Ալբերտ անունով ֆերմերը շատ զայրացավ, երբ իմացավ, որ աղջիկը հղիացել է։

Նա ուղևորվեց տղայի ծնողների մոտ՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակը։

Տանը ոչ ոք չկար, բացի 9-ամյա երեխայից։

 

-Ինձ պետք է խոսել քո հոր հետ,-ասաց տղամարդը երեխային։

-Հայրիկը տանը չէ։ Մայրիկս և եղբայրս նույնպես տանը չեն,- պատասխանեց տղան,- ես տանը միայնակ եմ։

Երեխան ասաց, որ գիտի՝ որտեղ է հայրը պահում իր գործիքները և եթե տղամարդուն որևէ բան է անհրաժեշտ, կարող է տալ։

– Ո՛չ, ինձ ոչ մի բան պետք չէ։ Ես ուզում էի խոսել քո հոր հետ,- նյարդայնացավ նա և հավելեց,- քո եղբայր Հովարդը հղիացրել է իմ դստերը։

Երեխան մի քանի րոպե մտածեց և պատասխանեց․

-Դուք իրոք պետք է այդ մասին խոսեք իմ հոր հետ։ Բայց ես կարող եմ ասել, որ նա 500 դոլար է վերցնում ցլիկի համար, իսկ թե որքան կվերցնի ձեզանից Հովարդի համար, չեմ կարող ասել։

Տղամարդը հեռացավ՝ չիմանալով՝ ինչ պատասխանի․․․

loading...