6000 տարի շարունակ ալոէի հյութն օգտագործվել է մի քանի առողջական խնդիրներ բուժելու նպատակով: Եգիպտացիներն այն կոչում էին «անմահության բույս», քանի որ այն կարողանում էր բուժել գրեթե բոլոր հիվանդությունները:

Ալոէ վերան հայտնի է իր օգտակար հատկանիշներով և օգտագործման արդյունքներով: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում աճեցնել ալոէ վերա, որպեսզի անհրաժեշտության դեպքում այն ձեռքի տակ լինի:

Նշենք, որ ալոէի օգտագործումը չի սահմանափակվում, այն օգտակար է նաև ներքին օրգանների համար, ուստի ցանկալի է ալոէի հյութը ներառել մեր օրակարգում: Այն հրաշալի կերպով մաքրում է օրգանիզմը:

Հյութն ունի հակաբակտերիալ, հակավիրուսային և հակասնկային հատկանիշներ, որոնք օգնում են իմունային համակարգին՝ մաքրել օրգանիզմը տոքսիններից:

Ալոէ վերայի օգտակար հատկանիշները

Ալոէ վերայի հյութը 70 օգտակար բաղադրիչների համադրություն է, ներառյալ՝

  • Էնզիմներ– ալոէ վերան հարուստ է էնզիմներով: Դրանցից շատերն օգնում են մարսողությանը՝ տարրալուծելով ճարպերն ու շաքարը: Ավելին, էնզիմներից մեկն օգնում է նվազեցնել բորբոքային պրոցեսները:
  • Հանքանյութեր– ալոէ վերան պարունակում է ավելի քան 20 հանքանյութեր, օրինակ՝ սոդա, երկաթ, ցինկ, քրոմ, կալիում, պղինձ, կալցիում, մագնեզիում, մանգան, սելեն և այլն:
  • Ցինկն, օրինակ, գործում է՝ որպես հզոր հակաօքսիդանտ՝ բարձրացնելով էնզիմների գործունեությունը, այսպիսով՝ դուրս բերում օրգանիզմից նյութափոխանակման արդյունքում կուտակված մնացորդները:
loading...