Գրեթե յուրաքանչյուր երրորդ մարդ աշխարհում տառապում է մարսողական որևէ խնդրով: Այուրվերդյան բժշկությունը պնդում է, որ այս խնդիրների լուծումը ոչ թե դեղամիջոցների օգտագործումն է, այլ կանոնավոր սննդակարգն ու մթերքների ճիշտ համատեղելիությունը:

Բոլորս էլ գիտենք, որ լիարժեք մթերքները մեր օրգանիզմին օգուտ են բերում: Սակայն մեծ քանակությամբ մթերքների՝ առանց դասակարգման օգտագործելն էլ ճիշտ չէ: Ոսպը՝ պատրաստված ձկով, քաղցր կարտոֆիլով և այծի կաթով՝ համեմված ավոկադոյով, իհարկե, փքվածություն կառաջացնի ստամոքսում. չնայած այն փաստին, որ այս բոլոր մթերքներն առանձին-առանձին շատ օգտակար են:

Այնպես որ, հարթ որովայն ունենալու համար ոչ միայն կարևոր է օգտակար մթրերքների օգտագործումը, այլև՝ դրանց ճիշտ համատեղումը:

Տարբեր տեսակի մթերքների համար անհրաժեշտ են տարբեր ՝ հենց այդ մթերքին հատուկ մարսողական ֆերմենտներ: Սա նշանակում է, որ մեծ քանակությամբ տարբեր մթերքներ օգտագործելով՝ մեր մարսողական համակարգից պահանջում ենք արտազատել տարբեր մարսողական ֆերմենտներ միաժամանակ: Օրինակ, բանանը կաթնային մթերքների հետ օգտագործելիս՝ կարող եք դանդաղեցնել մարսողությունը, փոխել աղիքային ֆլորան, խթանել օրգանիզմում տոքսինների առաջացումը:

Եթե երկար մտածենք, կհասկանանք, որ մեր նախնիները մեծ քանակությամբ տարբեր մթերքներ խառնելու հնարավորություն չեն ունեցել: Այն ժամանակ յորաքանչյուր ուտելիք իր մեջ ներառում էր ոչ ավելի, քան 2-3 մթերք: Իսկ այժմ ճաշերին ավելացնում ենք ոչ պակաս, քան 6-7 տարբեր տեսակի մթերքներ և ծանրաբեռնում ենք մեր մարսողությունը:

 


Եթե այս ամենը շատ խճճված է թվում, ապա ձեզ ենք ներկայացնում մի քանի օգտակար հնարքներ, որոնք կօգնեն ճիշտ համատեղել մթերքները:

  • Խուսափեք կաթի կամ յոգուրտի համատեղումից թթվաշ և ցիտրուսային մրգերի հետ: Սա նշանակում է, որ մրգային յոգուրտը չի համարվում առողջ նախաճաշ:
  • Մի կերեք մրգեր կարտոֆիլի կամ այլ՝ օսլա պարունակող մթերքների հետ: Ֆրուկտոզան և այլ շաքարները շատ արագ են մարսվում, մինչդեռ օսլան մարսելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում մեր մարսողական համակարգից: Այս դեպքում շաքարը ճիշտ չի յուրացվի:
  • Սեխը պետք է ուտել ամեն ինչից առանձին, կամ չուտել ընդհանրապես:
  • Աշխատեք դատարկ ստամոքսին մրգեր ուտել: Այսպես օրգանիզմ կներմուծեք մեծ քանակությամբ սննդարար տարրեր:
  • Խուսափեք ջերմային մշակում անցած մթերքների՝ հում մթերքների հետ համատեղած ուտելիքների օգտագործումից:
  • Մի օգտագործեք մսային սպիտակուցը կաթնային սպիտակուցով:
  • Կաթն ու ֆերմենտավորված կաթնային մթերքները չի կարելի միասին օգտագործել:
loading...