Երիկամները գտնվում են կողոսկրերի տակ և դրանց հիմնական գործառույթն օրական 150 լիտր արյուն մաքրելն է: Բացի այդ, դրանք ազատում են նաև տոքսիններից՝ հեռացնելով օրգանիզմից ավելորդ հեղուկն ու շլակները: Սա է պատճառը, որ այս օրգաններն անչափ կարևոր են մարդու առողջության համար:
Երիկամները կարգավորում են նաև օրգանիզմի էլեկտրոլիտները և այդ կերպ վերահսկում զարկերակային ճնշումը, նպաստում ոսկորների ամրությանն ու բազմապատկում էրիթրոցիտների քանակը: Ուստի, եթե երիկամների աշխատանքը խանգարվում է, տուժում է ամբողջ օրգանիզմը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 ախտանշան, որոնք հուշում են, որ երիկամները վտանգված են:
Հոգնածության զգացում
Նորմալ աշխատանքի դեպքում երիկամներն արտադրում են մի հորմոն՝ EPO (էրիթրոպոետին), որն ավելի շատ արյան բջիջներ է ստեղծում և մատակարարում է թթվածինն ամբողջ օրգանիզմին: Եթե արյան կարմիր գնդիկների մակարդակը նվազում է, առաջանում է անեմիա (սակավարյունություն), որը դրսևորվում է մարմնում, մկաններում ու գլխուղեղում հոգնածության զգացումով:
Ցավ
Երիկամների տեղակայման հատվածում մեջքի ցավը կարող է լինել միզաքարային հիվանդության հետևանքով, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել երիկամների հանդեպ:
Այտուցվածություն
Երբ երիկամներն իրենց գործառույթը լավ չեն կատարում, հեղուկը մնում է օրգանիզմում, ինչի հետևանքով վերջույթների, հոդերի և դեմքի հատվածում հաճախ այտույցներ են առաջանում:
Մաշկային ցան
Օրգանիզմում հեղուկների և տոքսինների բարձր մակարդակը հանգեցնում է մաշկային ցանի և երիկամների հիվանդությունների առաջացման: Տոքսինները ներթափանցում են արյան մեջ՝ առաջացնելով մաշկային խնդիրներ:
Մեզի փոփոխություններ
Եթե մեզը դառնում է չափազանց մուգ գույնի, փրփրոտ, անգույն կամ առաջանում են միզարձակության խնդիրենր, ապա երիկամները չեն գործում ինչպես հարկն է:
Բերանում մետաղական համի առկայություն
Օրգանիզմում տոքսինների կուտակման արդյունքում նկատվում է բերանի խոռոչի տհաճ հոտ ու բերանում յուրահատուկ համ: Կարող են նկատվել նաև ախորժակի փոփոխություններ: Նմանատիպ ախտանշանների դեպքում հարկավոր է վերանայել սննդակարգը, օգտագործել հակաօքսիդանտներ և ընդունել հատուկ հավելումներ: