Kitchenmag.ru կայքը գրում է, որ նիհարելու և այդ արդյունքը երկար պահելու համար անհրաժեշտ է համառորեն պայքարել: Դա ենթադրում է և´ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, և´ համապատասխան սննդակարգ: Առանց սննդակարգը կարգավորելու՝ մարզասրահներում անցկացրած ձեր ժամերը կարող են անիմաստ լինել: Կայքը ներկայացրել է 8 մթերք, որոնք չի կարելի օգտագործել դիետայի ժամանակ:

1. Պարզ ածխաջրեր: Ցանկալի է եթե ոչ՝ ամբողջությամբ սննդակարգից հանել պարզ ածխաջրերը, գոնե դրանք նվազագույնի հասցնել: Ի տարբերություն բարդ ածխաջրերի, որոնք շատ էներգիա և հագեցվածության զգացում են հաղորդում, պարզ ածխաջրերը միայն կալորիաներ են պարունակում: Այդպիսի մթերքների օգտագործումը նպաստում է միայն կարճաժամկետ հագեցմանը, ինչից հետո մարդ սկսում է ավելի ակտիվ զգալ սովի զգացումը:

 

2. Սառեցված մթերքներ: Իրենք՝ սառեցված մթերքները, օրգանիզմի համար մեծ վնաս չեն պարունակում: Բայց եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգամներից, ձեզ հակացուցված է օգտագործել սառեցված մթերքներ: Մթերքները մաքսիմալ թարմ պահելու համար արտադրողներն օգտագործում են բնական նատրիումի կոնսերվանտ: Այն ջուրը պահում է օրգանիզմում, իսկ դա ոչ մի կերպ չի նպաստում նիհարելու գործընթացին:

 

3. Հաց: Քանի որ հացը պատրաստվում է ցորենի ալյուրից, այն դասվում է պարզ ածխաջրերի շարքին: Հացի հետ կապված երկու միֆ կա: Առաջինը՝ հացը չի պարունակում բջջանյութ, ինչպես պնդում են այս մթերքի սիրահարները: Մշակման ընթացքում հացահատիկի վրայից հանվում է արտաքին շերտը, որը բջջանյութի մեծ աղբյուր է: Երկրորդ՝ սև հացն ավելի օգտակար է, քան սպիտակը: Հացին սև գույն հաղորդում է օգտագործվող կարամելի օշարակը:

 

4. Յուղազրկված մթերքներ: Անհնար է որևէ բան հանել մթերքից և պահպանել դրա բոլոր օգտակար հատկությունները: Մթերքները յուղազրկելու դեպքում ճարպի հետ հաճախ անհետանում են նաև վիտամինները, հանքանյութերը և մյուս օգտակար նյութերը: Միևնույն ժամանակ՝ ավելանում է շաքարը: Չէ՞ որ յուղազրկված մթերքների համը զգալիորեն փոխվում է, և արտադրողը ստիպված է լինում ավելացնել տարբեր նյութեր: Արդյունքում՝ յուղազրկված մթերքները գրեթե ոչնչով չեն տարբերվում հարևանությամբ դրված ոչ յուղազրկված մթերքներից:

 

5. Հյութեր: Խոսքը ոչ միայն փաթեթավորված, այլև թարմ հյութերի մասին է: Առաջին դեպքում հյութը չափից շատ շաքար է պարունակում, ինչն օգտակար չէ առողջության համար: Փաթեթավորված հյութերը հազիվ թե կարող են օգնել ձեզ ազատվել ավելորդ կիլոգրամներից, սակայն կարող են օգնել փորի հատվածում ավելորդ սանտիմետրեր հավաքել:

 

Նիհարել ցանկացողներին խորհուրդ չի տրվում խմել նաև նոր քամած հյութեր, քանի որ դրանք բջջանյութ չեն պարունակում: Արդյունքում՝ հագեցվածության զգացում չեք ստանում, և սովի զգացումը մնում է: Այդ պատճառով պետք է նախապատվություն տալ թարմ մթերքներին: Դրանք մաքսիմալ օգտակար են օրգանիզմի համար:

 


6. Քաղցր գազավորված հյութեր: Քաղցր գազավորված հյութերից պետք է հրաժարվել մեկընդմիշտ: Սրանք ոչ մի օգտակար նյութ չեն պարունակում: Բացի դրանից՝ դրանք մեծ քանակով շաքար են պարունակում, ինչն օգտակար չէ օրգանիզմի համար, ինչպես նաև նպաստում է ավելորդ կիլոգրամներ հավաքելուն: Քաղցր գազավորված հյութեր օգտագործելու դեպքում տեղի է ունենում ինսուլինի մեծ քանակի հոսք դեպի արյուն: Արդյունքում՝ սովի զգացումը ոչ թե անհետանում է, այլ մեծանում:

 

7. Մեծ փաթեթներ: Այս կետը վերաբերում է բոլոր մթերքներին: Դա հոգեբանության հարց է: Գիտնականները պարզել են, որ, երբ մենք ցանկացած մթերք մեծ փաթեթից ենք ուտում, մենք այն չենք ափսոսում և շատ ենք ուտում:

 

8. Ալկոհոլ: Նախ՝ ալկոհոլը բավական շատ կալորիաներ է պարունակում: Բացի դա՝ ալկոհոլի օգտագործման դեպքում լյարդը ծանրաբեռնվում է, այն ստիպված է լինում ավելի ակտիվ աշխատել: Այս դեպքում ճարպերի այրումն այնքան էլ արդյունավետ չի կատարվում:

loading...