Ներկայացնում ենք նկարիչ Ռա Փոլեթին, որն արդեն տասնյակ տարիներ գործնականում ամեն օր վերցնում է անհրաժեշտ ամեն ինչ և ոտքով զբոսնում Նյու Մեխիկոյի հյուսիսում:

Այդպիսի զբոսանքների ժամանակ նկարիչը սովորաբար ուղևորվում է ավազոտ քարանձավներ:

Նկարչի քրտնաջան աշխատանքի շնորհիվ այդ քարանձավները վերածվել են արվեստի իսկական գործերի, որտեղ մթության փոխարեն արևի լույս է տիրում:

Փոլեթին արդեն մի քանի տասնյակ տարի իր ձեռքով, առանց որևէ մեկի օգնության քարանձավները վերածում է հսկայական տաճարների:

Ամեն առանձին տարածք ունի իր ներքին հարդարանքը, որտեղ յուրահատուկ մթնոլորտ է:

Այս կառուցվածքը կոչվում է «Մարդկային բարության ծառ»:

Ամեն տարածք ունի փայլուն ճարտարապետական դիզայն և ձեռքով արված յուրահատուկ նախշեր:

Գործնականում այս բոլոր գլուխգործոցները ձեռքի աշխատանքի արդյունք են:

 

 

 

 

  

 

 

 

 

 



loading...