Նյու Յորքի 29-ամյա բնակիչ Ժակլին Սամուելը նոր մասնագիտություն է հայտնաբերել։
Համարելով, որ ինքն ի ծնե մարդկանց գրկելու տաղանդ ունի, կինը որոշեց վաստակել դրա միջոցով։
Գիտնականների հետազոտության համաձայն՝ ամերիկացիները հակված չեն ի ցույց դնել իրենց էմոցիաները, այդ պատճառով ավելի հազվադեպ են գրկում միմյանց, քան Եվրոպայի և Ասիայի բնակիչները։
Սամուելն իր ծառայությունների դիմաց ստանում է ժամը 60 դոլար։
Օրական կինը միջինում վաստակում է շուրջ 260 դոլար։
Վաստակած գումարով Ժակլինը ուսման վարձ է տալիս և խնամում է իր փոքրիկին։
Ի սկզբանե կինը գրկելու խիստ կանոններ է սահմանել։
Չնայած սեանսն անց է կացվում մահճակալի մեջ, հաճախորդներին արգելված է դիպչել կնոջ ինտիմ մասերին։
Ժակլինի բիզնեսն օրեցօր ծաղկում է և նա աշխատանքի է ընդունել մեկ այլ կնոջ, որպեսզի բավարարի բոլոր ցանկացողների պահանջները։