ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հագեցած, կարևոր հանդիպումներով լի օր է սպասվում: Իրենց մասին կհիշեցնեն հին ընկերները, ժամանակին ձեզ համար կարևոր հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք: Նոր գաղափարներ, ապագայի անսովոր պլաններ առաջ կգան: Սակայն մի շտապեք դրանք կյանքի կոչել, սպասեք ավելի հարմար պահի:
Ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին: Կարող եք գեղեցկության սրահ այցելել, թարմացնել զգեստապահարանը: Իմիջային փոփոխությունները հաջող կլինեն: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի նորություններով ու դրամական մուտքերով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրն արդյունավետ կլինի, օգտակար շատ բան կհասցնեք անել: Չի բացառվում, որ ստիպված լինեք մեծ ջանքեր պահանջող նոր գործեր ձեռնարկել: Սակայն անհանգստանալու կարիք չկա. ամենաբարդ խնդիրներից էլ հեշտությամբ գլուխ կհանեք: Հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ կնքելու հավանականություն կա:
Զուսպ եղեք շփման մեջ. հաճախ կասեք այն, ինչ մտածում եք՝ առանց շրջապատի զգացմունքները հաշվի առնելու: Հնարավոր է վիրավորեք ինչ-որ մեկին կամ լուրջ բարկացնեք: Ավելի նրբանկատ եղեք և շատ խնդիրներից կհաջողվի խուսափել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա առաջին կեսը բարդ կլինի: Ցանկալի չէ կարևոր գործեր ստանձնելն ու լուրջ խնդիրներ լուծելը, այն մարդկանց հետ շփվելը, որոնց հետ սովորաբար դժվարությամբ եք լեզու գտնում: Հանգստություն ու լավատեսություն պահպանեք, ամեն ինչին փորձեք հումորով վերաբերվել: Ժամանակ կանցնի, ու իրավիճակը դեպի լավը կփոխվի:
Աստիճանաբար կմեծանա դրական միտումների ուժը: Ցանկացած խնդիր ավելի արագ կլուծեք, շրջապատի հետ լեզու գտնելն էլ ավելի հեշտ կլինի: Երեկոն կուրախացնի լավ նորություններով ու հաճելի անակնկալներով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Զգույշ եղեք: Օրը տհաճություններ կբերի նրանց, ովքեր սովոր են շտապողական որոշումներ ընդունել կամ ամեն ինչում հույսն ուրիշների վրա դնել: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Եթե պատրաստվում եք գործարքներ կնքել, ստուգեք, որ դրանք իրավաբանական տեսանկյունից անթերի կազմված լինեն:
Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, փոխհամաձայնության հասնելը սովորականից ավելի դժվար կլինի: Օրվա երկրորդ կեսը նվիրեք հանգստին: Երբ վերականգնեք ուժերը, տրամադրությունն էլ կբարձրանա ու շատ բաների այլ լույսի ներքո կսկսեք նայել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրն անհանգիստ ու բարդ կլինի: Եթե մտադիր եք ինչ-որ կարևոր գործով զբաղվել, մտածեք, թե ում կարելի է դիմել օգնության խնդրանքով. դրա կարիքն ըստ ամենայնի կլինի: Հնարավոր են անհաջող գնումներ, ֆինանսական կորուստներ: Շատերին դժվար կլինի ճիշտ որոշումներ ընդունել գումարին վերաբերվող հարցերում:
Սովորականից ավելի սուր կարձագանքեք տհաճություններին, կբարկանաք դատարկ բաների պատճառով: Դժվար կլինի համակերպվել այն մտքի հետ, որ ձեր որոշումները միշտ չէ, որ ճիշտ են: Լսեք մտերիմների խորհուրդները. դրանց շնորհիվ կկարողանաք խուսափել դժվարություններից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Բարեհաջող ու հետաքրքիր օր է: Այն հարմար է տարբեր բնույթի գործերի համար: Չեք վախենա դժվարություններից, չեք կորցնի ոգևորվածությունը, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջ գան. այդ պատճառով էլ հաջողությունների կհասնեք: Հնարավոր է՝ կարողանաք հետաքրքիր ծանոթություններ հաստատել ու վերականգնել այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնցից ժամանակին շատ բան եք սովորել:
Զգույշ եղեք ֆինանսական գործերում. այստեղ թեթևամտություն կցուցաբերեք, ինչն էլ կարող է կորուստների բերել: Խուսափեք ավելորդ ծախսերից, սահմանափակվեք պլանավորված գնումներով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Կարևոր կլինեն հանգստությունն ու սառնասրտությունը, հատկապես՝ աշխատանքի ու կարիերայի հետ կապված և ֆինանսական հարցեր քննարկելիս: Պրովոկացիաներին զոհ մի գնացեք, կշռադատված որոշումներ ընդունեք, մի խառնեք գործնական ու անձնական հետաքրքրությունները: Մնացած ամեն ինչում օրը հաջող կլինի: Այն հետաքրքիր, հաճելի հանդիպումներ և ծանոթություններ կբերի, որոնք կարող են սիրային հարաբերությունների սկիզբ դառնալ:
Լավ կանցնեն ուղևորությունները, պայմանների փոփոխությունը կուրախացնի ու կոգևորի: Կարող եք բարձրացնել տրամադրությունը նաև ընկերներին հյուր կանչելով ու տանը փոքրիկ տոն կազմակերպելով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը տհաճ կլինի նրանց համար, ովքեր սովոր են արագ արդյունքների հասնել ու չեն կարողանում սպասել: Իրադարձությունները սպասվածի նման չեն ընթանա, ստիպված կլինեք փոխել պլանները: Սակայն պետք չէ բարկանալ ճակատագրի կամ իրադարձությունների վրա. աշխատեք օգուտ քաղել իրավիճակից:
Սովորականից ավելի բարդ կլինի կանանց հետ լեզու գտնելը: Նրանք կհանեն ձեզ հավասարակշռությունից, կստիպեն նյարդայնանալ: Իսկ ահա տղամարդկանց հետ հեշտությամբ լեզու կգտնեք ու հույս կդնեք նրանց վրա դժվար իրավիճակներում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Հնարավոր են մանր տհաճություններ, խնդիրներ, որոնց պատճառով չեք կարողանա ձեզ համար հետաքրքիր գործերով զբաղվել: Հնարավոր են մեքենայի, կենցաղային տեխնիկայի հետ կապված խնդիրներ, որոնց պատճառով էլ ձգձգումներ ու անսպասելի ծախսեր կառաջանան:
Աստիճանաբար դրական միտումների ուժը կմեծանա, դժվարություններն էլ կմնան անցյալում, նոր գաղափարներ կառաջանան: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով ու հետաքրքիր ծանոթություններով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրն անակնկալներով լի կլինի: Դրանք միշտ չէ, որ հաճելի կլինեն, սակայն գործերն ընդհանուր առմամբ հաջող կընթանան: Հնարավոր է ստիպված լինեք փոխել պլանները, զբաղվել նոր գործով, ինչը ձեզ մեծ հաճույք կպատճառի: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, չի բացառվում ժամանակին ձեզ համար թանկ հարաբերությունների վերականգնումը:
Այսօր կկարողանաք գլուխ հանել սեփական զգացմունքներից: Վնասակար սովորություններին հրաժեշտ տալու, կյանքում դրական փոփոխություններ անելու հնարավորություն կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հիանալի օր է: Այն կուրախացնի լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Շատ հարցեր, որոնց վրա երկար ժամանակ գլուխ էիք կոտրել, հաջող լուծում կստանան, իսկ խնդիրները կմնան անցյալում: Կարող եք պլաններ կազմել. ոչինչ աչքից բաց չեք թողնի, չեք սխալվի սեփական հնարավորությունները գնահատելիս:
Օրը հարմար է գնումների համար: Լավ է ձեռք բերել իրեր, որոնք պետք կգան աշխատանքի ու ուսման համար: Անսպասելի ֆինանսական մուտքերը շատ տեղին կլինեն: Օրվա երկրորդ կեսին մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ճիշտ կգնահատեք ստեղծված իրավիճակն ու ոչինչ աչքից բաց չեք թողնի, արագ ու ճիշտ որոշումներ կընդունեք: Ներքին ձայնը կօգնի խուսափել սխալներից այնտեղ, որտեղ տրամաբանական դատողություններ անելու համար տեղեկատվության պակաս կա: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, որոնք հաջող կլինեն, եթե ճամփա ընկնեք լավ ընկերախմբի հետ:
Անձնական հարաբերություններում նախաձեռնող եղեք. մտերիմները կաջակցեն ձեզ: Ծանոթ կանայք հաճախ խորհուրդներ կտան, որոնց արժե հետևել: Օրը հարմար է սիրային ժամադրությունների համար, կարող եք խոստովանել զգացմունքները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։