Երեկ աչքովս մի գրառում ընկավ «Սոֆյա Պողոսյանի իրանի բարակությունը ուղղակի ապշեցնում է»: Բլոգերը հրապարակել էր Սոֆյայի լուսանկարն ու հիացել նրա գեղեցկությամբ: Նայեցի լուսանկարին ու քանի որ ֆոտոշոփով աշխատելու մի փոքր փորձ ունեմ, անմիջապես նկատեցի նիհարեցնող գործիքների միջամտությունը )))
Սոֆյա ջան, ախր գեղեցիկ չէ: Հազարավոր դեռահասներ հիանում են քեզանով, իրենց տանջում դիետաներով, որ քեզ նմանվեն, այնինչ քո նիհարությունն ու մարմնի գեղեցկությունն ընդամենը ֆոտոշոփի էժան միջամտության արդյունք է: Ավելի լավ է լուսանկարներում մի քիչ գեր երևաք, քան այս ձևով խաբեք մարդկանց: Չէ որ նրանք ձեզ իրական կյանքում մի օր տեսնելու են:
loading...