ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առաջին կեսին զգույշ եղեք. սա օրվա ամենաբարդ հատվածը կլինի: Կհիշեք հին խնդիրների ու վիրավորանքների մասին, կանհանգստանաք վաղուց արդեն անցյալում մնացած իրադարձությունների համար: Խուսափեք երկար ու տհաճ խոսակցություններից, անիմաստ քննարկումներից: Ձեր ու մտերիմների տրամադրությունը բարձրացնելու ուղիներ կփնտրեք, և կկարողանաք գտնել դրանք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաճելի կլինի: Ինչ-որ հետաքրքիր ու կենտրոնացվածություն պահանջող գործով զբաղվելու հնարավորություն կունենաք: Հաջողությունն իրեն չի սպասեցնի: Ուրախ կլինեք ստացված արդյունքով ու ինքներդ ձեզանից գոհ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտյան ստիպված կլինեք կարևոր, սակայն ոչ այնքան հաճելի գործերով զբաղվել: Ստիպված կլինեք ուղղել ուրիշների սխալները, լուծել ուրիշների մեղքով առաջացած խնդիրները: Գնումներ անելիս ուշադիր եղեք. գումարը սխալ ծախսելու հավանականություն կա:

Օրվա երկրորդ կեսը շատ հաջող կլինի, հեշտ կանցնի ու դրական հույզեր կպարգևի: Լավ նորությունները կբարձրացնեն տրամադրությունը, ընկերների հետ հանդիպումներն ու սիրային ժամադրություններն էլ կուրախացնեն ու թևեր կտան: Վայելեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչ-որ փոքր խնդիրներ կառաջանան, սակայն կկարողանաք լուծել դրանք: Այսօր լավ է մտածել կարևոր հարցերի մասին ու ապագայի պլաններ մշակել. ոչինչ աչքից բաց չեք թողնի: Հնարավոր են հաջող համընկնումներ, որոնց շնորհիվ կկարողանաք շահավետ գնումներ անել ու բարելավել ֆինանսական դրությունը:

Օրը հարմար է ձեզ համար կարևոր մարդկանց հետ շփման համար: Կկարողանաք ընդհանուր լեզու գտնել, զիջումների կգնաք ու վերջ կդնեք հին տարաձայնություններին: Կամրապնդեք կարևոր գործնական կապերն ու համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր է ստեղծված իրավիճակը իրատեսորեն գնահատելը: Պետք չէ տրվել երևակայությանը: Ցանկացած տեղեկատվություն ստուգեք, նույնիսկ եթե վստահելի աղբյուրից եք ստացել այն. սխալվելու ու փաստերի խեղաթյուրման հավանականություն կա: Դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը, համբերատար եղեք:

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ: Դրանք հաճելի կանցնեն ու կբարձրացնեն տրամադրությունը: Հին ծանոթներից օգտակար խորհուրդներ ու օգնություն կստանաք, որը շատ տեղին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հեշտ կլինի շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը, հաճույքով կօգնեք մտերիմներին: Հնարավոր է ամբողջությամբ տրվեք ուրիշների գործերին՝ մոռանալով սեփականի մասին, սակայն առանձնապես չեք անհանգստանա դրա համար: Հավանական են նոր ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց շնորհիվ ձեր առջև նոր հեռանկարներ կբացվեն: Ամենալավ տպավորությունը կթողնեք:

Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե դրանք կատարեք կարևոր հարցեր լուծելու կամ կարևոր տեղեկատվություն ստանալու նպատակով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան հաճելի նորություններ կստանաք: Չեն բացառվում այնպիսի իրադարձությունները, որոնք կստիպեն փոխել ապագայի պլանները, որի համար միայն ուրախ կլինեք, քանի որ կկարողանաք ի վերջո անցնել այն գործերին, որոնք վաղուց հետաքրքրում էին ձեզ: Բոլոր կարևոր հարցերը լուծեք մինչև ճաշի ժամը. ինչքան ավելի օրն առաջ գնա, այնքան ավելի բարդ կլինի դրանցից գլուխ հանելը:

