ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը գործերում հաջողություններ է խոստանում: Օգնության կհասնեն մարդիկ, ում ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Կարող եք նոր գործընկերների հետ պայմանավորվել համագործակցության մասին, աշխատանքի հետ կապված գրավիչ առաջարկներ կստանաք: Օրը հարմար է ուսման ու ինքնակրթության համար. պիտանի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք:
Հնարավոր են շահավետ գործարքներ ու գնումներ: Ֆինանսական գործերում սխալներ թույլ չեք տա: Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն, սակայն ամեն ինչ կանեք կոնֆլիկտից խուսափելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հեշտ օր չի սպասվում: Մի շտապեք որոշումներ ընդունելիս, նախևառաջ վերլուծեք իրավիճակը, ուշադիր եղեք մանրուքներին: Այն, ինչ հիմա աննշան ու անկարևոր է թվում, ավելի ուշ կարող է որոշիչ դեր խաղալ: Դժվար կլինի շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը: Նույնիսկ փորձված համախոհներն այսօր միայն սեփական հետաքրքրություններով կառաջնորդվեն:
Միայն շատ մոտ մարդիկ բոլոր իրավիճակներում ձեր կողքին կլինեն. կարող եք հույս դնել նրանց աջակցության վրա: Երեկոն կուրախացնի լավ նորություններով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հաջող ու արդյունավետ օր է: Ուժերի ներհոսք կզգաք, կստանձնեք գործեր, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Ինչ-որ կարևոր աշխատանքային հարցեր լուծելու, նոր գործընկերների հետ համագործակցության մասին պայմանավորվելու, ղեկավարության հետ ձեր կարիերայի զարգացման հետ կապված հարցերը քննարկելու հնարավորություն կունենաք:
Լսեք կանանց. նրանք լավ խորհուրդներ կտան, կկիսվեն պիտանի տեղեկատվությամբ: Երեկոն հարմար է աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար: Ուշադրության կենտրոնում կլինեք, կկարողանաք հաճելի ծանոթություններ հաստատել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը բարդ ու լարված կլինի: Ստիպված կլինեք լուծել ուրիշների խնդիրները, ուղղել նրանց սխալները. այս ամենը շատ ժամանակ ու ուժ կպահանջի: Աշխատանքի մեջ մեծ հաջողությունների հասնելու հնարավորություն կունենաք: Դրա համար պետք է դրան ստեղծագործաբար մոտենալ, ընթացիկ գործերին ու պարտականություններին անսովոր տեսանկյունից նայել:
Նոր գաղափարներ ու հետաքրքրություններ կառաջանան, որոնք ժամանակի ընթացքում կարող են եկամտի լրացուցիչ աղբյուրի վերածվել: Լավ կանցնեն ուղևորությունները: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Արդյունավետ, հագեցած ու շատ հետաքրքիր օր է: Կարող եք նշանակալի հաջողությունների հասնել մասնագիտական դաշտում, եթե կենտրոնանաք կարևոր գործերի վրա ու մանրուքները չշեղեն: Կկարողանաք դիմակայել գայթակղություններին, կառավարել հույզերը, ցանկացած իրավիճակում կղեկավարվեք միայն առողջ բանականությամբ:
Օրը հարմար է ամենաբարձր մակարդակով գործնական բանակցությունների, պետհիմնարկների աշխատակիցների հետ հանդիպումների համար: Գրավիչ կլինեք, հեշտությամբ ձեր կողմը կգրավեք շրջապատին: Չի բացառվում սերն առաջին հայացքից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը բարդ կլինի: Չնայած դրան՝ այն հարմար է դժվար ու կարևոր խնդիրները լուծելու համար: Ոչինչ աչքից բաց չեք թողնի, կհամադրեք փաստերն ու ճիշտ եզրակացություններ կանեք, սխալներ թույլ չեք տա նույնիսկ խճճված իրավիճակներում: Եղած գործնական կապերն ամրապնդելու, նոր համախոհներ ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբը:
Հնարավոր են անսպասելի ֆինանսական մուտքեր, հաճելի անակնկալներ ու նվերներ: Օրվա երկրորդ կեսը լավ շրջան է երկարատև պլաններ կազմելու ու դրանք համախոհների հետ քննարկելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա առաջին կեսը շատ հաջող կլինի: Սա հետաքրքիր գաղափարների ու ամբիցիոզ պլանների ժամանակահատված է: Որոշակիություն կմտցնեք ապագայի պլաններում, կգտնեք մարդկանց, որոնց աջակցությամբ կկարողանաք կյանքի կոչել մտածածը: Ներդաշնակ կընթանան անձնական հարաբերությունները, մտերիմների հետ վեճերի ու տարաձայնությունների առիթներ չեն տրվի:
Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կհիշեցնեն հին խնդիրները, ստիպված կլինեք տհաճ մարդկանց հետ գործ ունենալ: Չի բացառվում ինքնազգացողության վատացումն ու խրոնիկ հիվանդությունների սրացումը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Բարեհաջող օր է: Հատկապես լավ կլինի նրա առաջին կեսը: Այս ժամանակահատվածում կարող եք հասնել վաղուց դրված նպատակներին, շրջապատն էլ իր աջակցությունը կառաջարկի: Հնարավոր են հանդիպումներ հին ընկերների ու ծանոթների հետ: Ձեր նախաձեռնությամբ վերջ տրված սիրային հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր են փոքրիկ տհաճություններ, տարաձայնություններ ընտանիքում: Համբերությամբ զինվեք, քանի որ գործերում ձգձգումները շատ հավանական են: Խուսափեք ծանրաբեռնվածությունից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը արգասաբեր ու հագեցած կլինի: Վճռական տրամադրված կլինեք, չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, առաջ կգնաք համառության շնորհիվ: Հաճախ ստիպված կլինեք ինքնուրույն գործել, որը ձեզ չի վախեցնի: Վստահաբար կհասնեք ձեր ուզածին, և այդպես էլ կլինի:
Անձնական հարաբերություններում նախաձեռնող եղեք, ձեր գաղափարները արժանիորեն կգնահատվեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան կյանքի ու ապագայի հետ կապված կարևոր հարցեր քննարկելու համար: Ուղևորությունները հաջող կանցնեն ու դրական հույզեր կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա առաջին կեսը բավականին բարդ կլինի: Դժվար կլինի հույզերը կառավարելը, դրանց ազդեցությամբ հակասական վարք կդրսևորեք, որի համար ավելի ուշ կզղջաք: Օրվա այս հատվածում հնարավոր են տարաձայնություններ տանը ու աշխատանքի վայրում: Ձեր տեսակետը առաջ կտանեք առանց մտածելու, որ հնարավոր է փոխզիջման գնալ ու բոլորին ձեռնտու որոշում ընդունել:
Օրվա երկրորդ կեսին կուժեղանա դրական միտումների ազդեցությունը: Այս հատվածում հնարավոր են լավ նորություններ ու հաճելի անակնկալներ: Կբարձրանա տրամադրությունը: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները. նրանք կգտնեն ձեզ զվարճացնելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա առաջին կեսը հագեցած, հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Նոր գաղափարներ ու պլաններ առաջ կգան: Մտածածն ամեն անգամ չէ, որ կհաջողվի անհապաղ կյանքի կոչել. ընկերները կհուշեն, թե ինչով է պետք առաջնահերթ զբաղվել: Լավ ժամանակահատված է ստեղծագործելու համար: Երևակայությունն ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ մոտեցումը թույլ կտան հաջողությունների հասնել այնտեղ, որտեղ մյուսները փակուղում են հայտնվել:
Օրվա երկրորդ կեսն ավելի հոգնեցուցիչ ու բարդ կլինի: Անհապաղ լուծում պահանջող խնդիրներ առաջ կգան, դժվար կլինի դրանց վրա կենտրոնանալը: Հնարավոր են սխալներ հաշվարկների մեջ: Ցանկալի չէ խոշոր գնումներ անելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Լավ օր է գործերում կարգուկանոն հաստատելու, վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը լուծելու համար: Կարող եք հաշվետվություններ կազմել, փաստաթղթեր ձևակերպել: Հաջող կլինեն պետհիմնարկություններ այցերը: Հավանական են ուսման, գիտական ու հետազոտական գործունեության մեջ հաջողությունները:
Հին հարաբերությունները վերականգնելու, վեճերը հարթելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսը հաճելի սիրային անակնկալներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։