ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հիանալի օր է մտերիմների հետ ապագայի պլանները քննարկելու, կարևոր որոշումներ ընդունելու համար: Կկարողանաք ամրապնդել մտերիմների հետ հարաբերությունները, վերջ դնել հին վեճերին, լուծել բոլորի համար կարևոր խնդիրները: Կարող եք հյուրեր ընդունել, այդ թվում՝ հեռվից եկած հարազատներին, որոնք լավ լուրեր կբերեն:

Հնարավոր են դրամական մուտքեր, թանկ նվերներ կստանաք: Մի շտապեք ծախսել ստացած գումարը, խոշոր գնումներ անել: Շահավետ գործարքների ժամանակն ավելի ուշ կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր հարցերի քննարկման համար լավագույն օրը չէ: Դժվար կլինի ինչ-որ բանի վրա կենտրոնանալը, անդադար ինչ-որ բան կշեղի: Փոխարենը շփումների, ընկերների հետ հանդիպումների համար ամենալավ շրջանն է: Հիանալի ժամանակ կանցկացնեք, դրական հույզեր կստանաք:

Իրերի հետ  զգույշ վարվեք. դրանք կորցնելու կամ ջարդելու հավանականություն կա: Ցանկալի չէ կարևոր փաստաթղթեր ստորագրելը, ֆինանսական պարտավորություններ ստանձնելն ու խոշոր գնումներ անելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը հաջող կլինի ու հաճելի պահեր կպարգևի: Դա առաջին հերթին վերաբերում է նրանց, ովքեր նոր գործ են պլանավորում կամ պատրաստվում են ճամփա գնալ. կարող եք հույս դնել աստղերի հովանավորությանը: Լավ կլինի տնային գործերով զբաղվելը, հեշտությամբ գլուխ կհանեք դրանցից, կուրախանաք ստացված արդյունքներից:

Կարող եք խոշոր գնումներ անել, ֆինանսական հարցեր լուծել: Գործնական հոտառությունն ուժեղ կլինի, ներքին ձայնը չի խաբի: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր տհաճություններ ու խնդիրներ: Թույլ մի տվեք, որ դրանք փչացնեն ձեր տրամադրությունը. ամեն ինչ արագ կհարթվի, եթե լավատեսություն պահպանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արգասաբեր օր է: Կարող եք անդրադարձ կատարել հին պլաններին: Չի բացառվում, որ դրանք իրագործելու ճիշտ ժամանակն է: Մտերիմները հաճույքով կօգնեն կյանքի կոչել մտածածը, կկիսվեն գաղափարներով, որոնք ձեր սրտով կլինեն:

Կարևոր որոշումներ կընդունեք, կձեռնարկեք այնպիսի գործեր, որոնք ավելի շուտ չէիք համարձակվում անել: Ավելի վաղ իրենց բարդությամբ ձեզ վախեցնող հարցերն այսօր ավելի հեշտ կթվան: Կարող եք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում, անկեղծ խոսել նրանց հետ, ովքեր ձեզ համար թանկ են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լավ օր է շփման համար: Հեշտությամբ լեզու կգտնեք հին ծանոթների հետ, արագ կշահեք նորերի համակրանքը: Լավ տպավորություն թողնելու համար խորամանկելու ու ձևացնելու կարիք չի լինի. անհրաժեշտ է միայն լինել այնպիսին, ինչպիսին կաք, բնական ու անկաշկանդ պահել ձեզ:

Եթե պետք է կարևոր գործերով զբաղվեք, պլան կազմեք ու փորձեք ամեն ինչում հետևել դրան: Պետք չէ հույսը դնել իրավիճակում արագ կողմնորոշվելու ձեր կարողության վրա: Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աստղերն այսօր ձեր կողմից կլինեն: Հաջողության հասնելու հնարավորություններ կունենաք այնտեղ, որտեղ ուրիշներին դա չի հաջողվել: Համառ կլինեք, հետ չեք կանգնի մտածածից, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջ գան, առաջ կընթանաք անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Ընկերներն ու հարազատները հաճույքով կհետևեն ձեզ, կպաշտպանեն ձեր գաղափարները, օգնություն ցույց կտան, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Օրվա երկրորդ կեսին կարևոր հարցին պատասխան գտնելու հնարավորություն կունենաք ու կլուծեք վերջին շրջանում ձեզ ու մտերիմներին անհանգստացնող խնդիրները: Լավ շրջան է հարազատների հետաքրքրությունները պաշտպանելու, ընտանեկան կապերն ամրապնդելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ օր է: Ամեն ինչ այնպես չի ընթանա, ինչպես ակնկալում էիք, պլանները փոխելու ու նոր պայմաններին հարմարվելու անհրաժեշտություն կառաջանա: Հնարավոր են ձգձգումներ գործերի մեջ: Այս ամենը կստիպի անհանգստանալ ու հուսահատվել: Փորձեք հանգստություն պահպանել, իրավիճակը դեպի լավը փոխելու հնարավորություն կգտնեք, եթե հույզերին չտրվեք:

