Յուրաքանչյուր դաջվածք իր կրողի համար ինչ-որ հատուկ նշանակություն ունի: Բայց կան որոշ դաջվածքներ, որոնք ավելի կարևոր տեղեկություն են պարունակում:
Ստորակետի և կետի տեսքով դաջվածքը գաղտնի հաղորդագրություն է հանդիսանում այլ մարդկանց համար:
Առաջին անգամ այդ նշանը որոշել է օգտագործել Էմի Բլեյելը 2013 թվականին:
Նրա կարծիքով՝ կետը ստորակետի հետ պետք է ծառայեն, լինեն հատուկ նշան այն մարդկանց համար, ովքեր գտնվում են դեպրեսիայի մեջ, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող մարդկանց համար:
Այս նշանը պետք է դառնա վերջին հույս այն մարդկանց համար, ովքեր փորձում են հաղթահարել ինքնասպանության մասին մտքերը: Մարդիկ, ովքեր արել են այսպիսի դաջվածք, նրանք նույնպես անցել են նման ապրումների միջով: Այդ պատճառով էլ նրանք պատրաստ են ցանկացած պահի հասնել օգնության նրանց, ովքեր գտնվում են նման իրավիճակում:
«2003 թվականին իմ հայրը ինքնասպանություն է գործել: Ես չէի կարողանում ուշքի գալ կատարվածից: Ես ընկա դեպրեսիայի մեջ: Ես չէի կարողանում իմ մեջ այս աշխարհում մնալու ուժ գտնել: Հաճախ ինձ ինքնասպանություն գործելու մտքեր էին առաջանում»,- ասում է Էմի Բլեյելը:
«Երբ դու մնում ես մենակ ինքդ քեզ հետ, այդպիսի մտքերից ոչ մի փրկություն չի լինում: Լինում էր ժամանակ, երբ ես ցանկանում էի պատմել իմ խնդիրների մասին անծանոթներին: Բայց քաջություն չէի ունենում: Ես ներշնչել էի ինձ, որ ուրիշներին ընդհանրապես չեն հետաքրքրում իմ խնդիրները, և ոչ ոք չի ցանկանա ինձ լսել»:
«Բարեբախտաբար, ինձ հաջողվեց հաղթահարել այդ փորձությունը, չնայած որ ինքնասպանությունից մեկ քայլ էի հետ: Իմ բախտը բերել էր, որ ծայրահեղ իրավիճակներում իմ կողքին էր ընկերս: Այժմ ես մտածում եմ այն մասին, թե ինչպես կարելի է օգնել նման իրավիճակում հայտնված մարդկանց: Միգուցե նրանց կողքին չկան մարդիկ, ովքեր կսփոփեն նրանց»,- շարունակում է պատմել Էմին:
Աղջիկը Semicolon անունով մի նախագիծ իրականացրեց, ինչը թարգմանաբար նշանակում է «կետ ստորակետով»: Էմին պատահական չէր ընտրել այդ նշանը որպես գաղտնի սիմվոլ: Քանի որ, ի տարբերություն վերջակետի, դրանով չի ավարտվում նախադասությունը, այլ տարածություն է բացում նոր մասի համար:
«Եթե դուք պատրաստ եք օգնել հուսահատության մեջ գտնվող մարդկանց, ապա մի տեսանելի հատվածում արեք կետ-ստորակետը: Անպայման չէ դաջվածք անել: Կարելի է ուղղակի մարկերով նկարել: Այդ նշանը տեսնելով՝ դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ նշան կստանան, որ իրենց կյանքը ավարտված չէ, և նրանք ապրելու պատճառ ունեն»,- ասում է Էմին:
Ահա թե ինչպես կարելի է պարզ միջոցով օգնել այլ մարդկանց: