1. Մեր մարմինը ալկոհոլն ընդունում է, որպես թույն, և ինչպես յուրաքանչյուր օրգանիզմ սկսում է պայքարել դրա դեմ` արտադրելով ալկոհոլադեհիդրոգենազի ֆերմենտ (հիմնական մատակարարը լյարդն է): Այդ ֆերմենտի արտադրությունը կախված է սեռական պատկանելիությունից, գեների տրամադրվածությունից և տարիքից: Հենց դրա պատճառով էլ տղամարդիկ ավելի դանդաղ են հարբում, քան կանայք: Բայց տարիքի հետ այդ ընդունակությունն իջնում է:
2. Երբ Դուք սնունդ եք ընդունում, ստամոքսի և բարակ աղիքի միջև փականը փակվում է: Այդ պատճառով ֆերմենտը բավականին ժամանակ է ունենում ալկոհոլի վրա աշխատելու համար: Իսկ եթե Դուք խմում եք դատարկ ստամոքսին, ալկոհոլն առանց կանգնելու անցնում է ստամոքսի միջով և հասնում է բարակ աղիքին:
3. Ինչ-որ չափով ալկոհոլը երկարեցնում է կյանքը: Իհարկե դա չի վերաբերում ալկոհոլամոլներին:
4. Ալկոհոլը չի սպանում ուղեղի բջիջները, այլ ճնշում է դրանց: Եթե Դուք խմեք ստանդարտ չափաբաժին, ապա արյան հետ Ձեր ուղեղին կհասնի ալկոհոլի 0.08 տոկոսը, իսկ եթե չարաշահեք, ապա 0.25 տոկոսը: Բայց այս տոկոսները ոչ մի կերպ չեն ազդում ուղեղի բջիջների վրա:
5. Քանի որ ալկոհոլի ընդունումը փոխում է իրականության Ձեր ընկալումը, Ձեզ կարող է թվալ, որ մարդկանց պատահական գործողությունները ամենևին էլ պատահական չեն, այլ կանխամտածված:
6. Ալկոհոլը սարսափելի քնաբեր է: Ալկոհոլի ընդունումը կարող է հանգեցնել քնի արագ փուլի խախտմանը և արդյունքում Դուք կամ անընդհատ կարթնանաք, կամ ընդհանրապես չեք կարողանա քնել:
7. Ամաչկոտ մարդկանց համար ալկոհոլը խաղում է «սոցիալական քսուկի» դեր և հանում է թեթև սթրեսը: Մենակությունը ուղղակի իմաստով վտանգավոր է կյանքի համար, ուստի ախատանքային շաբաթվա վերջում 1-2 բաժակ ալկոհոլ ընդունելը գործըկներների շրջանում փրկություն է նման մարդկանց համար:
Միայն մի չարաշահեք: Ամեն ինչ չափի մեջ է լավ: