ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջող օր է գործնական շփման համար: Արդյունավետ կանցնեն հանդիպումները, կկարողանաք պայմանավորվել երկարատև համագործակցության մասին: Նոր պլաններ կունենաք, որոնք կյանքի կոչելուց հետո կբարձրանաք մասնագիտական սանդուղքով: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի դրամական մուտքեր:

Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Ուշադրության կենտրոնում կհայտնվեք, շրջապատի համակրանքն առաջ կբերեք, ուրախ ժամանակ կանցկացնեք: Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Թեթև օր է, որը հագեցած կլինի դրական հույզերով: Հնարավոր են լավ նորություններ, հետաքրքիր առաջարկներ: Նոր գործեր կստանձնեք, կկենտրոնանաք ձեզ հոգեհարազատ աշխատանքի վրա: Արագ լեզու կգտնեք տարբեր մարդկանց հետ, շատերին դուր կգաք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

Նույնիսկ չպլանավորված գնումները հաջող կլինեն. գումարը եկամտաբեր գործում կներդնեք: Երեկոն հիանալի է ընտանեկան տոն կազմակերպելու, մտերիմներին հաճելի անակնկալով ուրախացնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մասնագիտական տեսանկյունից օրը հաջող կլինի: Հնարավոր է առաջընթաց գործերում. ձեզ համար կարևոր հարցերի հաջող լուծման հավանականություն կա: Արդյունավետ կանցնեն նույնիսկ բարդ բանակցությունները. համագործակցության սկիզբ կդնեք, որը շուտով եկամուտ կբերի:

Օգտակար են հասարակական միջոցառումներին, սեմինարներին ու կոնֆերանսներին մասնակցությունը, ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփումները: Պիտանի ծանոթություններ կհաստատեք, լավ առաջարկներ կստանաք: Օրվա վերջում ստացված նորությունները կբարձրացնեն տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար է շփման համար: Կարող եք կարևոր հարցեր քննարկել. նույնիսկ եթե տարաձայնություններ ծագեն, այն վեճի չի վերածվի, կկարողանաք փոխհամաձայնության հասնել: Բարդ, ոչ միանշանակ իրադրություններում ճիշտ որոշումներ կընդունեք. դրան կօգնեն ներքին ձայնն ու մանրուքների հանդեպ ուշադրությունը:

Ցանկալի են ակտիվ հանգիստը, սպորտով զբաղվելն ու ֆիզիկական աշխատանքը: Կարող եք լուծել բնակարանային վերանորոգման, կենցաղային տեխնիկա ու կահույք գնելու հետ կապված հարցերը: Ֆինանսական պատկերն էլ հաջող կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հետաքրքիր գործեր, նոր խնդիրներ առաջ կգան, որոնք մեծ ոգևորությամբ կստանձնեք: Հին մասնագիտական կապերն ամրապնդելու, ձեր հարգանքը վայելող մարդկանց աջակցությունը ստանալու հնարավորություն կունենաք: Լավ կանցնեն հանդիպումները, բարենպաստ տպավորություն կթողնեք, շրջապատին կգրավեք ձեր գաղափարներով ու պլաններով:

Լավ օր է պետհիմնարկներ այցելությունների, փաստաթղթերի ձևակերպման, պաշտոնական անձանց հետ կապեր հաստատելու համար: Հաջող լուծում կստանան իրավաբանական հարցերը, հնարավոր են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հեշտությամբ գլուխ կհանեք ընթացիկ գործերից, նորերի լուծման մեջ էլ դժվարությունների չեք հանդիպի: Կարևոր է խառնաշփոթից խուսափելն ու կարգապահությունը: Դեպի նպատակներն առանց շտապելու գնացեք, կշռադատեք ամեն քայլը. այսօր գործած ամենափոքր սխալն ուղղելու համար հետագայում ստիպված կլինեք մեծ ուժեր ծախսել:

Հանգստություն պահպանեք: Չի բացառվում, որ այսօր ստիպված լինեք գործ ունենալ տհաճ, շփման մեջ բարդ մարդկանց հետ: Մի թողեք, որ նրանք հանեն ձեզ հավասարակշռությունից, փչացնեն տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը հաջող ու արդյունավետ կլինի: Այս ժամանակահատվածում կկարողանաք լուծել շատ հարցեր, գլուխ հանել բարդ գործերից: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Նոր համախոհներ կգտնեք, մասնագիտական դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք:

Հաջողությամբ գլուխ կհանեք ֆիզիկական աշխատանքից, հոգնածություն չեք զգա: Սպորտով զբաղվելը կաշխուժացնի ու կբարձրացնի տրամադրությունը, ակտիվ հանգիստն էլ դրական հույզեր կպարգևի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջողությամբ գլուխ կհանեք ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի խնդիրներից: Նույնիսկ ամենաբարդ ու խճճված իրադրություններում կպահպանեք իրերի հանդեպ օբյեկտիվ հայացքը, պրովոկացիաներին զոհ չեք գնա, ճիշտ ուղի կընտրեք: Շրջապատի հարգանքին ու հիացմունքին կարժանանաք, ինչ-որ մեկի հոգում էլ շատ հնարավոր է ռոմանտիկ զգացմունքներ ծնվեն ձեր հանդեպ:

Օրվա երկրորդ կեսին կյանքն ավելի հարմարավետ ու հեշտ դարձնելու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն: Կարող եք խոշոր գնումներ անել, գործարքներ կնքել: Մտերիմ մարդուն ձեր ֆինանսական աջակցությունը պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հիանալի օր է համախոհներ փնտրելու ու համատեղ գործողությունների սկզբի համար: Փոխշահավետ համագործակցության համար կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր չեն կիսում ձեր հետաքրքրությունները: Հնարավոր է՝ աջակցություն ստանաք հին ծանոթներից ու համախոհներից: Աշխատեք զգույշ գործել, ռիսկի չդիմել: Շատ կարևոր է խոստումները կատարելը:

Հավանական են ոչ մեծ ֆինանսական կորուստներ. բոլոր գնումները չէ, որ հաջող կլինեն: Ավելի ուշ գումար աշխատելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հետաքրքիր օր է՝ լի անսովոր իրադարձություններով ու հաճելի անակնկալներով: Ոգևորությամբ բարդ գործեր կստանձնեք, կուրախանաք ձեռք բերված հաջողություններով, քչով չեք բավարարվի, կշարունակեք ձգտել կարևոր նպատակներին: Հարմար օր է գործնական բանակցությունների ու աշխատանքի մասին զրույցների համար:

Հաջող կլինեն օրվա երկրորդ կեսին արված գնումները: Գեղեցիկ իրեր ձեռք կբերեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վառ ու հագեցած օր է: Այսօրվա իրադարձությունները երկար կմնան հուշերում: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, կշփվեք մարդկանց հետ, ում վերջին շրջանում շատ կարոտել էիք: Չեն բացառվում անսպասելի ուղևորությունները, որոնք հաջող կընթանան: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով, ընկերներն էլ հետաքրքիր գաղափարներ կտան:

Կարող եք թատրոն կամ համերգ գնալ. հիանալի ժամանակ կանցկացնեք, դրական հույզեր կստանաք: Գումարի հետ զգույշ եղեք. հնարավոր են չպլանավորված ծախսեր, անհաջող գնումներ ու կորուստներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը հեշտ չի լինի: Այս շրջանում իրենց մասին կհիշեցնեն հին խնդիրները, ստիպված կլինեք զբաղվել ձեզ ոչ հոգեհարազատ գործերով: Չեն բացառվում ֆինանսական կորուստները, անհաջող գնումները: Ժամանակի ընթացքում կմեծանա դրական միտումների ուժը, գործերն ավելի լավ կընթանան:

Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր խնդիրներ ու նոր նախագծեր առաջ կգան, որոնք կոգևորեն ձեզ: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, լավ կանցնեն սիրային ժամադրությունները: Չեն բացառվում անակնկալներն ու նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

loading...