Կենտրոնացեք ֆինանսական հարցերի լուծման վրա: Գործնական ինտուիցիան այսօր ուժեղ կլինի, ճիշտ որոշումներ կընդունեք, եկամուտներն ավելացնելու հնարավորությունը ձեռքից բաց չեք թողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կհասնեք դրված նպատակներին, նույնիսկ եթե դա բարդ լինի: Դժվարությունների առջև չընկրկելով առաջ կշարժվեք և ոչ մի րոպե չեք կասկածի ձեր հաջողությանը: Շրջապատը հարգանքով կվերաբերվի ձեզ, չի բացառվում, որ ինչ-որ մեկի մոտ ձեր հանդեպ քնքուշ զգացմունքներ արթնանան:

Լավ օր է կարևոր հարցեր քննարկելու համար: Կարող եք պաշտպանել ձեր տեսակետը: Հաճախ արտահայտություններում կոպիտ կլինեք, ինչն էլ կվիրավորի զգայուն մարդկանց, սակայն կկարողանաք հարթել սուր անկյուններն ու խուսափել վեճերից և վիրավորանքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգստություն պահպանեք. իրավիճակն այնքան բարդ չէ, որքան կարող է առաջին հայացքից թվալ: Հիմա ժամանակը չէ անձնական խնդիրները անծանոթների հետ քննարկելու, աջակցություն փնտրելու համար: Կարող եք լավ կշռադատել ու ինքնուրույն որոշում ընդունել, նպատակներ դնել և դրանց հասնելու ուղիներ փնտրել: Ոչ մի կասկած չկա, որ հաջողությամբ գլուխ կհանեք ամենից:

Ֆիզիկական աշխատանքը, սպորտով զբաղվելն ու ակտիվ հանգիստը կօգնեն էներգիայով լցվել: Այնպես որ, լավ է անգործ չնստել ու ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր լավ է ոչ մի կարևոր ու բարդ գործ չձեռնարկել, մեծ է տհաճ իրավիճակների առաջանալու հավանականությունը, որոնք կխանգարեն մտածածն ավարտին հասցնել: Շրջապատողներն ավելի հաճախ կխառնվեն ձեր կյանքին ու նրբանկատ չեն լինի: Հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր: Կփորձեք կարծիք հայտնել՝ առանց դիմացինին վիրավորելու, սակայն ամեն անգամ դա չի հաջողվի:

Օրը հարմար է խոշոր գնումների, գործարքներ կնքելու համար: Այնտեղ, որտեղ գործը կվերաբերվի գումարին, եկամուտները մեծացնելու հնարավորությունը ձեռքից բաց չեք թողնի: Բիզնես-գաղափարներ կունենաք, որոնք շուտով կկարողանաք իրագործել ընկերների օգնությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հաջող ու հետաքրքիր կլինի: Հարմար ժամանակ է ստեղծագործական մոտեցում ու ոչ ստանդարտ մեթոդներ պահանջող գործերի համար: Անսպասելի ճիշտ պատասխաններ կգտնեք վերջին շրջանում շրջապատին անհանգստացնող հարցերին: Մտերիմներին օգնելու, նրանց հետ սկսած գործերն ավարտին հասցնելու հնարավորություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսը լավ շրջան է, որը շատ հարմար է հանգստի ու հաճելի շփման համար: Կարող եք հանդիպել ընկերներին, ժամանակ անցկացնել սիրելի մարդու հետ. դա կուրախացնի ու ոգևորություն կառաջացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարևոր օր է: Այսօրվա ասածից ու արածից կախված կլինեն մոտ ժամանակների իրադարձությունները: Ամեն անգամ հեշտ չի լինի ճիշտ որոշում ընդունելը, սական ժամանակ կունենաք ամեն ինչ կշռադատել: Շրջապատն ու մոտ ընկերները լավ խորհուրդներ կտան:

Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին դրական շատ բան եք լսել: Եթե ուզում եք շփումները շարունակել, մի թաքցրեք դա. անկեղծությունն այս հարցում շատ տեղին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

loading...