ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Մի շտապեք: Օրվա սկիզբը կարող է տհաճ լինել, սակայն հուսահատվել պետք չէ. ժամանակ կանցնի, և իրավիճակը կփոխվի դեպի լավը: Պետք չէ առավոտյան կարևոր բանակցություններ վարել ու լուրջ խնդիրներ լուծել:
Օրվա երկրորդ կեսը արդյունավետ կլինի: Հնարավոր են մասնագիտական հաջողություններ, առաջընթաց գործերում: Ընտանեկան խնդիրներից գլուխ հանելու, դժվար իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն աջակցելու եղանակ կգտնեք: Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հաջող օր է: Կգերակշռեն դրական միտումները, կկարողանաք օգտագործել դա ի շահ ձեր հետաքրքրությունների: Հնարավոր են հանդիպումներ անսովոր մարդկանց հետ, հետաքրքիր ծանոթություններ: Այսօր սկսվող հարաբերությունների բնույթը կախված կլինի միայն ձեզանից:
Կկարողանաք արագ լուծել կարևոր աշխատանքային հարցերը, ձևակերպել փաստաթղթերը: Հաջող կլինեն պետհիմնարկներ կատարած այցերը: Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատի հետ, կաջակցեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Երեկոն հիանալի է զվարճանքի վայրեր այցելելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա առաջին կեսին զգույշ եղեք: Աշխատեք ռիսկի չդիմել, չմասնակցել կասկածելի միջոցառումների: Ցանկալի չէ խոշոր գումար ծախսելը, օրվա այս հատվածում կնքված գործարքները հազիվ թե հաջող լինեն: Աշխատանքի մեջ հաջողությունների հասնելու հնարավորություն կա, սակայն դա լուրջ ջանքեր կպահանջի:
Ժամ առ ժամ դրական միտումների ուժն ավելի նկատելի կդառնա: Օրվա երկրորդ կեսն առաջինից հաճելի կլինի: Հետաքրքիր ծանոթություններ ու հանդիպումներ են սպասվում, որոնք սիրային շարունակություն կստանան: Լավ կդասավորվեն ընտանեկան հարաբերությունները, դժվար չի լինի նաև ավագ հարազատների հետ լեզու գտնելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը շատ անհանգիստ կանցնի: Սուր կարձագանքեք իրադարձություններին, շատ բան սրտին մոտ կընդունեք, տագնապի կմատնվեք այն դեպքում, երբ պետք էր հանգիստ կշռադատել իրավիճակը: Զգույշ եղեք կանանց հետ. նրանք կշեղեն ձեզ ու կարող են մոլորության մեջ գցել:
Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գործարքներ ու գնումներ: Անուշադիր կլինեք, ինչ-որ կարևոր բան մոռանալու կամ կորցնելու հավանականություն կա: Օրվա երկրորդ կեսը կարող եք տանը անցկացնել. այս ժամանակահատվածը հարմար է պասիվ հանգստի համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Լավ օր է գործնական շփումների համար. հանդիպումներն արդյունավետ կանցնեն, կկարողանաք պայմանավորվել համագործակցության մասին: Լավ կանցնեն ուղևորությունները, նոր գործընկերներ ու համախոհներ գտնելու հավանականություն կա: Հնարավոր են դրամական մուտքեր: Ինչ-որ օգտակար բանով զբաղվող մարդկանց աջակցելու հնարավորություն կունենաք. համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանաք կյանքն ավելի լավը դարձնել:
Օրը հարմար է տնային աշխատանքի համար: Կարող եք վերանորոգում սկսել, կահույք կամ ինտերիերի այլ մասեր գնել: Ընթացիկ գործերը հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա, այլ ուրախություն կպատճառեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Գործերը շատ կլինեն, և դժվար կլինի բոլորը ճիշտ ժամանակին անելը: Անհանգստության պատճառ, սակայն, չկա. եթե ինչ-որ բան էլ ստիպված լինեք հետաձգել, լուրջ խնդիրներ չեն ծագի: Պետք չէ դժվարություններն ինքնուրույն հաղթահարել. դիմեք ընկերներին, նրանք կաջակցեն ու լավ խորհուրդ կտան:
Օրը հարմար է մտերիմների հետ շփումների, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների, հյուրեր ընդունելու համար: Ինչ-որ հին կապեր վերականգնելու, վերջին շրջանում լարված հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Արդյունավետ օր է, որը շատ գաղափարներ ու պլաններ կբերի: Այլևս չեք կասկածի սեփական ուժերին, կձեռնարկեք գործեր, որոնք ավելի շուտ ռիսկ չէիք անում սկսել: Հնարավոր են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Լավ կանցնեն բանակցությունները, սակայն նկատի ունեցեք, որ համաձայնությունները դեռ նախնական քննարկման փուլում են, ավելի ուշ պայմանները կարող են վերանայվել:
Օրվա առաջին կեսին չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները, սակայն լուրջ կոնֆլիկտներ դժվար թե ծագեն, իսկ հարաբերությունները ժամանակի ընթացքում կհարթվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Անսովոր գաղափարներ կառաջանան: Դրանք հիանալի կթվան, սակայն մինչև մտածածն իրականություն դարձնելը, լավ ընկերներ ու համախոհներ ձեռք բերեք. չի բացառվում՝ ինչ-որ կարևոր բան աչքից բաց թողնեք: Ներքին ձայնը սխալ հուշումներ կանի, հատկապես ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերում:
Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ ու թյուրիմացություններ: Կոնֆլիկտից խուսափելու համար ստիպված կլինեք ջանքեր գործադրել: Հնարավոր են անսպասելի այցեր, որոնք հազիվ թե ուրախացնեն: Հյուրերը երկար չեն մնա. հանգստանալու ու ուժերը վերականգնելու ժամանակ կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ընկերների օգնությամբ կկարողանաք հաղթահարել օրվա դժվարությունները: Նոր համախոհներ ու ազդեցիկ հովանավորներ գտնելու հնարավորություն կունենաք, կկարողանաք համագործակցության մասին պայմանավորվել մարդկանց հետ, ովքեր ձեր մեջ հարգանք են հարուցում: Նպատակասլացության ու աշխատասիրության շնորհիվ նույնիսկ ամենաբարդ աշխատանքից հաջողությամբ գլուխ կհանեք:
Հնարավոր են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, ում հետ ժամանակին ջերմ հարաբերություններ ունեիք: Հաճելի կլինի անցյալի իրադարձությունները հիշելը, կհասկանաք, որ նախկին կապվածությունը չի անհետացել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա առաջին կեսը արդյունավետ կլինի: Կկարողանաք գլուխ հանել ընթացիկ գործերից, նորերն էլ ձեր ուժերի սահմաններում կլինեն: Ինչ-որ օգտակար բան սովորելու, մյուսներից ավելի շուտ օգտակար տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք:
Ցանկացած կարևոր հարց քննարկել արժե մինչև ճաշի ժամը: Ինչքան ավելի մոտ լինի երեկոն, այնքան ավելի դժվար կլինի շրջապատի հետ լեզու գտնելը, բացի այդ կշեղվեք ու սխալներ թույլ կտաք: Օրվա այս հատվածը ավելի շատ հարմար է հանգստի, քան աշխատելու համար: Կարող եք զբոսնել, շփվել ձեզ համար համակրելի մարդկանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Առավոտը հաճելի, սակայն անարդյունավետ կանցնի: Դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալն ու կարևոր որոշումներ ընդունելը: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները, չեն բացառվում հարազատների հետ կապված լավ նորությունները:
Ժամանակի ընթացքում դրական միտումների ուժը կմեծանա: Օրվա երկրորդ կեսին կարևոր աշխատանքային հաղթանակներ կտանեք, կլուծեք ձեզ ու մտերիմներին երկար ժամանակ տանջող հարցերը: Անձնական հարաբերություններում նախաձեռնող եղեք. դա լավ փոփոխությունների սկիզբ կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հաջող օր է, որը հարմար է ինչպես աշխատանքի, այնպես էլ հանգստի համար: Հիանալի գաղափարներ կունենաք. կասկած չկա, որ դրանք աջակցություն կստանան: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, գրավիչ հրավերներ, ինչ-որ իրադարձություններ, որոնք աշխատանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնեն:
Լավ կանցնեն ուղևորությունները: Եթե մտերիմների հետ մեկնեք, հիանալի ժամանակ կանցկացնեք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով, ցնցող նորություններով, ինչպես նաև հանդիպումներով, որոնք կարող են սիրային շարունակություն ստանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։