Ամառային շոգ օր էր, սակայն հետախույզ Վարնիկը այդ օրը աշխատանքի էր: Նա իր օգնականի հետ հետապնդում էր մի հանցագործի: Հետքերով գնալով, նրանք հասան արագ հոսող գետին ու նկատեցին մի խումբ տղաների:
- Մենք փնտրում ենք ձեր տարիքի մի տղայի, նա պետք է այստեղ մոտակայքում լինի: Դուք նրան չե՞ք տեսել:
- Քիչ առաջ մի տղա նետվեց գետը ու անցավ մյուս ափ: Տեսեք, հենց նա է այն կողմում դուրս գալիս ջրից: Շտապե՛ք:
Տղաները նույնիսկ առաջարկեցին տալ իրենց նավակը, որպեսզի նրանք կարողանան արագ անցնել գետի մյուս ափը, սակայն հետախույզը հրաժարվեց՝ ասելով.
- Թող փախչի նա, իսկ այժմ ես ցանկանում եմ ձեզ հետ մոտիկից ծանոթանալ:
ՀԱՐՑ - ինչու՞ հետախույզը որոշեց ուշադրություն դարձնել տղաների վրա, փոխարենը շտապեր գետը անցած տղայի հետևից:
Առաջարկում ենք ևս մեկ անգամ դիտել լուսանկարը և պարզել, թե ինչը գրավեց հետախույզի ուշադրությունը:
Այս գլուխկոտրուկի պատասխանը այնքան էլ դժվար չէ, որքան թվում է: Պարզապես պետք է ուշադիր կարդալ պայմանը, որը սկզբում ասվում է:
ՊԱՏԱՍԽԱՆ - Քանի որ գետը շատ արագ էր հոսում, մյուս ափ դուրս եկած տղան պարզապես չէր կարող դուրս գալ նույն այն տեղի դիմացից, որտեղից որ մտել էր ջուրը: Այսպիսով տղաները ստում էին հետախույզին և հանցագործը նրանցից մեկն էր:
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը: