ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ հաջող ու արդյունավետ կլինի օրվա առաջին կեսը: Հիանալի ժամանակ է բարդ աշխատանքային հարցերը լուծելու, ինչպես նաև կարևոր գործնական հանդիպումների, պետկազմակերպություններ այցեր կատարելու համար: Շատ ուշադիր ու լուրջ կլինեք, կաշխատեք ոչինչ աչքից բաց չթողնել, հեռատես կլինեք:

Օրվա ընթացքում աստիճանաբար կմեծանա բացասական միտումների ուժը, և առաջին հերթին դա կանդրադառնա հուզական ֆոնի վրա. կկորցնեք հանգստությունը, կնյարդայնանաք, կհուզվեք դատարկ բաների պատճառով: Լավ է, եթե ձեր կողքին լինեն ընկերներ, որոնք կաջակցեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի օր է՝ արդյունավետ, հաջող, հաճելի իրադարձություններով լի: Պատրաստ կլինեք վճռական գործելու, չեք վախենա ռիսկի դիմելուց, հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Լավ կանցնեն գործնական հանդիպումներն ու բանակցությունները: Կարող եք մտերիմների հետ կարևոր հարցեր քննակել: Նույնիսկ եթե տարաձայնություններ առաջ գան, կկարողանաք փոխհամաձայնության գալ:

Հիանալի օր է աշխատանքի մեջ ու անձնական հարաբերություններում նախաձեռնություն ցուցաբերելու համար: Մի վախեցեք զգացմունքների մասին անկեղծ խոսելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հեշտ չի լինի: Պատրաստ եղեք շատ աշխատելու, եթե ուզում եք կարևոր նպատակների հասնել: Հնարավոր են խնդիրներ աշխատավայրում, չեն բացառվում գործընկերների հետ տարաձայնությունները: Ստիպված կլինեք ինքնուրույն զբաղվել բարդ գործերով ու պատասխանատու որոշումներ ընդունել, մեծ ժամանակ ծախսել ուրիշների սխալներն ուղղելու համար:

Եթե հանգստություն պահպանեք, հաջողությունների կհասնեք, կիրագործեք մտածածն ու շրջապատի հարգանքը կշահեք: Օրվա վերջում ձեզանով հպարտանալու առիթներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Այսօր դա հեշտ չի լինի, սակայն կարևոր կլինի խաղաղություն պահպանելն առաջին հերթին ձեր պլանների իրականացման համար: Համախոհների ու աջակիցների կարիքը կունենան նույնիսկ այն Խեցգետինները, ովքեր սովոր են ինքնուրույն գործելու: Եթե ձեզ նրբանկատ ու զուսպ պահեք, ազդեցիկ ու կարևոր մարդիկ կօգնեն ձեզ:

Օրը հարմար է ֆինանսական խնդիրները լուծելու համար: Այնտեղ, որտեղ խոսքը գումարին կվերաբերի, առողջ բանականություն կցուցաբերեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վատ օր չէ: Օրվա առաջին կեսը հատկապես արդյունավետ կլինի: Այն հարմար է կարևոր գործերի, ինչպես նաև նախկինում սկսված նախագծերն ավարտին հասցնելու համար: Դժվարությունների կհանդիպեք, սակայն ընկերներն ու պարզապես լավ ծանոթները կօգնեն հաղթահարելու դրանք: Մինչև ճաշ հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, որոնք ձեր ցանկության դեպքում կարող են սիրային շարունակություն ստանալ:

Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար է հանգստի, հետաքրիր ու հաճելի զբաղմունքների համար: Այս ժամանակ կարող եք նաև գնումներ անել. դրանք հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք: Առավոտը բարդ ու լարված կլինի: Օրվա այս հատվածում գոհ չեք լինի ինքներդ ձեզանից ու շրջապատից: Սակայն ժամ առ ժամ տրամադրությունը կբարձրանա: Կլուծեք երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը, պատասխաններ կգտնեք դրանց, մոռացության կմատնեք հին վիրավորանքներն ու թյուրիմացությունները:

Նոր հեռանկարներ ու պլաններ առաջ կգան: Հաճախ մտածածն իրականացնելն արագ կստացվի: Հիանալի լեզու կգտնեք մարդկանց հետ, կոգևորեք նրանց: Աշխատանքում և մտերիմների շրջանում ուշադրության կենտրոնում կլինեք, և դա հաճելի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե այսօր կարևոր գործեր եք պլանավորել, անցեք դրանց իրագործմանը հենց առավոտվանից. դա ամենալավ ժամանակահատվածն է: Պետք չէ աջակցության ու հուշումների սպասել. հույսը դրեք միայն սեփական ուժերի վրա: Կարող եք կարևոր փաստաթղթեր ստորագրել, զբաղվել ուշադրություն ու կարգապահություն պահանջող գործերով:

