«Ճապոնական արգանդ», «մանչժուրյան սունկ», ճապոնական սունկ, մեդուզա, մեդուզոմիցետ՝ այն տարբեր անվանումներ ունի:

Ճապոնիայում բժշկությունը վաղուց ընդունել է, որ թեյի սունկը դրականորեն է ազդում կնոջ ֆիզիկոլոգիայի վրա, նույնիսկ օգնում է հղիանալ, ուստի ճապոնուհիները շատ են սիրում այդ թուրմը:

Xohanoc.am-ը ներկայացնում է թեյի սնկի հատկությունները:

Թեյի սունկը հարուստ է քացախաթթվով և կաթնաթթվով, խմորիչի հատկություններով:

Սնկում պարունակվող յուրահատուկ ֆերմենտներն օրգանզիմում բարենպաստ միջավայր են ստեղծում:

 

Ուստի ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններով տառապողներին անհրաժեշտ է բուժիչ թուրմը:

Թուրմի օգտագործման արդյունքը հատկապես նկատելի է հակաբիոտիկների ընդունումից հետո վերականգնման շրջանում:

Հակաբիոտիկներն աղիներում սպանում են ամբողջ օգտակար միկրոֆլորան, իսկ հրաշք-ըմպելիքի շնորհիվ՝ այն արագ վերականգնվում է:

 

Թեյի սնկի թուրմը ցուցված է ընդունել լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում: Այն շատ օգտակար է նյութափոխանակության խանգարման, ճարպակալման, հորմոնալ անհավասարակշռության դեպքում:

Թեյի սունկը կօգնի նիհարել, քանի որ ստամոքսի աշխատանքի նորմալացումը մեծ դեր ունի նիհարելու գործում:

Թուրմը նաև օգնում է հանգստացնել նյարդային համակարգը և հաղթհարել մշտական գլխացավերը:

Ահա մանրամասն հրահանգներ, որոնք կօգնեն տնային պայմաններում թեյի սունկ աճեցնել:

Անհրաժեշտ է՝

  • Մաքուր 1-լիտրանոց տարա
  • 5 ճ. գ. սև տերևավոր թեյ առանց հավելումների
  • 0, 5 լ. եռացած ջուր
  • 7 ճ. գ. շաքարավազ
  • Թանզիֆ

Պատրաստումը՝

1. Թեյը եռացրու, թող թրմվի: Ավելացրու շաքարավազը:

2. 1-լիտրանոց տարան սոդայով լվա բոլոր վնասակար միկրոօրգանիզմները վերացնելու համար: Տարայի մեջ կեսի չափ թանզիֆով քամված թեյի եփուկն ավելացրու:

3. Տարան թանզիֆով կապիր և դիր մութ տեղում: Մի քանի շաբաթ անց եփուկը կսկսի բնորոշ քացախի հոտ արձակել, մեկուկես ամիս անց թեյի մակերեսին բարակ սունկ կառաջանա: Այն պետք է զգուշությամբ հանել և դնել 3-լիտրանոց ոչ թունդ թեյով լցված տարայի մեջ:

 

Թեյի սնկի թուրմով խորհուրդ է տրվում ողողել մազերը առանձնակի փափկության և ամրացման համար, դեմքը դրանով սրբել, նույնիսկ բուժել վերքերը, որոնք երկար ժամանակ չեն ապաքինվում: Տես այս ճանաչողական տեսանյութը:

 

Թեյի սնկի թուրմի պարբերական օգտագործումը օրական 3-4 անգամ կես բաժակ կօգնի պայքարել հիպերտոնիայի դեմ և նվազեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ:

Խորհուրդ է տրվում թուրմը քնելուց առաջ խմել աթերոսկլերոզով տառապողներին:

 

Անեմիայով տառապողներին խորհուրդ է տրվում ճաշից առաջ մեկ բաժակ թուրմ խմել:

Թուրմը հակացուցումներ ունի՝ շաքարային դիաբետը, գաստրիտը, զարկերակային ցածր ճնշումը, համակարգային սնկային հիվանդությունները:


loading...