Գերմանիայում գտնվել է ամենահին՝ 108 տարվա հաղորդագրությունը, որը պահվում էր շշի մեջ, գրում է independent.co.uk կայքը:
Մարիաննա և Հորսթ Վինկլերները ծովափով զբոսանքի ժամանակ հայտնաբերում են մի շիշ, որի մեջ կար հաղորդագրություն. «Կոտրեք շիշը»: Սկզբից նրանք փորձեցին զգուշությամբ հանել շշի պարունակությունը, բայց ապարդյուն և ստիպված եղան հետևել գրվածքին: Հաղորդագրությունը 3 լեզուներով էր՝ անգլերեն, գերմաներեն և հոլանդերեն: Շշի մեջ կար մի թուղթ, որի վրա գտնողը պետք է նկարագրեր, թե որտեղ և ինչպես է գտել այն և ներկայացներ ծովային կենսաբանական ասոցիացիա: Իհարկե, այս հեքիաթային առեղծվածն ուներ մի նպատակ. գտնողը ստանալու էր 1 մլն շիլինգ:
Այս նամակն իսկական իրարանցում առաջացրեց ծովային կենսաբանական ասոցիացիայում: Պարզվում է, որ այն միայն մեկն էր այն 1020 նմանատիպ շշերից, որոնք բաց էին թողնվել Հյուսիսային ծով 1904-1906 թվականներին, երբ ուսումնասիրում էին օվկիանոսի հոսանքները:
Ի դեպ, այս երևույթը հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Ամենահին հաղորդագրությունը, որ գտնվել էր վերջին ժամանակներում, 99 տարվա հնություն ուներ: