Ձեզ անհանգստացնո՞ւմ են տհաճ գորտնուկները, ու ցանկանում եք, որքան հնարավոր է՝ շուտ ազատվել դրանցից, ուրեմն healthyfoodhouse կայքի ներկայացրած մեթոդները ձեզ համար են:
Գորտնուկները փոքր, կոշտացած գոյացություններ են, որոնք կարող են աճել ամենուր. դեմքին, բերանի շուրջ, քթին, ճակատին, մատներին և այլուր:
Գորտնուկներն առաջանում են վիրուսային ինֆեկցիայի պատճառով: Սա կոչվում է մարդու պապիլոմա վիրուս, հաճախ օրգանիզմն իմունիտետ է զարգացնում այս տեսակի վիրուսների դեմ, որի արդյունքում էլ անհետանում են գորտնուկները: Սակայն, եթե գորտնուկները չեն վերանում, ապա պարտադիր պետք է դրանք բուժել:
Հաճախ այս վիրուսները ստանում ենք հանրային ծովափերից կամ լողավազաններից, նույն սրբիչն օգտագործելիս կամ միևնույն զուգարանից օգտվելիս:
Սովորական գորտնուկները գոյացություններ են, որոնք բաց վարդագույն տեսք ունեն: Հանգիստ կարող եք վերացնել այս գոյացությունները ձեր մարմնի տարբեր մասերից: Բնական միջոցներով:
Թանզիֆը (марля) թրջեք գարեջրի փրփուրով և տեղադրեք գորտնուկի վրա: Ամեն օր կրկնեք այս գործողությունը՝ մինչև գորտնուկներն ամբողջովին անհետանան:
Կոշտացած գորտնուկների դեպքում լավագույն լուծումը ծովի ջուրն է, քանի որ այն պարունակում է հանքանյութեր, աղ և յոդ, որոնք չորացնում են գորտնուկները:
Մի փոքր գառնադմակ (Молодило) տրորեք, վրան աղ լցրեք և թողեք հալչի: Ապա վիրակապը թրջեք ստացված խառնուրդի մեջ և տեղադրեք ուղիղ գորտնուկի վրա, մի որոշ ժամանակ այդպես պահեք: Լավագույն արդյունքի համար՝ կրկնեք գործողությունն առնվազն 10 օր: