Հայաստանյան բանկերում այսօր դոլարի ու եվրոյի գինը բարձրացել է։

Rate.am կայքի տվյալներով՝ բանկերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի նվազագույն գինը 484 դրամ է, վաճառքինը՝ 488։  Փետրվարի 23-ի համեմատ դոլարի առքի տատանումը եղել է +0.06 դրամ, վաճառքինը՝ +0.02։

Եվրոն գնվում է նվազագույնը 509 դրամով, վաճառվում՝ 518։ Եվրոյի առքի տատանումը եղել է +1.01 դրամ, վաճառքինը՝ +0.92։

Ռուբլու առքի նվազագույն գինը 8.25 դրամ է, վաճառքինը՝ 8.49։ Նախորդ օրվա համեմատ առքի ու վաճառքի տատանում չի եղել։

loading...