ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հակասական ու բարդ կլինի: Հնարավոր են տհաճ միջադեպեր, խնդիրներ աշխատավայրում ու տանը: Ճանապարհին խոչընդոտներ առաջ կգան, որոնք շատերն անհաղթահարելի կհամարեն: Չեք հրաժարվի մտածածից ու կհասնեք ուզածին թեկուզ մեծ ջանքերի գնով: Օրվա առաջին կեսին հնարավոր են հաջող բանակցություններ, հանդիպումներ, որտեղ ձեզ լավագույն կողմից կդրսևորեք:

Ավելի ուշ ընտանեկան գործերով զբաղվելու ու մտերիմների մասին հոգ տանելու կարիք կլինի: Կաջակցեք դժվար իրավիճակում հայտնված մարդկանց: Չի բացառվում, սակայն, որ դրա համար ստիպված լինեք սեփական պլանները զոհաբերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը հարմար է շփման համար: Հատկապես լավ լեզու կգտնեք կանանց հետ: Նրանք կաջակցեն ձեզ, հուսալի համախոհներ կլինեն: Ներքին ձայնը կօգնի աշխատանքի հետ կապված ճիշտ որոշումներ ընդունել: Սխալվելու հավանականությունը քիչ է, նույնիսկ եթե չնչին տեղեկատվության եք տիրապետում:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական և ունեցվածքի հետ կապված խնդիրների լուծման համար: Ամեն ինչում կարգապահության կձգտեք, ոչինչ աչքից բաց չեք թողնի, այնպես որ լավ ժամանակահատված է ընտանեկան բյուջեն պլանավորելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող օր է ստեղծագործական մոտեցում պահանջող անսովոր գործերի ու զբաղմունքների համար: Պատրաստ կլինեք ռիսկի դիմելու, չփորձված մեթոդներ կիրառելու, և սովորաբար հենց դրանք ամենաարդյունավետը կլինեն: Հնարավոր են ծանոթություններ այնպիսի մարդկանց հետ, որոնց շնորհիվ հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք, կբարձրանաք մասնագիտական սանդուղքով:

Զգույշ եղեք գումարի հետ, ֆինանսական տեսանկյունից այսօր ամենահաջող օրը չէ: Հնարավոր են չարդարացված ծախսեր: Լավ է խուսափել նախապես չպլանավորված խոշոր գնումներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող կսկսվի: Օրվա առաջին կեսին հիանալի լեզու կգտնեք շրջապատի հետ, ոչ մեկի հետ չեք վիճի, չնայած որ տարաձայնությունների պատճառներ կլինեն: Հնարավոր է նոր գործընկերների հետ համագործակցության սկիզբը: Ղեկավարությանը հաճելիորեն կզարմացնեք ձեր համառությամբ:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կստացվի: Օրվա այս շրջանում զիջող ու խաղաղասեր չեք լինի, այնպես որ, չեն բացառվում կոնֆլիկտներն աշխատավայրում ու տանը: Հնարավոր են գումարի հետ կապված խնդիրներ, անհաջող գնումներ, աշխատավարձի ուշացում: Մի հուսահատվեք. բոլոր այս դժվարությունները ժամանակավոր բնույթ կկրեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող օր է: Հնարավորություն կունենաք զբաղվել ձեզ համար հետաքրքիր գործերով: Ոգևորությամբ կձեռնարկեք նոր խնդիրների լուծումը, չեք վախենա դժվարություններից, նախաձեռնող կլինեք: Ձեր կողքին կհայտնվեն անսովոր անձինք. մի կորցրեք նրանց հետ ծանոթանալու ու ընկերանալու հնարավորությունը: Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ: Դրանք սիրային կամ ընկերական բնույթ կկրեն. ամեն ինչ կախված կլինի ձեզանից:

Օրվա երկրորդ կեսին ցանկալի է խուսափել ծանրաբեռնվածությունից. դրանից կարող է վատանալ ինքնազգացողությունն ու տրամադրությունը: Լավ հանգստանալու հնարավորություն կունենաք. բաց մի թողեք այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը հաջող կլինի, սակայն ձեր լավատեսությունը հիմնավորված չի լինի: Առջևում դժվարություններ են սպասվում: Հնարավոր են տարաձայնություններ մարդկանց հետ, ովքեր ժամանակին ձեզ կես խոսքից հասկացել ու ամեն ինչում աջակցել են: Ձեզ անհիմն տեղը վիրավորված կզգաք, սակայն դա երկար չի տևի: Առջևում ավելի հետաքրքիր գործեր են սպասվում:

Օրվա երկրորդ կեսին կարող եք ինչ-որ ընտանեկան խնդիրներ լուծել, հոգ տանել հարազատների մասին: Բացի այդ, ժամանակ կգտնեք նաև ընկերների հետ շփման, սիրելիի հետ հանդիպման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վճռական տրամադրված կլինեք և հաճախ կմոռանաք զգուշության մասին, իսկ այն ձեզ չէր խանգարի: Ինչ-որ անսովոր բան ձեռնարկելուց ու նոր գործ սկսելուց առաջ մտածեք, թե ինչ արդյունքների եք ուզում հասնել. չի բացառվում,որ ուզածին հասնելու ավելի հեշտ ուղի գտնեք: Հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ: Միշտ չէ, որ նրբանկատ կլինեք, կասեք բաներ, որոնք սխալ կհասկացվեն:

Հնարավոր են հաջողություններ աշխատանքի մեջ և առաջին հերթին կազմակերպչական հարցերը լուծելիս: Աշխատեք ձեզ պարտավորություններով չկապել. գործողություններում ազատությունը շատ կարևոր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բոլոր կարևորը գործերը լավ է պլանավորել օրվա երկրորդ կեսի համար. դա ամենահաջող ժամանակահատվածը կլինի: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ: Հնարավոր է ընկերական կամ աշխատանքային հարաբերությունների սկիզբ մարդկանց հետ, որոնցից շատ բան կարող եք սովորել:

Մտերիմների հետ ավելի զուսպ եղեք, հատկապես՝ երեկոյան: Աշխատեք կառավարել հույզերը, չբարկանալ դատարկ բաների պատճառով: Հնարավոր են անսպասելի նորություններ հին ծանոթներից, հավանական է վերականգնեք նախկինում ձեզ համար մեծ կարևորություն ներկայացնող հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հեշտ չի լինի: Մարտական տրամադրվեք: Ստիպված կլինեք պայքարել մրցակիցների հետ, հաղթահարել դժվարությունները: Դժվար կլինի շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը: Աշխատավայրում և տանը վեճեր ավելի հաճախ կծագեն: Կարևոր գործերը լավ է պլանավորել օրվա առաջին կեսին, այդպես հաջողության հասնելու շանսերն ավելի մեծ կլինեն:

Երեկոն նվիրեք հանգստին, հաճելի շփմանը: Հնարավոր են անակնկալներ, անսպասելի նվերներ ու լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բանի կհասնեք բացսրտության ու գրավչության, շրջապատի վրա լավ տպավորություն թողնելու շնորհիվ: Նոր գործընկերներ ձեռք կբերեք, օգտակար ծանոթություններ կհաստատեք: Դժվար չի լինի պոտենցիալ գործատուին դուր գալը: Օրը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար:

Հնարավոր է կարևոր տեղեկատվություն ստանաք, որի շնորհիվ շահավետ գործարքներ կկնքեք, կմեծացնեք եկամուտները: Կարևոր է ուժերն ու հնարավորությունները չգերագնահատելը, հատկապես, եթե խոսքը ֆինանսներին է վերաբերվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է: Հետևողական ու անշտապ գործելով կկարողանաք մեծ հաջողությունների հասնել: Չեն բացառվում կարևոր բացահայտումները, արժեքավոր տեղեկատվություն կստանաք: Կկարողանաք ձեր խնդիրների իսկական պատճառները գտնել և անցնել դրանց լուծմանը:

Հնարավոր են հաջողություններ աշխատավայրում, առաջընթաց գործերում, որոնց մեջ վերջին ժամանակներս մեծ ուժեր էիք ներդրել: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կընթանան, կոնֆլիկտներն ու վեճերը քիչ հավանական են, իսկ շփումները հաճելի կանցնեն: Կարող եք գնումներ կատարել, տան համար իրեր ձեռք բերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հեշտ օր չի սպասվում: Դժվարություններ կծագեն այնտեղ, որտեղ չէիք սպասում: Բարեբախտաբար կողքին կլինեն ընկերները, որոնց վրա կարող եք հույս դնել: Կարող եք դիմել նրանց օգնությանն ու խորհուրդներին, պատմել ձեր կասկածների ու տագնապների մասին: Օրվա կեսին հնարավոր են դժվարություններ աշխատանքի մեջ, որոնց պատճառով չեք կարողանա ժամանակին ավարտին հասցնել սկսածը:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Ճանապարհին հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք: Սիրային անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

loading...