Ինչքան օրն առաջ ընթանա, այնքան ավելի դժվարությամբ կկարողանաք ազատվել ավելորդ մտքերից: Օրվա երկրորդ կեսին ընկերների հետ հանդիպելու, հանգստանալու, ժամանակն ուրախ անցկացնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ուշադիր եղեք: Օրն ընդհանուր առմամբ հաջող կլինի, սակայն լրջություն ու կենտրոնացվածություն կպահանջի: Չեք հասցնի մի քիչ թուլանալ, երբ իրադարձությունները ամենաանսովոր կերպով կզարգանան: Ինչ-որ կարևոր փաստաթղթեր ու թանկ իրեր կորցնելու հավանականություն կա: Այսօր ցրված ու մոռացկոտ կլինեք:

Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, նույնիսկ նրանց, ովքեր վերջին ժամանակներում ձեզ դեմ էին տրամադրված: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբն այն մարդու հետ, ում ձեզ թշնամի էիք համարում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտը բարդ կլինի, ինչ-որ կարևոր խնդիրներ առաջ կգան: Արագ լուծում պահանջող նոր գործերի պատճառով ստիպված կլինեք հետաձգել այն գործերը, որոնք ավելի վաղ էիք պլանավորել: Դա կարող է վշտացնել ձեզ կամ վիրավորել մտերիմներին:

Սակայն բացասական միտումների ազդեցությունն աստիճանաբար կթուլանա: Կեսօրից հետո իրավիճակը կփոխվի դեպի լավը: Հնարավոր են գործնական ու անձնական բնույթի գրավիչ առաջարկներ, ինչպես նաև հաջող իրավիճակներ, որոնցից օգտվելու դեպքում կլուծեք հին խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վատ օր չէ: Այն այնքան էլ արգասաբեր չի լինի, փոխարենը լավ կանցկացնեք ժամանակը, կտեսնվեք մարդկանց հետ, որոնց շատ կարոտել էիք, համախոհների հետ կքննարկեք կարևոր հարցերը, միմյանց կհաղորդեք ձեր փորձը: Դժվարություններ առաջ կգան, երբ գործը հասնի պլանների իրագործմանը: Այստեղ հնարավոր են ձգձգումներ, իրադարձությունների անհաջող ընթացք, որի պատճառով էլ սկսածը չեք կարողանա ավարտին հասցնել:

Լավ է զբաղվել տնային գործերով, լուծել ընտանեկան կյանքին վերաբերող հարցերը: Մտերիմներին օգնելու, բարդ իրավիճակներում հայտնվածներին աջակցելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անսովոր ու հետաքրքիր օր է: Կարող են զարմանալի իրադարձություններ տեղի ունենալ, հաճելի նորություններ կստանաք: Երևակայությունն ու իրերի հանդեպ անսովոր հայացքը թույլ կտան հաջողությունների հասնել այնտեղ, որտեղ ստեղծագործական մոտեցում է պահանջվում: Իսկ ուշադրություն ու կենտրոնացվածություն պահանջող գործերից գլուխ հանել կօգնեն ընկերները:

Մտերիմներին աջակցելու հնարավորություն կունենաք: Հիանալի խորհուրդներ կտաք բարդ իրավիճակում հայտնվածներին: Լավ կանցնեն փոքր ուղևորությունները, ճանապարհին հաճելի ծանոթություններ կհաստատեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Պետք չէ օրը կարևոր հարցերի քննարկումով սկսել. դա կարող է լուրջ վեճով ավարտվել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր մարդկանց հետ, որոնց սովոր եք ձեզ համախոհ համարել: Պետք չէ անկեղծանալ նույնիսկ նրանց հետ, ում հետ սովորաբար կիսում եք գաղտնիքները. հիմա դա տհաճ հետևանքներ կարող է ունենալ:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ուժը կմեծանա, գործերն ավելի հաջող կընթանան: Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր բանակցությունների համար: Չի բացառվում, որ ձեզ նոր աշխատանքի կամ շահավետ համագործակցության առաջարկ անեն: Հաջող կլինեն գործարքներն ու գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

loading...