ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ավելի ներողամիտ եղեք շրջապատի հանդեպ: Կնկատեք ուրիշների նույնիսկ աննշան սխալները, սակայն եթե բարձրաձայն չարտահայտվեք, կկարողանաք խուսափել տհաճ պահերից: Ձեր հասցեին հնչող ցանկացած քննադատության շատ սուր կարձագանքեք, նույնիսկ անմեղ դիտողությունները սրտին մոտ կընդունեք: Այնպես որ, այսօր ձեզ հետ լեզու գտնելը դժվար կլինի:

Օրվա երկրորդ կեսն ավելի հագեցած ու հետաքրքիր կլինի, քան առաջինը: Հեռանկարային նախագծեր առաջ կգան, որոնք ոգևորությամբ կսկսեք: Այս ժամանակահատվածում լավ կանցնեն բանակցությունները: Կարող եք կարևոր հարցեր քննարկել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավատես ու էներգիայով լի կլինեք, կհասնեք ցանկալիին անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները: Նույնիսկ եթե դժվարություններ առաջ գան, դրանք ձեզ չեն վախեցնի: Կարող եք համախոհներ գտնել, նոր գործընկերների հետ պայմանավորվել համատեղ գործողությունների համար: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները կարող են սիրային բնույթ ստանալ:

Հիանալի օր է մտերիմների հետ շփումների, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների, ուղևորությունների և ընկերների, հարազատների շրջանում հանգստի համար: Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք. վնասվածքներ ստանալու հավանականություն կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատանքի վրա կենտրոնանալն այսօր դժվար կլինի. կշեղեն մտքերն ու ձեզ հետ զրուցել ցանկացող մարդիկ: Ուրիշները ձեր փոխարեն կնյարդայնանային, սակայն դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու հաճույքով կշփվեք գործընկերների, ընկերների հետ, կփորձեք ուրախացնել նրանց: Զարմանալի չէ, որ շրջապատը ձեր հանդեպ համակրանքով կլցվի, իսկ ինչ-որ մեկի մեջ նույնիսկ լուրջ զգացմունքներ կծնվեն:

Զգույշ եղեք գումարի հետ. հնարավոր են կորուստներ, անհաջող գործարքներ ու գնումներ: Ցանկալի չէ աշխատանքի հետ կապված կարևոր որոշումներ ընդունելը, գործունեության բնույթը փոխելը: Այսօր չեք նկատի նոր առաջարկվող աշխատանքի բացասական կողմերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք հանգստություն պահպանել, այսօր դա շատ կարևոր կլինի: Ձեզ կանհանգստացնեն մռայլ մտքերը, վատ կանխազգացումներն ու անցյալի տհաճ հուշերը: Սակայն տխրել պետք չէ: Փորձեք իրավիճակը դեպի լավը փոխել. դա ձեր ուժերի սահմաններում կլինի: Մտերիմներն էլ կօգնեն ձեզ, կփորձեն աջակցել գործով ու խոսքով:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կլինի, հետաքրքիր գործեր ու նոր խնդիրներ առաջ կբերի: Ընտանիքի անդամների մասին հոգ տանելու, նրանց հաճելի անակնկալներ անելու հնարավորություն կունենաք: Լավ կանցնեն նաև ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հիանալի օր է ընտանեկան խնդիրները լուծելու, հարազատների մասին հոգ տանելու համար: Կարող եք օգնել դժվար իրավիճակում հայտնված ընկերներին: Ցանկացած կենցաղային ու ընտանեկան խնդիր հեշտ լուծում կստանա: Ավելի բարդ կլինի աշխատանքային խնդիրները լուծելը, չնայած՝ դրանցից էլ գլուխ կհանեք:

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չպլանավորված այցեր: Հյուրերը կարող են երկար մնալ, և դա կուրախացնի ձեզ: Ուրիշների զգացմունքների հանդեպ ուշադրությունը կօգնի խուսափել տարաձայնություններից ու վեճերից, ընդ որում՝ անձնական հետաքրքրությունները զոհաբերելու կարիք չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամենահեշտ օրը չէ, սակայն համառ ու վճռական կլինեք, կհաղթահարեք դժվարություններն ու խոչընդոտները: Մրցակիցների հանդեպ հաղթանակ տոնելու, մրցակցային պայքարին վերջ դնելու հնարավորություն կունենաք: Նույնիսկ ոչ միանշանակ իրադրություններում ճիշտ որոշումներ կընդունեք, շրջապատը կհետևի ձեր օրինակին ու խորհուրդներով ձեզ կդիմի:

