Որպեսզի հնարավոր լինի մարդուն ժամանակին ու ճիշտ օգնել, շատ կարևոր է, որ ամեն ոք իմանա, թե որոնք են  կաթվածի ախտանշանները: Որոշ մարդիկ կարող են կաթվածից միանգամից չմահանալ:

Նրանք կարող են հայտնվել մի իրավիճակում, որի ժամանակ նրանց դեռևս հնարավոր է օգնել:

Նյարդավիրաբույժներն ասումում են, որ եթե 3 ժամվա ընթացքում նրանք կարողանան հասնել կաթվածի «զոհին», ապա շատ դեպքերում հնարավոր կլինի ազատվել նոպայի հետևանքներից:

Այսպիսով, գոյություն ունեն կաթվածի տարբերման 4 պարզ քայլ: Որոնք են դրանք.

• Խնդրեք մարդուն ժպտալ (նա չի կարողանա դա անել)

• Խնդրեք արտաբերի պարզ նախադասություն(օրինակ«Այսօր լավ եղանակ է»)

• Խնդրեք բարձրացնի 2 ձեռքերը(չի կարողանա, կամ կկարողանա մասնակի)

• Խնդրեք լեզուն դուրս հանել(եթե այն թեքված, կորացած է  դա ևս ախտանշան է:)


Կաթվածահար մարդու մոտ լինում է նաև ուժեղ գլխապտույտ, գլխացավ, վերջույթների անզգայացում, տեսողության խանգարում:

Նշված հանձնարարություններից որևէ մեկի կատարման հետ կապված խնդիրների դեպքում անմիջապես դիմեք բժշկի:

loading...