ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք ձեզ հանգիստ պահել ու չտրվել բացասական հույզերին: Ինքնատիրապետումը կօգնի խուսափել աշխատանքային կոնֆլիկտներից ու մտերիմների հետ վեճերից: Հեռու մնացեք ձեզ քննադատող մարդկանցից, ովքեր հունից հանում են ձեզ իրենց նկատողություններով:

Կարող եք հաջողությունների հասնել, եթե ինքնուրույն գործեք, հույսը դնեք միայն սեփական ուժերի վրա: Բարենպաստ օր է հին գործերին ու պլաններին վերադառնալու, նախկինում սկսված գործերն ավարտին հասցնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կընթանա, սակայն այնքան տարված կլինեք մանրուքներով, որ կարող եք չնկատել հաճելի իրադարձությունները, դրական փոփոխությունները: Սովորականից ավելի հաճախ օգնության կարիք կունենաք: Աջակցության համար լավ է տղամարդկանց դիմեք. նրանք չեն ստիպի երկրորդ անգամ խնդրել: Իսկ ահա կանանց հետ լեզու գտնելն ավելի դժվար կստացվի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հետաքրքիր ու արդյունավետ աշխատանքի համար: Շատ բան կհասցնեք անել, արդյունավետ բանակցություններ կվարեք, կլուծեք ընտանեկան խնդիրները: Հնարավոր են հեռվից հաճելի նորություններ, իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կաշխատեք որքան հնարավոր է արագ հասնել ցանկալիին, արագ կընդունեք կարևոր որոշումները, գործերը չեք հետաձգի: Միայն թե շտապելիս հնարավոր է ինչ-որ կարևոր բան բաց թողնեք, սխալներ գործեք, որոնց համար հետագայում կարող եք ափսոսալ: Աշխատեք հանգիստ գործել:

Դժվար կլինի մտերիմների հետ լեզու գտնելը, տարաձայնություններ սովորականից ավելի հաճախ կծագեն: Կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք շատ են տարբերվում ձեր ճանաչած մարդկանցից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ֆինանսական տեսանկյունից լավ օր է: Հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ ու հաջող գնումներ: Չի բացառվում արդյունավետ համագործակցության սկիզբը, որի շնորհիվ ձեր կարիերայի զարգացման մեջ նոր էտապ կսկսվի: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, նոր գործընկերներ կգտնեք, ազդեցիկ անձանց աջակցությունը կստանաք:

Լավ լեզու կգտնեք կանանց հետ, կարող եք հույս դնել նրանց աջակցության վրա, օգտակար խորհուրդներ կստանաք: Համբերատար ու նրբանկատ եղեք մտերիմների հետ: Հնարավոր են անսովոր իրավիճակներ, կոնֆլիկտներից խուսափել կկարողանաք միայն ցուցաբերված տակտի շնորհիվ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լարված օր է: Շատ գործեր կունենաք, ստիպված կլինեք մի քանի բարդ հարցեր լուծել: Շրջապատողները սովորականից ավելի հաճախ ձեզանից օգնություն կխնդրեն՝ գերագնահատելով ձեր հնարավորությունները ու կվիրավորվեն մերժում ստանալիս: Երկար ու տհաճ զրույցներ կվարեք: Կարևոր է սառնասրտություն պահպանելն ու չնյարդայնանալը:

Օրվա երկրորդ կեսը արդյունավետ կլինի: Հիանալի  գլուխ կհանեք կարևոր գործերից, համախոհներ ու օգնականներ կգտնեք: Հանդիպեք ընկերների հետ, միասին լավ ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ արդյունավետ կլինի: Վճռական կլինեք ու շատ բանի կհասնեք նույնիսկ համախոհների կողմից աննշան աջակցության դեպքում: Կարևոր գործնական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կլինի. դրանք շուտով աշխատանքի մեջ կիրառելու կարիք կլինի: Լավ կընթանան ուղևորությունները, նույնիսկ՝ չպլանավորվածները:

Շատ հաջող օր է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, ընկերական ու սիրային հանդիպումները հաճելի կանցնեն: Երեկոյան ժամանակն ուրախ անցկացնելու հնարավորություն կունենաք: Այդպիսի հանգիստը դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին զգույշ եղեք: Հնարավոր են տհաճ անակնկալներ, չեն բացառվում մտերիմների հետ շփումներում դժվարությունները, ընտանեկան խնդիրները սովորականից ավելի լուրջ կթվան, իսկ դրանք ինքնուրույն լուծելու անհրաժեշտությունը կհուսահատեցնի ձեզ: Հնարավոր են տարաձայնություններ աշխատավայրում, ավելի դժվար կլինի այն Կշեռքների համար, որոնք կանանց կոլեկտիվում են աշխատում:

Ցանկալի չէ գումարի ու ունեցվածքի հետ կապված կարևոր որոշումների ընդունումը, մեծ է սխալվելու հավանականությունը: Պետք չէ նաև վերանորոգում կամ բնակարանային տեղափոխություն պլանավորել. այդ գործերն այսօր դժվարությամբ կտրվեն, ինչ-որ կարևոր բան աչքից բաց թողնելու հավանականություն կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դժվար կլինի կենտրոնանալը: Ոգևորությամբ գործեր կձեռնարկեք, միայն թե դրանք ավարտին հասցնելն ամեն անգամ չի հաջողվի: Դժվար կլինի գործընկերների հետ լեզու գտնելը: Հնարավոր է զրկվեք այն մարդկանց աջակցությունից, որոնց վրա սովոր էիք հույս դնել: Նպատակին հասնելու սովորական ուղիները կարող են անարդյունավետ լինել, ստիպված կլինեք նորը փորձել, ինչը բարդ կլինի ձեզ համար:

Օրը հանգստի տեսանկյունից հաջող կանցնի: Ընկերների հետ հաճելի հանդիպումներ ու անմոռանալի սիրային ժամադրություններ են սպասվում: Հնարավոր է անսպասելի սիրային խոստովանություն, որը մերժելու ցանկություն չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտյան զգույշ եղեք. նույնիսկ ամենափոքր բացթողումը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Հնարավոր են անհաջող գնումներ, կորուստներ: Ֆինանսական հարցերը լուծելիս լավ է չշտապել: Ավելի ուշ դրական միտումների ուժը կմեծանա, կկարողանաք գործերում կարգուկանոն հաստատել:

Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի. սա ճիշտ որոշումների ու գործողությունների ժամանակահատված է, որոնց համար ապագայում զղջալու կարիք չի լինի: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, սիրային կամ ընկերական հարաբերությունների սկիզբ: Երեկոյան արժե զբաղվել տնային գործերով, դրանք ձանձրալի ու հոգնեցուցիչ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ օր է: Հուզական ֆոնն անկայուն կլինի, հաշտ չեք լինի շրջապատի հետ, կբարկանաք մանրուքների պատճառով, ցանկացած դժվարություն սրտին մոտ կընդունեք: Իրավիճակը կփոխվի դեպի լավը, եթե համբերատար լինեք ու ըմբռնումով մոտենաք ուրիշների թուլություններին: Սուր անկյունները կհաջողվի հարթել:

Զգույշ եղեք ֆինանսների հետ կապված գործերում: Մի շտապեք գնումներ անել, ռիսկի մի դիմեք գումարի հետ կապված հարցերում, ցանկալի չէ պարտք ու վարկեր վերցնելը: Օգտակար կլինի պասիվ հանգիստը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ հաջող ու հետաքրքիր կլինի օրվա սկիզբը: Այս ժամանակահատվածում հնարավոր են դրական փոփոխություններ կյանքի մի շարք ոլորտներում: Հաջողությամբ գլուխ կհանեք բարդ աշխատանքից, սխալներ թույլ չեք տա, կլուծեք դժվար հարցերը: Կկարողանաք անցնել անձնական նախագծերի իրագործմանը, կյանքի կկոչեք համարձակ մտահղացումները:

Օրվա երկրորդ կեսը զգուշություն ու լավ մտածված գործողություններ է պահանջում: Աշխատեք չշտապել ու ինքնուրույն ընդունել կարևոր որոշումները: Ծագած խնդիրներն այնքան լուրջ չեն լինի, ինչքան որ կարող են թվալ առաջին հայացքից: Հանգստություն պահպանեք և անպայման կգտնեք դրանք լուծելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հիանալի օր է շփման համար:Հնարավոր են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կօգնեն իրագործել մտածածը: Նոր գործնական կապեր հաստատելու, եղածներն էլ ամրապնդելու հնարավորություն կունենաք: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, որոնց հետ վաղուց չէիք հանդիպել: Չի բացառվում, որ նրանք հիանալի գաղափարներ կտան ու գրավիչ առաջարկներ կանեն:

Ցանկալի չեն լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները: Աշխատեք ավելի շատ հանգստանալ, իսկ եթե հոգնեցուցիչ աշխատանքով զբաղվելու անհրաժեշտություն կա, ընդմիջումներ արեք ուժերը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

loading...