Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը:
Ինչպես նշում է Հովհաննիսյանը, տեսագրության մեջ առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը:
Երկրորդում երևում է դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը:
«Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Ակնի (Աղդամի) ուղղությամբ»,- ասվում է Հովհաննիսյանի մեկնաբանության մեջ:
Տեսանյութի վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները։
Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակման փորձ է իրականացրել Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա և, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: