Խոլորձն (օրխիդեա) ամենագեղեցիկ տնային բույսերից մեկն է:
Որպես կանոն, մենք միշտ գնում ենք այն ծաղկած վիճակում:
Բայց գալիս է ժամանակ, երբ ծաղիկները թափվում են, և ծաղկի տերերը մտածում են, թե ինչն այնպես չեն արել:
Ինչու խոլորձը չի ծաղկում և ինչպես կարելի է դա շտկել:
Ֆալենոպսիս խոլորձի ծաղկման միջին տևողությունը երեք ամիս է:
Սովորաբար այն ծաղկում է տարին երկու-երեք անգամ: Խոլորձի ծաղկման գործընթացը հաճախակի դարձնելու համար ձեզ կօգնեն հետևյալ խորհուրդները:
Ինչպե՞ս ստիպել խոլորձին ծաղկել
1 Իջեցրեք խոլորձի ջերմաստիճանը. Գիշերը ծաղկամանը դրեք սառը վայրում (մինչև 15 աստիճան):
2 Կրճատեք պարարտանյութերի մեջի ազատի քանակությունը: Իսկ ֆոսֆորը պետք է գերակշռի, քանի որ հենց այդ նյութն է խթանում ծաղկման գործընթացին:
3 Խոնավեցրեք օդը:
4 Ծաղկամանը 5 օրով դրեք մի մութ վայրում: Երեք շաբաթ հետո խոլորձը կսկսի ծաղկել: Այս միջոցը կաշխատի միայն հասուն և առողջ բույսի դեպքում:
5 Ջրելու փոխարեն խորհուրդ է տրվում ծաղկամանի մեջ դնել մի քանի կտոր սառույց. այդպես այն ավելի շուտ կծաղկի:
Ամենակարևորը՝ ճիշտ հոգ տանել խոլորձի մասին:
Այն սիրում է շատ քանակությամբ լույս և վախենում է խոնավության ավելցուկից: