Երիտասարդ կնոջ մահը ցնցել էր ողջ գյուղը: Մեզ հաջողվեց կապ հաստատել Ազգանուշի մոր՝ տիկին Անահիտի եւ ամուսնու՝ Գագիկի հետ, ովքեր դեպքի վերաբերյալ մանրամասներ պատմեցին: Մայրը՝ տիկին Անահիտը մեզ պատմեց, որ աղջիկը ամուսնացել է 2007թ.-ին եւ ուներ երեք երեխաներ:

Ամուսինները շատ սիրով են ապրել, տան միակ տղան էր, սակայն նրանց տունը վեճերն անպակաս են եղել. «Սկեսուրը աղջկաս միշտ նեղել ա, ճնշել, ամեն բանի վրա խոսացել: Աղջիկս իրավունք չի ունեցել դուրս ու ներս անել, 10 տարի ամուսնացած է եղել, ձեռքով լվացք է արել: Տան ամեն ինչը փակի տակա եղել: Երբ ասում էի, որ լվացքի մեքենա կա տունը, ինչո՞ւ է աղջիկս ձեռքով լվացք անում, սկեսուրն ասում էր՝ պետք ա ձեռքով անի: Անցած ամառ իմ ամուսինը եւ փեսան գնացել են Ռուսաստան աշխատելու: Սակայն այդ ընթացքում էլ սկեսուրն ճնշել ա հարսին, անգամ սկեսուրն ու տալը ծեծել են աղջկաս, ողջ մարմինը կապտացրել: Աղջիկս զանգեց ինձ ասեց, ես վեր կացա, գնացի: Աղջկաս ասեցի, որ դու անտեր չես, արի ես քեզ տանեմ մեր տուն:

Սկեսուրը տեղից վեր թռավ ու գոռգոռալով, մեզ անիծելով ասաց, որ աղջիկդ ինքն իրենա էդպես կապտացրել, մենք բանից խաբար չենք, քո աղջկա դիակը մեր տնից պետք է տանես: Աղջիկս ասաց, որ չի գա, քանի որ շատ ա սիրում ամուսնուն, ասաց ամուսնու հետ կխոսի, նոր կգա: Էդ օր աղջիկս գնաց թրջած հաց բերեց ասաց, որ անգամ էս հացը չտվեց, որ երեխաները ունեն: Պատկերացնո՞ւմ եք, իրա 3 թոռն ու իմ աղջիկը սոված գնացել են քնելու: Իմ աղջկան ասեցի՝ ինչ նամուսի ու թասիբի տեր ես, որ այս ամենը հանդուրժում ես»:

Տիկին Անահիտը պատմում էր, որ Ամանորին փեսան աղջկան եւ երեխաներին բերել է իրենց տուն, եւ 8 օր աղջիկը մնացել հոր տանը. «Աղջիկս կասեր՝ մա ջան, ինչի միջով էլ անցնեմ, ես կսիրեմ իմ մարդուն, իմ երեխեքին, իմ տունը: Երբ Գագոն եկավ Ազգանուշին տանելու, ինձ ասաց, որ իր ծնողների հետ խոսացել ա, որ ինքն իր ընտանիքից չի հրաժարվի, եւ եթե այսուհետ հաշտ չապրեն, կվերցնի կնոջն ու երեխեքին, կգնա առանձին կապրի: Դրանից հետո նորից տան մեջ կռիվ է եղել: Վերջին անգամ ես դեպքի օրն եմ խոսել աղջկաս հետ: Աղջիկս ասեց՝ մամա ջան, մեր տուն էլի վեճ ա»:

 


Աղջիկը մորն ասել է, որ իրեն ասում են թող գնա տանից, իրենց տղան ուրիշ կին ու երեխաներ ունի, իսկ վեճը թեժացել է այն ժամանակ, երբ ամուսնու հեռախոսին սիրային «sms» է եկել․ «Երբ աղջիկս ամուսնուն հարցրել է, թե սա ինչ է, այդ ժամանակ հարված է ստացել։ Հենց նույն օրն էլ կախվել ա, մեզ շատ ուշ են խաբար արել, ովքեր տեսել են այդ տեղը, որտեղ կախվել է աղջիկս, զարմացել են, ասում են՝ հնարավոր չի, որ ստեղ կախվեն: Ես ծնող եմ, ամեն տարբերակ էլ կմտածեմ: Դեպքից 3 ժամ հետո, երբ իմացանք ու գնացինք, միլիցաները լցվել էին: Չթողեցին, որ աղջկաս մարմինը բացեինք ու տեսնեինք, ասեցին չմոտենաք մինչեւ դատական բժիշկը չգա: Դատական բժիշկը մեզ միայն ասաց, որ զգուշորեն մոտենանք, հրաժեշտ տանք: Ես ուզում էի աղջկաս մարմինը տեսնեի, արդյո՞ք ինչ-որ տեղ վնասված չէր: Ինչքան էլ դեմքը մշակել էին, աչքի տակի կապույտը մնացել էր: Աղջկաս մեր գյուղում ենք թաղել, անգամ թաղումին իրենցից ոչ մեկը չկար: Ես առաջինը կուզեմ պարզել աղջկաս անմեղությունը, նոր կմտածեմ երեխաների վերցնելու մասին»,-լացակումած ասաց տիկին Անահիտը:

Շարունակությունն` http://hraparak.am/?p=137450&l=am/skesurn+indz+asum+er+qo+axjka+diaky+mer+tnic+petq+e+tanes+nor+manramasner+e+patmum+inqnaspanutyun+gorcac+knoj+mayry


 
loading...