Հետազոտողները հաստատել են, որ թուզը պարունակում է նյութափոխանակությունը խթանող ակտիվ ֆերմենտներ, հակաբակտերիալ նյութեր, բջջանյութ, 11 վիտամինների համադրություն, 14 հանքանյութեր ու 14 ամինաթթուներ, ինչպես նաև մասնակցում է սպիտակուցի կառուցմանը:

Կալցիումի քանակով այն քիչ է զիջում ընկույզին, իսկ երկաթ պարունակում է ավելի շատ, քան խնձորը:

Թզի մեջ կա նաև բենզալդեհիդ, որն արգելափակում է քաղցկեղային բջիջների զարգացումը և դանդաղեցնում է ցանցաթաղանթի տարիքային քայքայումը:

Թուզը նաև օգնում է նիհարելուն:

Նրա ազդեցությունն ուժեղացնելու համար հարկավոր է այն օգտագործել երեկոյան ընթրիքին, ինչպես նաև դեսերտը փոխարինել նրանով:

Սակայն, թուզն ունի նաև հակացուցումներ:

Այն չի կարելի օգտագործել շաքարախտով հիվանդներին, ճարպակալությամբ տառապողներին, նյութափոխանակության խանգարումներ կամ աղիների հիվանդություններ ունեցողներին:

loading...