Օրվա երկրորդ կեսը բավական անհանգիստ կանցնի: Ստիպված կլինեք լուծել անսպասելի ծագած խնդիրները, մասնակցել տհաճ բանավեճերի, լեզու գտնել մարդկանց հետ, որոնցից կցանկանայիք հեռու մնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հեշտ չի լինի, սակայն բոլոր իրավիճակներում ձեզ ճիշտ կպահեք, իրադարձությունները ցանկալի հունով կտանեք, հաջողությամբ կլուծեք բարդ հարցերը, գլուխ կհանեք ծագած խնդիրներից: Կկարողանաք օգնել մարդկանց, ում հանդեպ անտարբեր չեք, կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք:

Լավ կանցնեն ուղևորությունները, պայմանների փոփոխությունն օգտակար կլինի: Գործնական հոտառությունը կօգնի ճիշտ որոշում ընդունել այնտեղ, որտեղ խոսքը գումարին կվերաբերվի, նկատելիորեն կբարելավեք ֆինանսական դրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն արդյունավետ կլինի: Բոլոր գործերը, նույնիսկ՝ ձանձրալիները, մեծ ոգևորությամբ կստանձնեք, իսկ առօրյա զբաղմունքների մեջ կկարողանաք հետաքրքիր բաներ գտնել: Նոր գաղափարներ ու պլաններ կունենաք, աշխատեք չհետաձգել դրանք կյանքի կոչելը: Ինչ-որ օգտակար բան սովորելու, փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենաք:

Հնարավոր են հաճելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Դուր կգաք մարդկանց, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, և դրա համար ջանք գործադրելու կարիք էլ չի լինի: Չի բացառվում գեղեցիկ սիրավեպի սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ օր է համախոհների հետ շփման, պլանների քննարկման համար: Այսօր կարող եք ղեկավարել նրանց, կյանքի կոչել համարձակ մտահղացումներն ու ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել: Կցանկանաք օգնել դժվար իրավիճակում հայտնվածներին, կմասնակցեք հասարակական ու բարեգործական միջոցառումներին:

Գումարի ու ընտանեկան ունեցվածքի հետ կապված կարևոր հարցերը լուծելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում դրամական մուտքերը: Երեկոն ընտանիքի հետ կապված հաճելի նորություններ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հետաքրքիր ու խոստումնալից օր է: Ներքին ձայնն ուժեղ կլինի, արագ գլուխ կհանեք ավելի վաղ ծագած խնդիրներից: Հաճախ ստիպված կլինեք ինքնուրույն գործել. ուրիշներն առաջին հերթին չեն հասկանա ձեր մտահղացումները, և երկրորդ՝ չեն հասցնի ձեր հետևից:

Հնարավոր են անսովոր ու շատ հաճելի ծանոթություններ: Դժվար թե դրանք լուրջ շարունակություն ունենան, սակայն օգտակար կլինեն, ձեզ հետաքրքիր մտքեր կտան ու կօգնեն նորովի նայել իրերին ու իրադարձություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործնական ու ֆինանսական հարցերի լուծման ամենալավ օրը չէ. աչքից ինչ-որ կարևոր բան բաց թողնելու, դժվար իրագործելի պարտավորություններ ձեզ վրա վերցնելու հավանականություն կա: Չեն բացառվում այն մարդկանց հետ տարաձայնությունները, որոնք առաջ ձեզ ամեն ինչում աջակցում էին: Դա, սակայն, կարող է օգտակար լինել. խնդիրների առջև դեմ-դիմաց մնալով՝ կկարողանաք ինքնուրույն լուծել դրանք:

Օրը հարմար է հանգստի, հաճելի ուղևորությունների, պայմանների փոփոխության համար: Կուրախացնեն ընկերների հետ շփումները, նրանք հաճելի նորություններ կհայտնեն: Հնարավոր են նվերներ, հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արդյունավետ ու խոստումնալից օր է: Ձեռքերը ծալած նստելու ցանկություն չեք ունենա, ոգևորությամբ նոր գործեր կստանձնեք, որոնք ուրիշներին ձանձրալի ու բարդ կթվան: Հնարավոր են հաճելի անակնկալներ, լավ նորություններ և առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա:

Կարող եք մարդաշատ միջոցառումների, երեկույթների ու տոնակատարությունների մասնակցել: Լավ ժամանակ կանցկացնեք, կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ, ինչ-որ օգտակար բան կիմանաք: Հնարավոր է պատահական հանդիպում մարդու հետ, ում մասին վերջերս շատ էիք մտածում. կկարողանաք վերականգնել հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

loading...