Բացի այն, որ կիտրոնի ու սխտորի համադրությունն օգտագործվում է ուտեստներին յուրահատուկ բույր ու համ հաղորդելու համար, այն կարելի է կիրառել նաև զարկերակների առողջական վիճակը բարելավելու համար:

Արյան մեջ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակի հետևանքով այն կուտակվում է զարկերակների պատերին՝ հանգեցնելով արյան հոսքի դանդաղեցմանը և բարձրացնելով սրտի նոպայի կամ գլխուղեղի կաթվածի հավանականությունը:

Բարեբախտաբար կա մի հիանալի միջոց, որը կօգնի առանց դեղամիջոցների իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը:


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի բաղադրատոմս, որը շատ ավելի արդյունավետ է, քան դեղամիջոցները: Բացի այդ, այն բնական է, անվնաս և չի առաջացնում ոչ մի կողմնակի բարդություն:

Բաղադրությունը.

·        6 հատ մաքրած ու մանր կտորներով կտրատած կիտրոն,

·        30 պճեղ մանրացրած սխտոր,

·        1 լիտր ջուր:

Պատրաստման եղանակը.

·        Բոլոր բաղադրիչները դնել կոտորակիչի մեջ և լավ խառնել:

·        Ստացված խառնուրդը լցնել կաթսայի մեջ և եռացնել:

·        Երբ ջուրը եռա, վերցնել կաթսան կրակից և թողնել, որ սառի:

·        Լցնել խառնուրդը տարրայի մեջ և պահել սառնարանում:

Օգտագործման եղանակը.

Հարկավոր է ամեն օր ընդունել 50 մլ խառնուրդ: Բուժման կուրսը տևում է երեք շաբաթ, որից հետո հարկավոր է անել մեկ շաբաթ տևողությամբ դադար և կրկնել կուրսը:

Կարելի է նաև ընդունել այս դեղամիջոցը նախորդ եղանակի նման (օրական 50 մլ 3 շաբաթ շարունակ), սակայն կրկնել կուրսը յուրաքանչյուն 6 ամիսը մեկ:

Այս դեղամիջոցի առավելություններն են.

·        Իջեցնում է զարկերակային ճնշումը,

·        Ազատում է ճարպային կուտակումներից,

·        Բարձրացնում է «լավ» խոլեստերինի մակարդակն ու իջեցնում «վատ» խոլեստերինի մակարդակը,

·        Իջեցնում է արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակը,

·        Կանխում է թրոմբների առաջացումը,

·        Բարելավում է արյան շրջանառությունը,

·        Բարելավում է լյարդի աշխատանքն ու դրա ինքնամաքրման գործառույթը,

·        Կանխում է ուռուցքների առաջացումը,

·        Բարելավում է երիկամների աշխատանքն ու օգնում նվազեցնել հեղուկի քանակը,

·        Իր հակաօքսիդանտային հատկությունների շնորհիվ թարմացնում ու երիտասարդացնում է բջիջները,

·        Ամրապնդում է իմունային համակարգն ու բարելավում օրգանիզմի բնական պաշտպանական գործառույթները:

loading...