Որպեսզի կարողանաք ազատվել պարանոցի աղային կուտակումներից, ձեզ անհրաժեշտ կլինի կարտոֆիլ, մեղր, սոճու յուղ, բողկ, աղ, օղի, կոճապղպեղ, հալած յուղ, սխտոր։
1. Պատրաստեք կոմպրես
Վերցրեք փոքր քերիչով քերած հում կարտոֆիլն ու խառնեք այն մեղրի հետ՝ 1:1 հարաբերակցությամբ: Ստացված զանգվածից պարանոցի ու ուսային գոտու շրջանում դրեք կոմպրես, վրայից դրեք յուղաթուղթ, տաքացրեք ու ֆիքսեք այն վիրակապով: Կոմպրեսը թողեք 2 ժամ, իսկ հանելուց հետո տաք անձեռոցիկով մաքրեք այդ հատվածն ու վրայից քսեք սոճու յուղ: Բուժման կուրսը 7-10 պրոցեդուրա:
2. Ողնաշարի պարանոցային հատվածը մերսելու համար կարող եք օգտագործել հետևյալ բաղադրատոմսը. վերցրեք 65 մլ օղի, 125 գրամ մեղր, 200 գրամ մանր կտրատած բողկ, 2 ճ/գ աղ ու բոլոր բաղադրիչները խառնեք ու թողեք այն թրմվի 2-3 օր: Այնուհետև 7 օր շարունակ՝ օրական 3 անգամ, այդ միջոցով տրորեք պարանոցի հատվածը:
3. Վերցրեք 1 ճ/գ կոճապղպեղի փոշի, խառնեք այն 1 ճ/գ հալեցված կարագի հետ ու բովեք այն մարմանդ կրակի վրա: Սառեցրեք ու խառնեք այն սխտորի խյուսի հետ 1:1 հարաբերակցությամբ: Օրական 3 անգամ խառնուրդը քսեք պարանոցին, իսկ պրոցեդուրայից հետո անպայման այդ հատվածը տաքացրեք։
Օգտակար խորհուրդ. Որպեսզի աղային կուտակումներն արագ քայքայվեն, խորհուրդ է տրվում ընդունել լվածաղկի(пижма), հազարատերևուկի թուրմ, ելակի ու լոռամգի տերևների եփուկ և այլն:
Բացի այդ, հարկավոր է կարգավորել սննդակարգի ռեժիմը, որը պետք է ընդգրկի աղի նվազագույն քանակություն, կենդանական ճարպերի մինիմալ պարունակությամբ մթերքներ, մեծ քանակությամբ բանջարեղեն ու մրգեր, որոնք ցանկալի է օգտագործել հում վիճակում:
Շատ օգտակար է օգտագործել դդմի հյութ, խաշած դդում ու դդմիկ: