ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, և հենց դա էլ կօգնի հաղթահարել դժվարություններն ու հաջողությունների հասնել: Իսկ օրն այնքան էլ հեշտ չի լինի: Իրենց մասին կհիշեցնեն հին խնդիրները, ստիպված կլինեք բարդ ու խճճված գործերով զբաղվել: Սակայն համառությունը հիանալի արդյունքներ կտա, այնպես որ նույնիսկ բացասական միտումների ազդեցությունը չի խանգարի հաղթանակներ տոնել:

Օրը հարմար է իրավաբանական հարցեր լուծելու, փաստաթղթեր ձևակերպելու, պետհիմնարկներ այցեր կատարելու համար: Հնարավոր են անսպասելի ուղևորություններ, որոնք շատ հաջող կանցնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործերում դժվարություններ են սպասվում, սկսածն ավարտին հասցնելը բարդ կլինի: Սակայն չեք հուսահատվի և ձեր ջանքերն իզուր չեն անցնի, նույնիսկ եթե ցանկալի արդյունքը սպասվածից ավելի ուշ երևա:

Դժվար չի լինի շրջապատի հետ լեզու գտնելը: Նոր ընկերներ ու համախոհներ ձեռք կբերեք: Այսօր սկսվող ծանոթությունները սիրային շարունակություն կստանան, եթե նախաձեռնող լինեք: Հնարավոր են հաջող գնումներ, շահավետ ներդրումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ օր է: Աշխատեք հանգստություն պահպանել, պրովոկացիաներին զոհ չգնալ և ոչ ոքի հետ չվիճել: Շրջապատն այսօր ավելի հաճախ առավելությունների փոխարեն ձեր թերությունները կնկատի, քննադատությունների պակաս չի լինի: Սակայն պետք չէ վշտանալ. շուտով բոլորը կտեսնեն, որ շատ բանի եք ունակ:

Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գործարքներ ու գնումներ: Գումարի հետ կապված որոշումները ընդունեք առանց շտապելու, նույնիսկ եթե խոսքը աննշան քանակի մասին է: Ցանկալի չէ պարտք տալն ու վարկեր վերցնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Չեն բացառվում դժվարությունները, սակայն կկարողանաք դրանք հաղթահարելու ձևը գտնել: Կօգնեն հին համախոհներն ու ծանոթները: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, կհասկանաք՝ ինչ են ուզում և ինչ են ձեզանից սպասում շրջապատողները: Հնարավոր է առաջընթաց գործնական բանակցություններում:

Լավ կանցնեն ուղևորությունները: Եթե ճամփա գնաք ընտանիքի անդամների հետ, հաճելի տպավորություններ կստանաք: Ծախսերը մեծ չեն լինի, իսկ ահա դրամական մուտքերը պասվածից ավելին կլինեն: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարդ օր է. լուրջ դժվարությունների կհանդիպեք: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, չեն բացառվում անհաջող գնումներն ու ներդրումները, խոշոր կորուստները: Ուշադիր եղեք փաստաթղթեր կազմելիս. նույնիսկ ամենափոքր սխալը կարող է թանկ նստել ձեզ վրա:

Կոնֆլիկտներից ու վեճերից խուսափելու համար զսպվածություն ու ինքնատիրապետում է պետք: Հիշեք՝ վեճը կարող է դատարկ բանի պատճառով ծագել, իսկ հաշտվելը դժվար կլինի: Ցանկացած կարևոր որոշում ընդունեք առանց շտապելու, լսեք մեծերի խորհուրդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդ, բայց արդյունավետ օր է: Այն խնդիրներ ու դժվար հարցեր կբերի, իսկ դուք հիանալի գլուխ կհանեք դրանցից: Նախկինում ստացած գիտելիքների ու փորձի կարիքը կլինի, իսկ ներքին ձայնը կհուշի՝ ինչպես գործել սխալներից խուսափելու համար:

Լարված կլինեն հարաբերությունները գործընկերների հետ: Նրանք ձեզանից հասկացողություն ու աջակցություն կսպասեն, իսկ հենց իրենք ներողամիտ չեն լինի ձեր թուլությունների հանդեպ: Իրենց հակառակ կերպ կդրսևորեն մտերիմները. բարդ իրավիճակներում կարող եք նրանց վրա հույս դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսն այնքան էլ հաջող չի լինի: Այս ժամանակահատվածում պետք չէ կարևոր գործեր ու պատասխանատու հանդիպումներ պլանավորել: Աստիճանաբար դրական միտումների ուժը կմեծանա և ուրախության պատճառներ ու նոր հնարավորություններ կստեղծվեն:

Չեն բացառվում ծախսերը, որոնք կապված կլինեն ընտանիքի անդամների աճող պահանջմունքների հետ: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով ու հաճելի իրադարձություններով, ինչպես նաև մարդկանց հետ հանդիպումներով, որոնց շատ կարոտել էիք: Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կազմակերպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հագեցած ու անհանգիստ օր է: Ստիպված կլինեք տարբեր գործերով զբաղվել, ուշադրությունը մի գործից մյուսին տեղափոխել ու փորձել աչքից ոչինչ բաց չթողնել: Դա ձեզ դժվարությամբ կտրվի. կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, կսկսեք բարկանա ձեր ու շրջապատի վրա:

Շատ խնդիրներ անցյալում կմնան, երբ հստակ որոշում կայացնեք նպատակների հարցում: Չի բացառվում, որ ստիպված լինեք փոխել պլանները կարևոր խնդիրները լուծելու համար: Իսկ ընդհանուր առմամբ գոհ կլինեք օրվա ընթացքից ու սեփական գնումներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն արդյունավետ ու հաջող կլինի: Լավ գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք մոտ ժամանակներս կյանքի կոչել: Հնարավոր են մասնագիտական հաջողություններ, չի բացառվում մասնագիտական աճը: Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեզանից տարբերվող մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու կարողությունից:

Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հաճելի հանդիպումներ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որն էլ դրական հույզեր կպարգևի ու երկար ժամանակ կմնա հուշերում: Օրը հարմար է գործնական ու ընտանեկան ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին ուշադիր եղեք. այս ժամանակահատվածում դժվար կլինի պատրանքները զատել իրականությունից: Լավ է չշտապել կարևոր գործեր սկսելիս, հատկապես, եթե դրանք ձեզանից լուրջ ներդրումներ են պահանջում: Հուզական դաշտն էլ անկայուն կլինի, տրամադրությունը հաճախակի կտատանվի, չեք կարողանա լեզու գտնել շրջապատի հետ:

Աստիճանաբար, սակայն, դրական միտումների ուժը կմեծանա, գործերն ավելի հաջող կընթանան: Նախագծերն ավարտին հասցնելու, հին մտահղացումներն իրագործելու հնարավորություն կունենաք: Ընկերները կուրախացնեն հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համառ կլինեք ու չեք հրաժարվի մտածածից, նույնիսկ եթե ամեն ինչ այնպես չընթանա, ինչպես սպասում էիք: Նպատակասլացությունը իր պտուղները կբերի, սակայն հաճախ ժամանակն ու ուժերը կծախսեք գործերի վրա, որն ավելի լավ էր հետաձգել: Լսեք ընկերների ու գործընկերների խորհուրդները. նրանց հուշումներին հետևելով՝ կկարողանաք խուսափել սխալներից:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, որոնք կապված կլինեն աշխատանքի կամ ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու հետ: Օրվա երկրորդ կեսին հարազատներից լավ նորություններ ու անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ռիսկի մի դիմեք: Եթե զգույշ լինեք, կկարողանաք կյանքի կոչել մտածածը և խուսափել սխալներից: Ինչով էլ որ զբաղվեք, աշխատեք հույսը դնել միայն սեփական ուժերի վրա: Ընկերներն ու համախոհները կարող են օգնել, սակայն ամենակարևոր ու բարդ հարցերը ինքնուրույն պետք է լուծեք:

Լավ օր է ուսման, փորձառու մարդկանց հետ շփման, աշխարհայացքի ընդլայնման համար: Տեղեկատվություն կստանաք, որը շուտով շատ օգտակար կլինի: Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար է սիրային ժամադրությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

loading...