Չինաստանում 40-ամյա տղամարդու են ձերբակալել, որը 12-ամյա հղի աղջկա է բերել հիվանդանոց՝ հետազոտման։ Բժիշկներին ասել է, որ նա իր կինն է եւ 20 տարեկան է։
Տղամարդը, որի անունը չի հրապարակվում, աղջկան Սուչժոու քաղաքի հիվանդանոց է բերել մի կնոջ հետ, որը ներկայացրել է որպես նրա սկեսուրը։ Նրանք պնդել են, որ աղջիկն իրականում 20 տարեկան է, սակայն բժիշկները չեն հավատացել եւ ոստիկանություն են զանգահարել։
«Միանգամայն ակնհայտ էր, որ երեխա է։ Նա չէր կարող 20 տարեկան լինել»,- ասել է հիվանդանոցի զայրացած աշխատակիցներից մեկը։
Տղամարդը հրաժարվել է բացատրություններ տալ բժիշկներին, պարզապես ասել է. «Ես նրան բերել եմ հետազոտության։ Պարզապես արեք ձեր գործը, բավական է ինձ հարցեր տաք»։
Աղջիկը ոչինչ ասել չի կարողացել, քանի որ չինարեն չի խոսել։ Հիվանդանոց ժամանած իրավապահները նրա մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերել եւ առայժմ չեն կարողանում պարզել, թե ով է նա եւ որտեղից է եկել։ Ոստիկանները ենթադրում են, որ նրան կարող էին առեւանգել եւ Չինաստան բերել Վիետնամից, քանի որ որոշ չինացիներ հարավային սահմանից ոչ հեռու բնակվող վիետնամցի հարսնացուների են «գնում»։
Հայտնի չէ, թե աղջիկն իրականում հղիության որ ամսում է, սակայն լրատվամիջոցներում տարածված լուսանկարներում նա հսկայական փոր ունի։
Աղբյուր՝ NEWS.am Medicine