Kitchenmag.ru կայքը գրում է, որ աշխարհում միլիոնավոր մարդիկ դժգոհ են իրենց քաշից: Այդ պատճառով է այսօր զարգանում է դիետիկ սնունդի ոլորտը: Յուղազրկված մթերքներ, շաքարի փոխարինողներ, մուգ ալյուրից պատրաստված հաց՝ ցածր գլիկոմիկ ինդեքսով, քիչ կալորիականություն ունեցող ըմպելիքներ… Թվում է, թե սրանք նիհարելու հնարավորություն են տալիս: Սակայն շատ մարդիկ, թվարկված մթերքները ներառելով իրենց սննդակարգ, նախկինի նման շարունակում են խնդիրներ ունենալ ավելորդ քաշի հետ, իսկ երբեմն ավելի են գիրանում:

Ի՞նչն է պատճառը: Կայքը ներկայացրել է 10 «դիետիկ» մթերք, որոնք իրականում միայն նպաստում են ավելորդ քաշի առաջացմանը:

1. Արագ պատրաստվող նախաճաշեր: Որպես կանոն, խանութներում վաճառվող արագ պատրաստվող մթերքները մեծ քանակով շաքար են պարունակում և ռաֆինացված ածխաջրատներ, որոնք այդ մթերքները դարձնում են ավելի կալորիական և օրգանիզմի համար ավելի վտանգավոր: Դրանք օգտագործելուց հետո տեղի է ունենում մեծ չափով շաքարի արտահոսք արյան մեջ, ինչն ավելի ուշ փոխվում է արյան մեջ շաքարի քանակի կտրուկ անկումով: Արդյունքում, նախաճաշելուց որոշ ժամանակ անց դուք կրկին սով եք զգում:

2. Գրանոլա: Եթե սրանք պատրաստված են բնական բաղադրիչներից, ապա այդ մթերքը կարող է օրգանիզմի համար օգտակար լինել: Սակայն ինչպես այլ առողջ սննդամթերքի դեպքում, անբարեխիղճ արտադրողները կարող են բաղադրիչների մի մասը փոխարինել ոչ բնական,  ֆինանսական տեսանկյունից ավելի ձեռնտու մթերքներով: Արդյունքում` գրանոլաների մեծ մասը պարունակում են նիհարելուն ոչ մի կերպ չնպաստող մթերքներ: Դրանցից խուսափելու համար ուշադրություն դարձրեք բաղադրիչներին:

3. Խանութներում վաճառվող աղցանների հավելումներ: Բանջարեղենը միշտ օգտակար է: Բջջանյութերը, հակաօքսիդանտները, հանքանյութերը, որոնք պարունակվում են դրանց մեջ, կարևոր են օրգանիզմի համար: Սակայն շատերին դուր չի գալիս բանջարեղենի համը: Այդ պատճառով էլ ստեղծվել են աղցանների համար նախատեսված հավելումները: Սակայն աղցանների հավելումների մեծ մասը պարունակում է առողջության ու կազմվածքի համար վտանգավոր բաղադրիչներ՝ գլուկոզայի և ֆրուկտոզայի սիրոպ, սոյայի յուղ: Այդ պատճառով էլ հավելումները գերադասելի է պատրաստել տանը:

4. Մրգային հյութեր: Թվում է, թե չկա ավելի օգտակար բան, քան բնական մրգային հյութը: Սակայն դիետոլոգները խորհուրդ են տալիս զերծ մնալ բնական հյութեր հաճախ օգտագործելուց: Ավելորդ է խոսել խանութներում վաճառվող բնական հյութերի մասին, որոնք գրեթե նույնքան շաքար են պարունակում, որքան կոլան: Նույնիսկ եթե խոսքը 100 տոկոսանոց բնական հյութերի մասին է, պետք չէ մոռանալ, որ դրանք ամբողջությամբ զրկված են մանրաթելերից, որոնք դանդաղեցնում են արյան մեջ շաքարի մուտքը: Եթե դուք փորձում եք ազատվել ավելորդ քաշից, նախապատվություն տվեք սմուզիին, իսկ ավելի գերադասելի է՝ թարմ մրգերին:

