ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Կարևոր է լավ հարաբերություններ պահպանել նույնիսկ նրանց հետ, ովքեր նման չեն ձեզ, չեն կիսում ձեր տեսակետներն ու ղեկավարվում են միայն սեփական շահերով: Հնարավոր է ստիպված լինեք խառնվել ուրիշների տարաձայնություններին, հարթել դրանք:

Զգույշ եղեք գումարի հետ, խուսափեք խոշոր ծախսերից, չմտածված գնումներ մի արեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաճելի իրադարձություններ՝ հանդիպումներ ընկերների հետ, հետաքրքիր ուղևորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կյանքում շատ բան փոխելու հնարավորություն կունենաք: Սակայն վճռական գործողություններին անցնելուց առաջ երկար կշռադատեք: Բանն այն է, որ ձեր արարքները կարող են անսպասելի հետևանքներ ունենալ, և արդյունքում կստանաք այն, ինչ չէիք սպասում: Լսեք հին ընկերների ու հուսալի համախոհների խորհուրդները: Երբեմն կողքից դիտողների համար ավելի շատ բան է տեսանելի, քան ձեզ:

Խուսափեք լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Երեկոյան կարող է վատանալ ինքնազգացողությունը, չի բացառվում խրոնիկ հիվանդությունների սրացումը: Պետք է լավ հանգստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի բարկացեք շրջապատի վրա: Դա հեշտ չի լինի, կթվա, թե ձեզ հատուկ են հանում հավասարակշռությունից: Կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից, եթե պայմամանավորվեք համատեղ գործողությունների մասին: Հաճախ իրավիճակը կշտկի հումորի զգացումը. ձեր կատակները միշտ նրբանկար ու ժամանակին կլինեն:

Լավ է հետաձգել կարևոր հարցերի քննարկումը: Այսօր ընդունված որոշումներն ավելի ուշ ստիպված կլինեք վերանայել: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ. զգույշ եղեք գումարի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր գործերն ու հանդիպումները պլանավորեք օրվա երկրորդ կեսի համար: Առավոտը կարող է լարված լինել, այս ժամանակահատվածում շրջապատի հետ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելը դժվար կլինի: Եթե մտադիր եք պետհիմնարկություններ այց կատարել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, ապա պատրաստ եղեք ձգձգումների:

Երեկոն արդյունավետ ու հաճելի կլինի: Այս ժամանակահատվածը հարմար է կանանց հետ շփումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը բարեհաջող կլինի: Այն իր հետ դժվարություններ կբերի, բայց ամեն դեպքում մեծ կլինի դրական միտումների ուժը, իսկ դա նշանակում է, որ հիանալի գլուխ կհանեք բոլոր գործերից, կհասնեք նպատակներին: Այս ժամանակահատվածում լավ է զբաղվել նրանով, ինչ կարևոր է ձեզ համար, միավորել ուժերն ու պայմանավորվել համագործակցության մասին:

Ավելի ուշ խնդիրներ կծագեն: Բացասական միտումներն ավելի նկատելի կլինեն անձնական հարաբերություններում: Հնարավոր են վեճեր ու կոնֆլիկտներ, կբարկանաք ձեզ համար թանկ մարդկանց վրա, չեք կարողանա զսպել հույզերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կգերակշռի դրական միտումների ուժը, և օրը հաջող կդասավորվի: Լավ գաղափարներ ի հայտ կգան, ընկերները կօգնեն կյանքի կոչել մտահղացումները: Եթե որոշեք օրը աշխատանքին կամ ստեղծագործելուն նվիրել, հիանալի արդյունքների կհասնեք, մրցակիցներին կթողնեք հետևում:

