Բելառուսում երիտասարդ զույգին մեկ տարվա ազատազրկման են դատապարտել՝ փողոցում սեքսով զբաղվելու համար։
Երիտասարդ տղան ու աղջիկը սեռական հարաբերություններ են ունեցել Մինսկի փողոցներից մեկում։
Այս տարվա հուլիս ամսին համացանցում տարածվեց այս լուսանկարը, որտեղ 19-ամյա տղան փողոցում սեքսով էր զբաղվում 17-ամյա աղջկա հետ։
Մեկ ամիս անց երիտասարդների դեմ գործ է հարուցվել «խուլիգանության» հոդվածով։
Այսօր Ֆրնուզենսկյան շրջանի դատարանը հրապարակել է որոշումն՝ ըստ որի «և՛ տղային, և՛ աղջկան պատիժ է նշանակվել մեկ տարվա ազատազրկում ու 100 ժամվա հանրային աշխատանք»։
loading...