5. Ագավայի նեկտար: Առողջ սնունդ վաճառող խանութները ագավայի նեկտարը գովազդում են որպես սպիտակ շաքարին փոխարինող երևույթ: Այս սիրոպի արտադրությունը մտավախությունների տեղիք չի տալիս, այն իրականում պատրաստվում է ամբողջությամբ բնական մթերքից: Սակայն նրա քիմիական բաղադրությունը կասկածելի է. այն չափազանց շատ ֆրուկտոզա է պարունակում: Համեմատության համար նշենք, որ սովորական շաքարը 50 տոկոս ֆրուկտոզա է պարունակում, իսկ ագավայի նեկտարում դրա պարունակությունը հասնում է 70-90 տոկոսի: Այդ հարաբերակցության պայմաններում ֆրուկտոզան կարող է անդառնալի վնաս հասցնել նյութափոխանակությանը:

6. Դիետիկ ըմպելիքներ: Շատ մարդիկ սխալմամբ կարծում են, որ քաղցր ըմպելիքները դիետիկ ըմպելիքներով փոխարինելով՝ քայլ են անում ավելորդ կիլոգրամներից ազատվելուն ընդառաջ: Առաջին հայացքից դուք ավելի քիչ կալորիաներ եք օգտագործում: Սակայն հետազոտությունները չեն հաստատում, որ այդպիսի փոխարինումը հանգեցնում է ավելորդ քաշից ազատվելուն: Գաղտնիքն այն է, որ արհեստական քաղցրացնող բաղադրչները, որոնք մտնում են դիետիկ գազավորված ըմպելիքների կազմում, կարող են սով զգացում առաջացնել: Արդյունքում կարող եք ավելի շատ կալորիաներ օգտագործել:

7. Յուղազրկված յոգուրտ: Մեկ բաժակ յոգուրտը իդեալական տարբերակ է թեթև նախաճաշի համար: Այն կարելի է օգտագործել նաև ընդմիջման, նույնիսկ ուշ ընթրիքի ժամանակ: Բայց եթե դուք սվորություն եք դարձրել հաշվել կալորիաները, մի շտապեք սուպերմարկետում յուղազրկված յոգուրտ գբել: Խնդիրն այն է, որ երբ արտադրողները մթերքից հեռացնում են ճարպը, կորչում է նաև դրանց հաճելի համը: Այդ պատճառով էլ յուղազրկված յոգուրտի մեջ ավելացնում են արհեստական քաղցրացնող միջոցներ, գլյուկոզայի և ֆրուկտոզայի սիրոպ, ինչպես նաև այլ բաղադրիչներ, որոնք բացասաբար են ազդում նյութափոխանակության վրա: Այդ պատճառով էլ աշխատեք ընտրել այնպիսի յոգուրտ, որը նորմալ քանակով ճարպ է պարունակում:

 


8.«Օրգանական» քաղցրավենիք: Օրգանական շոկոլադի, բատոնների և այլ սնեկերի բաղադրիչները ուշադրությամբ ուսումնասիրելու դեպքում դուք կտեսնեք, որ դրանց կազմի մեջ մտնում են շաքար և այլ վերամշակված բաղադրիչներ: Իհարկե, օրգանական շաքարը մի փոքր ավելի օգտակար է ոչ օրգանականից, սակայն, մեծ հաշվով, շաքարը մնում է շաքար. չի կարելի այն ուտել և գեղեցիկ կազմվածք սպասել:

9.Մուգ գույնի ալյուրից պատրաստված հաց: Այսպիսի հացը հաճախ գովազդվում է որպես ավելի օգտակար այլընտրանք ռաֆինացված այլուրից պատրաստված հացին: Դա այդպես է. մուգ գույնի ալյուրից պատրաստված հացն իրականում ավելի շատ բջջանյութ, B խմբի վիտամիններ և հանքանյութեր է պարունակում: Սակայն այսպիսի մթերքների գլխավոր խնդիրն այն է, որ իրականում դրանք պատրաստված են ալյուրից, որը բարձրացնում է արյան մեջ շաքարի պարունակությունը:

10. Չրերի, ընկույզների խառնուրդ: Չրերի, ընկույզների, հատիկավորների և այլ բաղադրիչների խառնուրդները կարելի է գտնել առողջ սնունդ վաճառող խանութներում: Սրանք իրականում շատ սննդարար են. չրերը մեծ քանակով շաքար են պարունակում, իսկ ընկույզները՝ ճարպեր: Այս պատճառով էլ սրանք շատ օգտակար են, եթե դուք շատ էներգիա եք ծախսում: Սակայն մարդկանց մեծ մասին պետք չէ ածխաջրերի և ճարպերի այդպիսի համադրությունը, հատկապես այն դեպքում, երբ նա նիհարելու ցանկություն ունի:

loading...