Երևի լավ վախեցած են, որ այսպիսի բաներ են գրում. Նարգիզթեփեն շփման գծից մի քանի կիլոմետր խորության վրա է` իրենց զինուժի կողմից վերահսկվող տարածքում։
Ադրբեջանի ԶՈւ պաշտոնաթող գնդապետ, ռազմական փորձագետ Խեթայի Բախիշովը (Xətai Baxışov) նշում է, որ կեսօրվա դրությամբ մարտերն ընթանում էին Նարգիզթեփե (Nərgiztəpə) ռազմավարական նշանակության տարածքի համար: Ադրբեջանցի գնդապետը նշում է, որ «եթե այդ շրջանը անցնի հայկական կողմի ձեռքը, ապա նրանք վերահսկողություն կհաստատեն Բեյլագանի, Աղդամի, Ղուզանլիի, Աղջաբեդիի, Ֆիզուլիի ճանապարհների վրա, ու կկարողանան վերահսկել տարածքը»:
Քարտեզում ներկայացրել ենք Նարգիզթեփեի հեռավորությունը Արցախի շփման գծից
loading...