Երեկոյան կարող է վատանալ ինքնազգացողությունը, տրամադրությունն էլ ավելի վատ կլինի, քան առավոտյան: Օրվա այս հատվածում պետք չէ ուշադրություն ու կենտրոնացվածություն պահանջող հոգնեցուցիչ գործեր պլանավորել, ինչպես նաև կապեր հաստատել անծանոթ մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բավական անհաջող կլինի հատկապես նրանց համար, ովքեր այս հատվածում մեծ պլաններ էին կազմել: Սակայն դրական միտումների ուժը ժամ առ ժամ կմեծանա, ձեզ ավելի վստահ կզգաք, ճիշտ կգործեք ու կգտնեք ծագած խնդիրները լուծելու ձևերը: Բացի այդ, կողքին կլինի այն մարդը, ով կաջակցի ձեր գաղափարներին, կօգնի դրանք կյանքի կոչել:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ու հետաքրքիր ժամանակ է, այն ուրախության պահեր կպարգևի ու անակնկալներ կանի, որոնք երկար ժամանակ հաճույքով կհիշեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Զգույշ եղեք գումարի հետ. հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Դա հատկապես օրվա առաջին կեսին է վերաբերվում: Անսպասելի ծագած խնդիրները կարող են խանգարել ավարտին հասցնել պլանավորված գործերը, լուծել կարևոր հարցերը: Դրանց ավելի ուշ վերադարձեք և կստանաք անհրաժեշտ արդյունքը:

Ժամանակ հատկացրեք տնային գործերին, հոգ տարեք մտերիմների մասին: Այսօր ձեր ուշադրության կարիքը կունենան ավագ հարազատները: Երեկոյան հնարավոր են անսպասելի այցեր: Ուրախ կլինեք հյուրեր ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսին չեն բացառվում դժվարություններն ու խնդիրները, սակայն ինչ էլ որ պատահի հանգստություն ու լավատեսություն կպահպանեք, ինչն էլ կօգնի գլուխ հանել իրավիճակից: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ ու այցելություններ, որոնց պատճառով օրվա հետ կապված պլանները ստիպված կլինեք փոխել: Դա օգտակար կլինի, գոհ կլինեք իրադարձությունների ընթացքից:

Օրվա երկրորդ կեսը բարեհաջող կանցնի ու հետաքրքիր հնարավորություններ կբացի ձեր առջև, որոնցից պարտադիր կօգտվեք: Միակ բանը, որ պետք է հիշեք, զգուշությունն է ֆինանսական գործերում. այստեղ թեթևամտությունը մեծ տհաճությունների կհանգեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը շատ հաջող կլինի: Սա հաճելի շփումների, հանդիպումների ժամանակ է: Լավ նորություններ կստանաք հեռվից: Բարյացակամ կլինեք շփման մեջ, հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք ու համակրանք կառաջացնեք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը դրական հույզեր կպարգևի:

Օրվա մյուս հատվածն էլ վատ չի անցնի, չնայած որ չեք խուսափի դժվարություններից: Խնդիրները լուծելու ու խոչընդոտները հաղթահարելու ձև կգտնեք, երեկոյան հոգնածություն կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը վատ չի ընթանա, տհաճ հետևանքներ ունեցող սխալներ թույլ չեք տա, եթե զգույշ ու ուշադիր լինեք: Սովորականից ավելի դժվար կլինի շրջապատի հետ լեզու գտնելը, նույնիսկ՝ ամենամտերիմների հետ: Ստիպված կլինեք զիջումների գնալ. հենց դա էլ կօգնի խաղաղություն պահպանել:

Երեկոն լավ է նվիրել պասիվ հանգստին, իսկ իդեալականը մտերիմների միջավայրում ժամանակ անցկացնելը կլինի: Այս ժամանակահատվածում հեշտ կլինի ձեզ հավասարակշռությունից հանելը, իսկ հուզումներն ու տագնապները վատ կանդրադառնան ինքնազգացողության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտը հաջող ու հետաքրքիր կլինի: Հաճելի անակնկալներ ու անսպասելի նորություններ կստանաք, որոնց համար շատ ուրախ կլինեք: Աշխատանքի կամ առևտրային գործունեության հետ կապված հիանալի գաղափարներ կունենաք: Ավելի ուշ կկարողանաք կյանքի կոչել մտածածն ու գոհ կլինեք արդյունքներից:

Լավ օր է կանանց հետ շփման համար. նրանց հետ հեշտությամբ լեզու կգտնեք, միասին օգտակար գործերով կզբաղվեք: Լավ կստացվեն նաև տղամարդկանց հետ շփումները. այստեղ օգնության կհասնի հումորի զգացումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 
loading...