ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Դժվար կլինի հանգստություն պահպանելը: Ցանկացած մանրուքի սուր կարձագանքեք, կնյարդայնանաք դատարկ բաների պատճառով, այդ պատճառով էլ սովորականից ավելի հաճախ սխալներ թույլ կտաք: Աշխատավայրում հնարավոր են բարդ իրավիճակներ, գործընկերների ու ղեկավարության հետ լեզու գտնելը դժվար կլինի: Սակայն խնդիրները չեն վախեցնի ու չեն ստիպի նահանջել: Չնայած իրադարձությունների անհաջող ընթացքին՝ կկարողանաք հասնել նպատակներին:
Զգույշ եղեք գումարի հետ: Շտապողական որոշումները կարող են ֆինանսական կորուստների հանգեցնել: Օրվա երկրորդ կեսին ուշադիր եղեք ընտանիքի անդամների նկատմամբ. նրանք ձեր աջակցության կարիքը կունենան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը բավականին հաջող կընթանա: Այն հարմար է գործնական հանդիպումների ու բանակցությունների համար, աշխատանքի մեջ առաջընթաց է խոստանում: Ձեր առջև բարձր նպատակներ կդնեք: Մասնագիտական որակները ցույց տալու հնարավորություն կունենաք:
Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Չի բացառվում, որ այսօր կհանդիպեք մարդու, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի. ձեզ բնական պահեք և դուր կգաք շրջապատին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Բարդ, բայց խոստումնալից օր է: Դրված նպատակին հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել ու հաղթահարել խոչընդոտները: Հիանալի գաղափարներ կունենաք, որոնք շուտով համախոհների աջակցությամբ կկարողանաք կյանքի կոչել:
Նախապես գործողությունների պլան կազմեք և ամեն ինչում հետևեք դրան: Այս դեպքում ստիպված չեք լինի զղջալ հույզերի ազդեցության տակ գործած արարքներից: Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները, սակայն լուրջ կոնֆլիկտից կկարողանաք խուսափել: Հարաբերություններում շուտով ներդաշնակություն կհաստատվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա մեծ հատվածը նվիրված կլինի ընտանեկան գործերին ու հոգսերին: Դժվար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը: Չեն բացառվում անհաջող որոշումները, որոնք ֆինանսական կորուստների կհանգեցնեն: Գնումներ անելիս լավ է չշտապել. սահմանափակվեք պլանավորված ծախսերով:
Պահպանեք ինքնատիրապետումը. հանգստությունն ու սառնասրտությունն այսօր անհրաժեշտ կլինեն փորձությունները հաղթահարելու համար: Լսեք կանանց խորհուրդները. դրանք օգտակար ու ժամանակին կլինեն: Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հաջող օր է աշխատանքի համար: Կարող եք ամրապնդել դիրքերը, հաջողությունների հասնել գործերում: Շրջապատը կլսի ձեր խորհուրդներն ու կհետևի դրանց: Ազդեցիկ մարդկանց հարգանքը շահելու հնարավորություն կունենաք: Նրանց շնորհիվ ձեր առջև շուտով նոր դռներ կբացվեն:
Հաջող կլինեն առևտրային նախաձեռնությունները, շահավետ գործարքներ կկնքեք: Կարող եք պետհիմնարկներ այցելել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Բարդ իրավաբանական հարցերը կլուծվեն ձեր օգտին: Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շատ ժամանակ զուր կվատնեք, այն կանցնի դատարկ վեճերով ու անկարևոր զրույցներ վարելով: Շրջապատը սովորականից ավելի հաճախ կխառնվի ձեր գործերին, խորհուրդներ կտա, որոնք չէիք խնդրել, կխանգարի կենտրոնանալ: Չեն բացառվում հին համախոհների ու ընկերների հետ վեճերը: Սակայն կկարողանաք խուսափել բաց կոնֆլիկտից ու փոխադարձ վիրավորանքներից:
Օրվա երկրորդ կեսին կարևոր է կապերին ընտրողաբար մոտենալը. կվստահեք մարդկանց, որոնցից ոչ մի լավ բան սպասել չարժե: Ցանկալի է կրճատել ծախսերն ու հրաժարվել չպլանավորված գնումներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հակասական, ոչ միանշանակ օր է: Խնդիրներ սովորականից ավելի հաճախ կառաջանան, սակայն կկարողանաք հաղթահարել դրանք կենսափորձի ու առողջ բանականության շնորհիվ: Ընկերների ու լավ ծանոթների աջակցությունը շատ տեղին կլինի:
Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի: Հնարավոր է երկարատև համագործակցության սկիզբ դնեք: Դժվար կլինի խուսափել ընտանեկան տարաձայնություններից, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին, սակայն նրբանկատությունն ու տակտը կօգնեն խուսափել կոնֆլիկտներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հաջող օր է: Գործերը վատ չեն ընթանա, կկարողանաք հաջողությունների հասնել, եթե լուրջ տրամադրվեք ու չվախենաք բարդ գործեր ստանձնել: Անսպասելի կստանաք ազդեցիկ անձանց աջակցությունը: Կարող եք հիշել նախկին գործընկերներին. լավ շրջան է հին գործնական կապերը վերականգնելու համար:
Չեն բացառվում սիրային հանդիպումներն ու հաճելի ծանոթությունները: Լավ տպավորություն կթողնեք: Նոր հարաբերությունները արագ զարգացում կստանան ու մեծ ուրախություն կպատճառեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հիանալի օր է նոր գործընկերների հետ համագործակցության, համարձակ աշխատանքային պլաններն իրականություն դարձնելու համար: Ոչ միայն հաջողությունների կհասնեք, այլև շատ բան կսովորեք, արժեքավոր փորձ ձեռք կբերեք, որը շատ պետք կգա: Կարևոր է գործերին պատասխանատու վերաբերվելն ու ֆինանսական հարցեր լուծելիս զգուշություն ցուցաբերելը:
Կարող եք խոշոր գնումներ անել, աշխատանքի ու ուսման համար անհրաժեշտ իրեր ձեռք բերել: Օրվա երկրորդ կեսին հարազատները կուրախացնեն հաճելի անակնկալներով ու լավ նորություններով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Բարդ օր է: Ստիպված կլինեք շատ աշխատել դրված նպատակներին հասնելու համար: Հնարավոր են տարաձայնություններ աշխատավայրում՝ գործընկերների ու ղեկավարության հետ: Աշխատեք ձեր տեսակետները հստակ արտահայտել, առանց ավելորդ հույզերի. այդպես կկարողանաք առանց թշնամիներ ստեղծելու ապացուցել ձեր ճշմարտացիությունը:
Լավ օր է գործարքներ կնքելու համար: Գործնական հոտառությունն ուժեղ կլինի: Անձնական հարաբերություններում լավ է հույսը ներքին ձայնի վրա չդնել. նրա հուշումները սխալ կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա առաջին կեսին զգույշ եղեք: Ամենաչնչին սխալներն էլ կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Հեշտ չեն ընթանա շրջապատի հետ հարաբերությունները, ավելի հաճախ վեճեր ու տարաձայնություններ կառաջանան, ստիպված կլինեք ձեր հասցեին քննադատություններ լսել: Բացասական միտումների ազդեցությունը երկարատև չի լինի, շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի:
Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր, արժեքավոր նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների համար: Սիրո խոստովանություններ կստանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Շփման համար հաջող օր է: Հեշտությամբ լեզու կգտնեք հին ու նոր ծանոթների հետ: Մասնագիտական ու անձնական բնույթի հարցեր կարող եք քննարկել. տարաձայնությունների պատճառներ չեն լինի, կկարողանաք փոխհամաձայնության հասնել:
Օրը հարմար է ուսման համար. արագ կհիշեք ցանկացած տեղեկատվություն, որը կարող է պիտանի լինել, ոչինչ աչքից բաց չեք թողնի: Օրվա երկրորդ կեսին մտերիմներին օգնելու հնարավորություն կունենաք, ընտանեկան խնդիրները կլուծեք: Սիրելիի հետ տարաձայնությունը կմնա անցյալում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։