակար հատկանիշների մասին: Այն վիտամին C-ի հիանալի աղբյուր է, մաքրում է արյունատար անոթները՝ վնասակար խոլեստերինից: Այն մաքրում է լյարդը, կարգավորում է հորմոններն ու նյարդային համակարգը:

Այս դեղատոմսն օգտագործելուց մեկ ամիս անց կզգաք տարբերությունը: Էներգիայի աղբյուր կստանաք և ձեզ ավելի առողջ կզգաք: Լյարդը կմաքրվի, և կկարգավորվի մարսողական համակարգը:

Ի հավելումն՝ այս խառնուրդը կմաքրի նաև մաշկը, կվերանան աչքերի սև շրջանակները, կլավանա կազմվածքը:

loading...