Սրտանոթային համակարգի առողջության վրա զգալիորեն ազդում են քունը, սնունդը և ֆիզիկական ակտիվությունը:
Անբավարար օգտակար սննդանյութերը սննդակարգում, քիչ շարժուն կենսակերպը, անքնությունը բարձրացնում են խոլեստերինի մակարդակը, որը ամենալուռ և մահացու վտանգներից է:
Արյան բարձր ճնշումը և արյան մեջ լիպիդների մակարդակը կարելի է հեշտությամբ նորմայի բերել սննդակարգում որոշակի փոփոխություններ անելով:
Պետք է գրեյպֆրուտը և նեխուրն ավելացնել ամենօրյա սննդակարգին:
Գրեյպֆրուտը բուժում է դիաբետը, վերահսկում է խոլեստերինի մակարդակը, կանխում է նյութափոխանակության հետ կապված այլ խնդիրները: Դա նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, նպաստում է լյարդում լեղու արտազատմանը:
Այն նաև խթանում է ճարպային թթուների օքսիդացումը, կարգավորում է շաքարի մակարդակն արյան մեջ, նպաստում է խոլեստերինի նյութափոխանակությանը, դրականորեն է ազդում երիկամների աշխատանքի վրա:
Նեխուրն իջեցնում է զարկերակային ճնշումը: Հզոր միզամուղ հատկություն ունենալով՝ նեխուրն արդյունավետորեն մաքրում է արյունը:
Այն պայքարում է բորբոքման, անքնության դեմ, բուժում է քացկեղը, նվազեցնում է ստամոքսի խոցի ռիսկը, բուժում է ճարպակալումը, լավացնում է ստամոքսի լորձաթաղանթի ամբողջականությունը, կանխում է աշքարային դիաբետի առաջացումը, վերահսկում է ստամոքսի սեկրեցիան:
Գրեյպֆրուտի և նեխուրի համադրությւունը բուժում է օրգանիզմը, մասնավորապես՝
- Կարգավորում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ
- Նվազեցնում է արյան թթվայնությունը
- Բուժում է մրսածությունը
- Կարգավորում է շաքարի և օսլայի մակարդակներն օրգանիզմում, այդպիսով նպաստում է նիհարելուն
- Կարգավորում է շաքարի մակարդակն արյան մեջ
- Ազատում է անքնությունից
EnterTrain-ն առաջարկում է պարզ բաղադրատոմս, որը համդրում է այս երկու բաղադրիչների առավելությունները՝
Բաղադրիչները՝
- 2 ցողուն նեխուր
- 1 գրեյպֆրուտ
- 1/4 կիտրոն
- 1 սմ կոճապղպեղի արմատ կամ 1 թ. գ. կոճապղպեղի փոշի
Պատրաստման եղանակը՝
Բոլոր բաղադրիչները բլենդերով լավ խառնեք: Օգտագործումից առաջ քամեք:
Օրական 1 բաժակը բավարար է, արդեն 1 շաբաթ անց զգալի արդյունքներ կնկատեք:
Գրեյպֆրուտ կամ դրա հյութը մի օգտագործեք, եթե որոշ դեղեր եք ընդունում, քանի որ դա կարող է խանգարել այդ դեղամիջոցների ազդելուն:
Կարող է խանգարել հետևյալ դեղերի ազդելուն՝
- Վիագրա և էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղեր
- Իմունային Suppressant դեղամիջոցներ
- Մեթադոն և որոշ այլ ցավազրկողներ
Հակագիստամիններ
- Խոլեստերինի դեմ որոշ դեղեր (Զոքոր, Մևաքոր, Lipitor, Vytorin)
- Հոգեբուժական դեղեր (Վալիում, Buspar, Halcion, Zoloft, Versed, Տեգրետոլ)
- Արյան ճնշման դեղեր (Plendil, Ադալյաթ, Procardia, Նիտրենդիպին):