Որքան էլ որ զարմանալի կթվա, բայց մանանեխը հեշտությամբ կարող է հանգստացնել ձեր մկանները:
Եթե ցավում է ամբողջ մարմինը, ապա  ընդունեք տաք լոգանք՝ ջրի մեջ նախապես լուծելով 2 ճաշի գդալ մանանեխ և 1 թեյի գդալ աղ:
Մանանեխը կամրապնդի վերջույթները, օրգանիզմը կմաքրի վնասակար բակտերիաներից և կթուլացնի ցավը: Իսկ եթե ձեզ անհրաժեշտ կոնկրետ մարմնի մի հատվածի ցավը մեղմել, ապա օգտագործեք այս բաղադրատոմսը.
1 մաս մանանեխի սերմ
2 մաս ալյուր 
ջուր (այնքան, որքան անհրաժեշտ է, որ խառնուրդը դառնա ամուր).
Դրեք այս խառնուրդը ցավող հատվածում և բինտով փաթաթեք:
Թողեք վիրակապը այդպես կես ժամ, այնուհետև լվացեք այդ հատվածը:
Քիչ անց արդյունքը ակնհայտ կլինի: Առողջ եղեք:
loading...