Հաջող օր է նաև ֆինանսական տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր, հին պարտքերի վերադարձ: Չեն բացառվում նաև թանկ նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աստղերը ձեր կողմից կլինեն: Հնարավոր են դրական փոփոխություններ կյանքի բոլոր բնագավառներում: Հիանալի արդյունքների կհասնեք, ճիշտ նպատակներ կդնեք, թույլ չեք տա շրջապատին ճնշել ձեզ: Մտքերի ազատությունն ու կյանքի հանդեպ ինքնատիպ հայացքը օգտակար կլինեն գործնական բանակցությունների ժամանակ:

Հնարավոր են հաճելի հանդիպումներ, չի բացառվում այն մարդկանց հետ ծանոթությունը, որոնցից կցանկանաք շատ բան սովորել: Հավանական է սիրային հարաբերությունների սկիզբը, եթե նախաձեռնող լինեք կամ գոնե չթաքցնեք ձեր հետաքրքրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հեշտ չի ստացվի և կարող է տհաճ անակնկալներ մատուցել: Ձեր կողքին կլինեն հին ընկերներն ու համախոհները: Նրանց աջակցությամբ գլուխ կհանեք բլոր փորձություններից, հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք:

Օրվա դժվարությունները կօգնեն հաղթահարել հին ընկերները: Անկեղծ եղեք նրանց հետ, ումից աջակցություն եք ակնկալում, մի թաքցրեք ձեր անհանգստություններն ու տագնապները: Գործնական ուղևորությունները արդյունավետ չեն լինի, իսկ ահա սիրային ուղևորությունները շատ հաջող կանցնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը անսպասելի իրադարձություններով լի կլինի: Դրանք միշտ չէ, որ հաճելի կլինեն, սակայն կկարողանաք օգուտ քաղել նույնիսկ ամենաբարդ իրավիճակից: Կարող եք հաղթել հին մրցակիցներին, չնայած որ դրա համար ստիպված պիտի լինեք դաժան լինել, ինչը բնորոշ չէ ձեզ:

Հնարավոր են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Լավ կհասկանաք՝ ինչ եք ուզում և թե ինչպես եք ուզում զարգանան իրադարձությունները: Շրջապատը հաճույքով կաջակցի ձեզ, կօգնի իրագործել ամենահամարձակ մտահղացումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ այնպես չի ընթանա, ինչպես որ պլանավորել էիք: Աշխատեք հանգստություն պահպանել, սառնասիր եղեք: Եթե սկսեք անհանգստանալ, հստակություն ու կարգապահություն պահանջող գործերում սխալներ անելու հավանականություն կլինի: Առաջին հերթին հույսը դրեք ձեզ վրա: Դժվար կլինի համախոհների հետ պայմանավորվելը, դժվարությամբ կբացատրեք օգնականներին, թե ինչ եք նրանցից սպասում:

Օգտակար կլինի սպորտով զբաղվելն ու ակտիվ հանգիստը: Աշխատեք անգործ չնստել: Երբ ոչնչով զբաղված չեք, գլխում մռայլ մտքեր են ծնվում, անհանգստացնում են տհաճ հիշողությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կփորձեք օգնել շրջապատին և դրա համար կզոհաբերեք անձնական գործերն ու հետաքրքրությունները, կհրաժարվեք պլաններից, որոնց նախկինում մեծ նշանակություն էիք տալիս: Կարող եք մասնակցել հասարակական նախագծերին, բարեգործական ակցիաներին. Դա օգտակար կլինի ձեզ համար: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ ձեր հետաքրքրություններն ու արժեքները կիսող մարդկանց հետ:

Տարաձայնություններ կծագեն մտերիմների հետ, դժվար կլինի համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Կփորձեք հարթել սուր անկյուններն, ու ձեզ մոտ դա լավ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Նոր, անսովոր ու հեռանկարային գործեր ձեռնարկելու հնարավորություն կունենաք: Մասնագիտական աստիճաններով վեր բարձրանալու, դիրքերն ամրապնդելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու հնարավորություն կունենաք: Պետք կգան նախկինում ստացված փորձն ու գիտելիքները: Շրջապատին կկարողանաք համոզել, որ շատ բանի եք ունակ:

Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք, ճիշտ վարք կդրսևորեք ու կասեք այն, ինչ ձեզանից ուզում են լսել: Նոր իրավիճակում էլ նույնպիսի հաջողությամբ կկողմնորոշվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

loading...