2030 թ. մարդիկ կարիք չեն ունենա սեքսով զբաղվել՝ դրա էֆեկտը ստանալու համար:Ինչպես հաղորդում է dama.info կայքը, գիտնականներն այժմ մշակում են հատուկ տեխնիկա, որն ի վիճակի է փոխարինել ինտիմ մտերմությանը: Մեծ Բրիտանիայում աշխատանքներ են տարվում միկրոսխեմաներ ստեղծելու ուղղությամբ. դրանք ի վիճակի են գրանցել այն ազդանշանները, որոնք փոխանցում է մարդու նյարդային համակարգը սեռական հարաբերությունների ժամանակ, և հետո օգտագործել անհրաժեշտ պահին:Անգլիացի գիտնական Յեն Պիրսոնը նշել է, որ նեյրոնների ազդանշանը հիշող հատուկ սենսորները ազատ վաճառքի կհանվեն ամենամոտ ժամանակները: Խոսքը հատուկ խմբի պատկանող որոշակի նեյրոնների մասին է, որոնք ի վիճակի են ստեղծել այնպիսի զգացողություններ, ինչպիսին են ձեռքսեղմումը, համբույրը, գրկախառնությունը, ինտիմ մերձեցումը:
loading...