Ականջները մաքրելիս կարող ենք ակամայից ինքներս մեզ համար մի շարք խնդիրներ ստեղծել։

Վտանգ կա, որ կարող ենք վնասել թմբկաթաղանթը, առաջացնել ծծմբային խցան:

հաճախ ականջի սուր ցավի պատճառ է դառնում մրսածությունը, իսկ տհաճ ցավից ազատվել չի ստացվում։

 

Ինչպես ազատվել ականջի ցավից

 

Այս գործում օգնության կհասնեն տնային պայմաններում պատրաստված կաթիլները։

Խառնեք հավասար քանակության քացախ և սպիրտ և 3 կաթիլ կաթեցրեք ականջում՝ գլուխը թեք պահած վիճակում։

Դրանից հետո նրբորեն ականջի փոսիկում տարածեք հեղուկը։

Այսպես այն ավելի լավ կներծծվի լսողական անցքի պատերում։

1 րոպե անց խցանված ծծումբը կսկսի դուրս գալ։

Այն նրբորեն մաքրեք անձեռոցիկով։

Բացի այդ, քացախն ականջում ստեղծում է թթվային միջավայր, որը վերացնում է բակտերիաներն ու սնկերը, իսկ սպիրտը չորացնում է բորբոքված հատվածները։

loading...