ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Կյանքին լավատեսորեն կնայեք, ուրախության առթիներ կգտնեք, չեք հուսահատվի նույնիսկ եթե ամեն ինչ ձեր ուզածի պես չընթանա: Գործնական կապերն ամրապնդելու, ազդեցիկ անձանցից աջակցություն ստանալու հնարավորություն կունենաք: Այնպիսի մարդկանց կգտնեք, որոնք կօգնեն իրագործել ամբիցիոզ պլանները:
Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, տհաճ միջադեպեր, սակայն դրանք չեն փչացնի տրամադրությունը: Մտերիմները սովորականից ավելի հաճախ ձեր աջակցության կարիքը կունենան: Նրբանկատ եղեք, աշխատեք դիտողություններ չանել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա առաջին կեսը այնքան էլ արդյունավետ չի լինի: Փոխարենը այն շատ հանգիստ կլինի ու նույնիսկ կստիպի ձանձրանալ: Կնյարդայնացնեն անիմաստ զրույցներն ու դատարկ վեճերը: Կբարկանաք մարդկանց վրա, ովքեր ժամանակը զուր են վատնում և հետաձգում են գործերը:
Հնարավոր են հաճելի նորություններ, չեն բացառվում այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Հավանական է հին սիրային հարաբերությունների վերականգնումը, նախկին զգացմունքները նոր ուժով կբռնկվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հետաքրքիր իրադարձություններով լի հաջող օր է: Ստիպված կլինեք կարևոր որոշումներ ընդունել ու բարդ հարցերի պատասխանները գտնել: Երկու դեպքում էլ կարևոր է չշտապելն ու առողջ բանականությամբ առաջնորդվելը: Լուրջ մոտեցեք համախոհների ընտրությանը: Մարդիկ, որոնց հետ այսօր նոր գործ կսկսեք, ձեր կյանքում կարող են կարևոր դեր խաղալ:
Լավ է ինչ-որ նոր բանով զբաղվելը: Կարող եք փոխել սովորույթները կամ իրադարձությունների սովորական ու ձանձրալի ընթացքը: Պետք չէ միանգամից որոշիչ քայլեր անել, սկսեք փոքր բաներից: Կարևորն այստեղ ձեր կյանքն ավելի լավը դարձնելն է:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը ավելի հարմար է հանգստի, ժամանակը հաճելի անցկացնելու, քան կարևոր ու բարդ գործերի համար: Եթե չեք կարող հետաձգել աշխատանքը, պետք չէ դրանով միայնակ զբաղվել: Գործնական բանակցությունները հաջող կընթանան, եթե հանգստություն պահպանեք և ձեր տեսակետներն առանց ավելորդ հույզերի պաշտպանեք:
Ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին. այն թույլ կտա հաճելի տպավորություն թողնել:
Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շատ արդյունավետ օր է: Գործերին անսպասելի ճիշտ մոտեցում կցուցաբերեք ու հաջողությունների կհասնեք: Մասնագիտական ունակությունները դրսևորելու և ձեզ համար օգտակար մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու հնարավորություն կունենաք:
Հնարավոր են հաճելի ֆինանսական անակնկալներ, շահավետ գործարքներ, դրամական մուտքեր: Հաջող գնումներ կանեք, իրեր ձեռք կբերեք տան ու ընտանիքի անդամների համար: Երեկոն հարմար է հին ծանոթների հետ հանդիպումների հետ, որոնք լավ նորություններ ու գաղափարներ կփոխանցեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հեշտ չի անցնի: Այն լուրջ փորձություններ ու չլուծվող խնդիրներ չի բերի, սակայն այնպիսի իրավիճակներ կստեղծի, որտեղ դժվարությամբ կկառավարեք հույզերն ու չեք կարողանա վարքի ճիշտ մոդել ընտրել: Հիշեք, որ եթե կորցնեք սառնասրտությունը, դրանից կարող են օգտվել ձեր հակառակորդները:
Մտերիմները կփորձեն աջակցել ու լավ խորհուրդներ տալ, սակայն այնքան էլ նրբանկատ չեն լինի, ինչքան որ կցանկանայիք: Աշխատեք կոնֆլիկտներ ու վեճեր բաց չթողնել. հարաբերությունները հարթելը դժվար կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Մասնագիտական առումով հաջող կլինի օրվա առաջին կեսը: Այս ժամանակահատվածում ցանկացած գործ հեշտությամբ կտրվի, հիանալի լեզու կգտնեք գործընկերների ու ղեկավարության հետ, սխալներ թույլ չեք տա: Կարող եք քննարկել ապագայի պլանները, համախոհների հետ պայմանավորվել համատեղ նպատակների ու դրանց իրագործման ուղիների վերաբերյալ: Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները, սակայն ձեզ ճիշտ կդրսևորեք, կկարողանաք խուսափել կոնֆլիկտից ու համաձայնության գալ:
Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Հնարավոր է վատանա ինքնազգացողությունը: Չի բացառվում, որ այդ պատճառով հետաձգեք պլանավորված գործերն ու հանդիպումները, ինչը ձեզ շատ կվշտացնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Դժվար կլինի հանգստություն պահպանելը: Ամեն ինչ այնպես չի ընթանա, ինչպես սպասում էիք: Կարող է թվալ, թե շրջապատը հատուկ է նյարդայնացնում ձեզ հավասարակշռությունից հանելու համար: Տանը և աշխատավայրում ավելի հաճախ կոնֆլիկտներ կառաջանան: Մի տրվեք հույզերին, այլապես ցանկացած մանրուք կարող է լուրջ վեճի վերաճել: Գործնական կապերի ժամանակ կարևոր կլինի զգուշությունը. վստահեք միայն նրանց, ովքեր արդեն ինչ-որ կերպ արդարացրել են իրենց:
Այսօր շատ կօգնի ձեր երևակայությունը: Դրա շնորհիվ ելք կգտնեք բարդ իրավիճակից, կլուծեք խնդիրները, որոնք երկար ժամանակ ձեզ ու մտերիմներին հանգիստ չէին տալիս:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրն անհանգիստ ու իրադարձություններով հարուստ կլինի: Ստիպված կլինեք խնդիր խնդրի հետևից լուծել, զբաղվել ոչ միայն պլանավորված, այլև ընթացքում առաջացած խնդիրներով: Այս ամենը, սակայն, չի խանգարի լավ տրամադրություն պահպանել ու լավատեսությամբ նայել ապագային:
Մտերիմների հետ հարաբերություններն այսօր սովորականից սառը կլինեն, և դա զարմանալի չէ. նրանցից ամեն մեկն իր գործով զբաղված կլինի: Երեկոյան հաճելի ժամանակ կանցկացնեք ընկերների ու հարազատների շրջանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը լարված, սակայն հետաքրքիր կլինի: Ինչ-որ անսովոր իրադարձությունների մեջ կներգրավվեք և ինքներդ էլ կզարմանաք տեղի ունեցածին ցուցաբերված ձեր արձագանքից: Այսօր այնպիսի արարքներ կգործեք, որոնք մի ուրիշ ժամանակ չէիք համարձակվի: Արվածի համար, սակայն, զղջալու կարիք չի լինի:
Հնարավոր է առաջընթաց աշխատանքում: Ինչ-որ կարևոր ու բարդ գործ ավարտին հասցնելու հնարավորություն կունենաք: Մասնագիտական աստիճաններով վեր բարձրանալու հավանականություն կա, սակայն ավելի ուշ դժվար կլինի աշխատանքի ու անձնական կյանքի միջև հավասարակշռությունը պահպանելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Սովորականից ավելի ցրված ու մոռացկոտ կլինեք, դրա հետ կապված նաև ավելի հաճախ կսխալվեք: Օրը լավ չէ հստակություն, կարգապահություն ու մանրուքների հանդեպ ուշադրություն պահանջող գործերի համար: Մնացած գործերում կարող եք լավ արդյունքներ ունենալ, եթե նախապես պլան կազմեք ու ամբողջությամբ հետևեք դրան:
Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը հաջող կլինի: Լավ ժամանակ կանցկացնեք սիրելիի հետ, կքննարկեք ձեզ համար կարևոր հարցերը: Հեշտ կլինի ընտանիքի անդամների հետ լեզու գտնելը, տարաձայնությունների համար առիթներ չեն լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Լավ օր է փորձարկումների, նոր ու անսովոր գործեր սկսելու համար: Ինչ-որ համարձակ գաղափարներ կյանքի կոչելու հնարավորություն կլինի: Համառ ու հնարամիտ կլինեք. դրանց շնորհիվ ձեր առջև մասնագիտական բարձունքների հասնելու ուղի կբացվի: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք կաջակցեն ու կոգևորեն ձեզ: Իսկ ահա քննադատել սիրող մարդկանցից լավ է հեռու մնալ. նրանք կարող են փչացնել տրամադրությունը:
Նախաձեռնողականությունն ու գործնական հոտառությունը կօգնեն հաջողությունների հասնել առևտրի մեջ: Հնարավոր են շահավետ գործարքներ ու հաջող գնումներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։