Այսօր ես հանդիպեցի աղջկա, ում սիրել եմ մի քանի տարի առաջ։ Նա հղի է, ամուսին ունի։ Հանդիպման ժամանակ մենք ողջունեցինք իրար, իսկ ավելի ուշ՝ զանգեցինք։ Երբ խոսում էինք, ես դողում էին այնպես, ինչպես երբեք։ Արցունքներս հոսում էին և ոչ մի կերպ չէի կարողանում հանգստանալ։

Մենք բաժանվելու որոշում կայացրինք 5 տարի առաջ։ Մինչ այդ հանդիպում էինք 4,5 տարի։ Մենք չէինք հոգնում իրարից, մի քանի օր շարունակ կարող էինք անդադար միասին անցկացնել։ Անկասկած այդ տարիներին եղել են նաև բարդ ժամանակներ, բայց ինչ էլ լիներ, չէինք կարող ապրել առանց իրար։ Չէիք պատկերացնում՝ ինչպես կարելի է սիրել մեկին, բայց թույլ տալ, որ ուրիշը սիրի քեզ։ Ինչպես կարելի է դավաճանել և մտածել ուրիշի մասին։ Մեզ այդ մասին պատմում էին, իսկ մենք չէինք հավատում, որ նման բան կարող է տեղի ունենալ և ապրում էինք մեր աշխարհում։

4,5 տարի հետո մեզ թվաց, որ մենք այն չենք, ինչպիսին պետք է լինենք, մեր կիրքը մարել է։

Մենք որոշեցինք, որ ավելի լավ է բաժանվենք։

Անցել է 5 տարի։ Եթե ինչ-որ մեկն ինձ 15 տարի առաջ ասեր, որ կյանքը կարող է լինել այնպիսին, ինչպիսին ես այն հիմա տեսնում եմ, չէի հավատա։ Եթե ինչ-որ մեկն ինձ ասեր, որ աղջիկները և տղաները կարող են լինել միայնակ, դժբախտ, անպետք, ես ի պատասխան կծիծաղեի։ Իսկ շատերի մոտ հենց այդպես է։ Մի՛ վիճեք, այլ ուղակի հավատացե՛ք ինձ։

Իմ շրջապատում անհաջողակներ չկան։ Իմ բոլոր ընկերնեը զբաղվում են սպորտով, ակտիվ կյանք են վարում, աշխատում են, 22-ից 35 տարեկան են։ Իսկ ամենազարմանալին այն է, որ նրանց մեծ մասը չամուսնացած տղամարդիկ են։ Իսկ ամենասարսափելին այն է, որ նրանք պատրաստ են մնալ չամուսնացած մինչև կյանքի վերջ։

Եթե հիմա ձեր սիրելի մարդը ձեր կողքին է, չհամարձակվե՛ք բաժանվել նրանից։ Ոչ մի դեպքում։ Հակառակ դեպքում շատ կփոշմանեք։ Այս աշխարհում չկա այնպիսի բան, որ հնարավոր է փոխարինել սիրով։ 5 տարիների ընթացքում ինձ հաջողվեց գնահատել աղջիկներին, ովքեր կարողանում են շփվել, ծիծաղել և գնահատել կյանքը։ Իսկ այնպիսի որակներ, ինչպիսիք են հարգանքը, բարությունը, ազնվությունը հազվադեպ են։

Իսկ ընդհանուր առմամբ ես երջանիկ մարդ եմ, քանի որ իմ կյանքում արդեն եղել է երջանկություն։ Եվ դեռ կլինի։ Ցանկանում եմ բոլորին զգալ՝ ինչ է դա նշանակում։ Միայն բաց մի՛ թողեք այն։ 

loading...